Մամուլի տեսություն – 11.12.2023
Արևմտյան երկրներում, որտեղ կառավարությունները ամեն օր սիոնիստներին աջակցության ցույց են կազմակերպում, մարդիկ փողոցներում կարգախոսներ են վանկարկում Իսրայելի ցեղասպանության դեմ: Արևմուտքի ժողովրդի և նրանց չար տիրակալների միջև լուրջ տարբերություն կա, և իհարկե, մարդկանց և ցանկացած ապրանքի միջև, որը օգուտ է բերում սիոնիստներին: Սա ամենավատ սցենարն է Իսրայելի համար:
Քեյահան օրաթերթ
Գազայում ցեղասպանության դեմ համաշխարհային ցույցեր Ասիայից և Աֆրիկայից մինչև Եվրոպա և Ամերիկա
Չնայած Գազայի պատերազմից ավելի քան 65 օր է անցել և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված սարսափելի հանցագործություններին՝ ամբողջ աշխարհում մարդիկ նույնիսկ մեկ օր մենակ չեն թողել պաղեստինցիներին և դատապարտել են ցեղասպանությունը։
Գազայում՝ փոքր ու մեծ հավաքներ կազմակերպելով։ Վերջին երկու օրերին Ֆրանսիան, Անգլիան, Գանան, Ճապոնիան և Ամերիկան ականատես եղան հակասիոնիստական ցույցերի։
Իրան օրաթերթ
Կրեմլում մասնավոր հանդիպման վերծանում
Կրեմլի պալատում Իրանի և Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը ռազմավարական ուղերձ էր պարունակում միջազգային դերակատարներին: Ուղերձ, որ «նոր կարգի» ազդեցիկ գործընկերները ոչ միայն պատրաստվել են ամեն հնարավոր սցենարի, այլեւ հիմնովին սահմանել են խաղադաշտը։
Վաթանե Էմրուզ
Աշխարհի խաղաղության ամենամեծ սպառնալիքը
Փարավոնանման մոտեցմամբ կեղծ ռեժիմը մորթել է 18 հազար երեխայի ու կնոջ, 2 միլիոն 300 հազար մարդու բանտարկեց Գազայի բաց բանտում, իսկ մնացածը սարսափելի բանտերում, հոգեկան և ֆիզիկական խոշտանգումներով: Թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչինչ չի անում ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար, սա կասկածի տակ է դրել այս միջազգային կազմակերպության գոյության փիլիսոփայությունը:
Սիոնիստական ռեժիմը խախտել է ՄԱԿ-ի ավելի քան 500 բանաձևեր և շարունակում է իր հանցագործությունները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վետոյի ստվերի ներքո, ինչը նշանակում է մարդու իրավունքների ոտնահարման աղմկահարույց դրոշը բարձրացնել վերջին հարյուր տարվա պատմության գագաթի վրա:
Քեյհան օրաթերթ
Պուտինը պատրաստ է լսել «Արևմուտքի պարտության մասին հայտարարությունը» Ուկրաինայի պատերազմում.
