Փեզեշքյան․ Տարածաշրջանային անվտանգությունը դարձել է Սիոնիստական ռեժիմի գործողությունների զոհը
Սեպտեմբեր 28, 2025 09:35 Asia/Tehran
ԻԻՀ նախագահն ասել է. «ԱՄՆ-ն մշտապես նոր պատրվակներով փորձում է կանխել համաձայնագրի կնքումը: Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն չի կարող հանդուրժել ուժեղ Իրանի գոյությունը»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Նյու Յորք կատարած այցի ավարտին, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն անդրադարձել է այս կարևոր այցի արդյունքներին, ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ հանդիպմանն իր ներկայությանը և ելույթին՝ ասելով. «Հանդիպման ժամանակ հստակ արտահայտվեցին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները և ընդգծվեցին այն հանցագործությունները, որոնք Սիոնիստական ռեժիմը կատարում է տարածաշրջանում՝ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների անմիջական աջակցությամբ»։
Անդրադառնալով Գազայում ավելի քան 65 հազար անմեղ մարդկանց նահատակությանը և հազարավոր այլ մարդկանց ամենահիմնական մարդկային կարիքներից, ինչպիսիք են ջուրը, սնունդը և դեղորայքը զրկված լինելուն, Փեզեշքյանը նշել է. «Հումանիտար օգնության ուղիների փակումը, և պնդումները, թե կանայք ու երեխաները պաշտպանված են, հակասում է մարդու իրավունքները սկզբունքներին և միջազգային խաբեություն է»։
ԻԻՀ նախագահը հավելել է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գազայում և Սիոնիստական ռեժիմի գորոծղությունները, վտանգել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ Այս ամբողջ ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնիսկ մեկ անգամ բանաձև չի ընդունել ռեժիմի դեմ, քանի որ համաշխարհային տերությունների կառուցվածքը խոչընդոտել է իրական արդարադատության իրականացմանը»։
Փեզեշքյանն անդրադարձել է տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի նախագահների և Եվրոպական խորհրդի նախագահի հետ իր հանդիպումներն ու բանակցությունները և ասել. «Հանդիպումների ժամանակ ես հստակ ներկայացրել եմ Իրանի դիրքորոշումները։ Եվրոպական շատ պաշտոնյաներ խոսեցին Սիոնիստական ռեժիմի գործողություններին դեմ լինելու մասին, բայց գործնականում որևէ զսպող գործողություն չի նկատվում: Այնուամենայնիվ, Եվրոպայում այս ռեժիմին աջակցող կառավարությունների դեմ ժողովրդական բողոքի ալիքը միտում է, և դա չի կարելի անտեսել»:
Անդրադառնալով «Ձգանի մեխանիզմի» ակտիվացմանն ԻԻՀ նախագահն ասել է․ «Եվրոպացիների հետ բանակցություններում մենք ընդգծեցինք Իրանի պատրաստակամությունը համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և ապահովել թափանցիկություն միջուկային գործունեության վերաբերյալ»: