Մեկնաբանություն - Քաղաքացիական իրավունքների շարժման 60-ամյակը Միացյալ Նահանգներում. Չկատարված երազանք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205198-Մեկնաբանություն_Քաղաքացիական_իրավունքների_շարժման_60_ամյակը_Միացյալ_Նահանգներում._Չկատարված_երազանք
Վաշինգտոնի երթի 60-ամյակին, որն առաջին անգամ կազմակերպել էր Մարտին Լյութեր Քինգը, ակտիվիստները զգուշացրել էին, որ քաղաքացիական իրավունքների առաջնորդի երազանքները չեն իրականանա։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 15:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Քաղաքացիական իրավունքների շարժման 60-ամյակը Միացյալ Նահանգներում. Չկատարված երազանք

Վաշինգտոնի երթի 60-ամյակին, որն առաջին անգամ կազմակերպել էր Մարտին Լյութեր Քինգը, ակտիվիստները զգուշացրել էին, որ քաղաքացիական իրավունքների առաջնորդի երազանքները չեն իրականանա։

Աշխատանքի և ազատության համար Վաշինգտոնի երթը 1963 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի քաղաքացիական իրավունքների շարժման կողմնակիցների մեծ ցույցն էր, որն անցկացվեց Լինքոլնի հուշահամալիրի դիմաց և Վաշինգտոնում գտնվող Ազգային առևտրի կենտրոնի և Վաշինգտոնի հուշարձանի մոտ: Լյութեր Քինգն այս երթի իր հայտնի ելույթում ասաց,-«Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանք կդատվեն ոչ թե մաշկի գույնով, այլ իրենց անհատական հատկանիշների համապատասխանությամբ»։

Այս երթը կարևոր ազդեցություն ունեցավ ամերիկյան հասարակության վրա, այդ թվում՝ կարելի է ակնարկել 1964 թվականի Քաղաքացիական իրավունքների օրինագծի հաստատմանը։ Այս երթի հաջողության շնորհիվ կազմակերպվեց ևս մեկ երթ, որը կոչվում էր Սելմա դեպի Մոնտգոմերի երթ, որը նաև հանգեցրեց 1965 թվականի քվեարկության իրավունքի օրինագծի հաստատմանը։

Մարտին Լյութեր Քինգի ընտանիքը շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, հավաքի ժամանակ մտահոգություն հայտնեց ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ և ասաց. «Մեզ անհանգստացնում է մեր երկրի  ընտրած ուղին:  Որովհետև առաջ գնալու փոխարեն մենք զգում ենք, որ հետ ենք գնում: Հարցն այն է, թե ի՞նչ ենք անելու: Մարտին Լյութեր Քինգի ընտանիքի անդամներից մեկն ասաց. «60 տարի առաջ դոկտոր Քինգը մեզ խնդրեց պայքարել եռյակ չարի՝ ռասիզմի, աղքատության և մոլեռանդության դեմ: Բայց այսօր ռասիզմը դեռ մեզ հետ է: Աղքատությունը դեռ մեզ հետ է, և այժմ հրազենային բռնությունը թաքնված է պաշտամունքի վայրերում, դպրոցներում և առևտրի կենտրոններում:

Մարտին Լյութեր Քինգը ԱՄՆ-ի  բապտիստական եկեղեցու հոգևոր  հովիվ և ակտիվիստ էր, ով աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների շարժման ամենահայտնի խոսնակն ու առաջնորդն էր 1955 թվականից մինչև իր սպանությունը 1968 թվականը։ Իր քաղաքացիական անհնազանդությամբ և ոչ բռնությամբ, որը ներշնչված էր իր քրիստոնեական համոզմունքներով և Գանդիի քաղաքացիական պայքարի մեթոդով, Քինգը կարողացավ նպաստել ամերիկացի սևամորթների քաղաքացիական իրավունքներին: Մարտին Լյութեր Քինգի սպանությունից 55 տարի անց նրա շատ ցանկություններ ու երազանքներ չեն իրականացել ամերիկյան հասարակության սևամորթների իրավունքների ոլորտում, և, մասնավորապես, շարունակվում է ամերիկյան ոստիկանության բացահայտ բռնությունը նրանց նկատմամբ։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ով պնդում է, որ պայքարում է ռասայական խտրականության դեմ, բայց փաստորեն նրան չի հաջողվել  նույնիսկ վերահսկել սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունները: Նա խորհրդանշական քայլ է արել  Մարտին Լյութեր Քինգի մեծարման առիթով: Բայդենը 2023 թվականի հունվարին ելույթ է ունեցել Ատլանտայի Էբենեզեր բապտիստական ​​եկեղեցում։

Ռասայական խտրականությունը և սևամորթների նկատմամբ համատարած ու համակարգված բռնությունը նույնքան հին է, որքան Ամերիկայի պատմությունը և միշտ համարվել է այս երկրի ատելի հատկանիշներից մեկը: Չնայած սևամորթների լայնածավալ պայքարին՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար, նրանք դեռևս ամեն տեսակի խտրականության և բռնության զոհ են: Իրականում ռասայական, կրթական, մասնագիտական, սոցիալական խտրականությունը, ինչպես նաև սևամորթների նկատմամբ բռնության ակտերը սովորական երևույթ են դարձել այդ երկրում: Չնայած այն հանգամանքին, որ 1950-ականներին սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումը ալիք ստեղծեց նրանց իրավունքների պաշտպանության և խտրականության վերացման ոլորտում, այնուամենայնիվ, ներկայիս ամերիկյան հասարակության իրականությունը վկայում է նրանց նկատմամբ տարբեր հարթություններում ռասայական խտրականության շարունակականության մասին։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ասում է՝ ռասիզմը ամերիկացիների «ԴՆԹ»-ում է։