Ամերիկյան «Հիլ» կայքը մի հոդվածում, անդրադառնալով Ուկրաինայի թույլ արդյունքներին հակահարձակումների և Արևմուտքում Կիևին շարունակական աջակցության պատճառով պառակտմանը, պատերազմը որակել է որպես փակուղի այս երկրի համար և գրել. «Վլադիմիր Պուտինը սպասում է հռչակագրին՝ Արևմուտքից կրած պարտությունը»:
655 օր է անցել Ուկրաինայի պատերազմից, պատերազմ, որը տվել է տասնյակ հազարավոր զոհեր, միլիոնավոր տեղահանվածներ և ավերված երկիր։
tert.am
Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։
Նիստի մեկնարկից առաջ Բորելն ասել է, որ առաջին հանդիպումը նախատեսում է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Տարածաշրջանում (Հարավային Կովկաս-Խմբ.) շատ բաներ են կատարվում: Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել նրանց և հատկապես Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է»,- ասել է Բորելը:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության եւ դրա ձեռքբերումների վերաբերյալ։
tert.am
Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
«Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, խոսելու այն մասին, թե ինչ է մինչ այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև։
Սա նաև լավ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ԵՄ-ին մեր ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից փախստականներին, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու համար»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։
Նախարար Արարատ Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության եւ դրա ձեռքբերումների վերաբերյալ։
tert.am
Մակրոնը «խիզախություն» է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար: Մակրոնի խոսքը X սոցկայքի միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», - ասել է Մակրոնը:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Պատճառն այն է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։
armenpress.am
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում:
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել էր, որ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա: Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ՝ օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով:
tert.am
Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել. Արթուր Խաչատրյան
Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել:
Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ինձ թվումա, մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի ա վերածվել, այլ նաև՝ տուրքի: Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենա աճը, եթե չեմ սխալվում տուրքերի աճն է:
Եթե 50 % ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչի ենք ուզում 1,600-ը սարքենք 5 հազարի, եթե սրա նպատակը զուտ ֆիսկալ չի:
Երկնքից ընկած փողա, մեկն էլ ընդեղ կանգնածա, 3,400 դրամով ավելացնել ուղղակի փողա պետական նպատակների համար, բացառապես ֆիսկալ նպատակների համար գանձում ենք:
Եթե ուզում ենք գանձենք, միջին վիճակագրական մեքենան էդ ստանկայում քանի օրա մնում: Եթե միջին վիճակագրականը դիցուկ 17 օրա, էդ դեպքում էս սանկցիան կիրառեք 18 օրվանից սկսած, ինչի եք հաջորդ օրվանից անում:
Եթե մարդը դիտմամբ ասում ա ստեղ ստանկեն պետական ավելի էժանա քան թե դրսի ստանկեն, էդ դեպքում 18-րդ օրվանից արեք, եթե 17 օրը միջին ա:
Եթե չենք ուզում դա լինի, եթե ասում եք մեքենաները բերում են, չեն կարողանում վաճառել, էս ֆենոմենն էլ առաջացավ, որովհետև հարկային կարգավորումներով իրավաբանական անձինք ստացան առավելություն ֆիզիկական անձանց նկատմամբ: Եվ դրա համար, ինչպես մամուլում կարդացել եմ, և նաև քննարկումների ժամանակ, շատերը գնում են կոնկրետ մեքենա ներկրողին ասում են այ էն մեքենան իմ համար բեր, որովհետև փոխվել են իրավական կարգավորումները:
Եթե չեք ուզում դա լինի, հավասարություն դրեք ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև:
Մյուսը, ասում ենք մարդն ուզում է մաքսազերծել, բայց փող չունի, եթե փող չունի մի բան էլ ավել փող ենք դնում, վերջիվերջո ինչի եք դրդում այս մարդուն»,- ասեց Խաչատրյանը:
news.am
Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան
Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել եւ մոտ է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանա Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:
Օսկանյանը նշում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ, հայ ժողովուրդը չի կարող մոռանա Արցախը»,-ասում է Օսկանյանը եւ շեշտում, որ Արցախի ժողովրդի վերադարձն իրենց տներ պետք է մաս կազմի այս պայմանագրին, եթե իրոք այն խաղաղության պայմանագիր է:
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
«Դա հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նվազագույն իրավունքն է եւ դրա տերն ու տիրականը պետք է լինի ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարությունը պարտավոր է այսօր այդ հարցին տեր կանգնել եւ միակ պայմանը այս կետի ներառումն է, 9-րդ կետը պետք է վերադարձնել պայմանագրի մեջ, որ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պետք է վերադառնա: Այ դա իսկապես կարող է ինչ-որ առումով խաղաղություն բերել մեր երկու ժողովուրդներին»,- ասում է նա: