Մամուլի տեսություն 08-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29557-Մամուլի_տեսություն_08_08_2016
Էրդողանի կարծիքով, անհնար է առանց Ռուսաստանի կարգավորել Սիրիայի ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2016 13:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  08-08-2016

Էրդողանի կարծիքով, անհնար է առանց Ռուսաստանի կարգավորել Սիրիայի ճգնաժամը:

«Համշահրի»

Էրդողանի կարծիքով, անհնար  է առանց Ռուսաստանի կարգավորել Սիրիայի ճգնաժամը

 

Մոսկվայում ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անհնար է համարել առանց Ռուսաստանի ներկայության Սիրիայի ճգանաժամի կարգավորումը:

Էրդողանի խոսքերով, Մոսկվա կատարած իր այցը պատմական նշանակություն ունի: Նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ զրույցի արդյունքում, հնարավոր կլինի երկկողմ հարաբերություններին զարկ տալ:

ԵՄ-ի հետ իր երկրի հարաբերությունների մասին Էրդողանը նշել է.-«Եվրամիությունը չի կատարել Թուրքիային տված իր խոստումները: ԵՄ-ը 53 տարի է, ինչ մեզ խաբում է»:

Էրդողանի խոսքերով, Անկարան անկեղծ է  եղել , ուստի համապատասխան քայլ է ակնկալում ԵՄ-ի կողմից: «ԵՄ-ը պետք է հրաժարվի երկակի քաղաքականության որդեգրումից».-կարծում է Էրդողանը:

---

 

«Ղոդս»

Հիլարի Քլինթոնի տեղակալը պաշտպանել է Իրանին 400 միլիոն դոլարի վճարումը

 

Բարաք Օբամայի կառավարության գործելակերպը պաշտպանելով, Թիմ Քեյնն ասել է , որ Իրանին 400 միլիոն դոլարի վճարումը եղել է ճիշտ ու տրամաբանական:

Հիլարի Քլինթոնի տեղակալը հերքել է Իրանին 400 միլիոն դոլարի տուրք վճարելու մասին հանրապետականների հավակնությունը՝ պաշտպանելով Բարաք Oբամայի կառավարության քայլերը:

Հանրապետականներն Օբամայի  կառավարությանը մեղադրում են Իրանին տուրք վճարելու մեջ: Վճարումը կատարվել է այդ երկրի կողմից Իրանի սառեցված ակտիվներից՝ Իրանի հետ իրավական հարցերի կարգավորման նպատակով: Հիլարի Քլինթոնի տեղակալն ասել է, որ ԱՄՆ-ն օրենքների երկիր է և մեր դեմ օրինական գործ հարուցվելու դեպքում, փորձում ենք լավագույն միջոցով ՝ այն է բանակցությունը, կարգավորել հարցերը: Սա 1970 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված սպառազինական համաձայնության համար վճարված 1.7 միլիարդ դոլարի մի մասն է:

Դոնալդ Թրամփն աղետ է գնահատել կառավարության այդ քայլը: Քլինթոնի տեղակալի մեկնաբանությամբ, Թրամփը փորձում է հարցը ծառայեցնել իր շահերին: ԱՄՆ-ի դեմ դատական գործ էր հարուցվել, որին պետք է ընթացք տրվեր: Մենք վճարել ենք գումարը և պատանդներին տուն ենք վերադարձրել : Երկու քայլերն են դրվատելի են:

--- 

armedia.am

Ղազախստանում հուլիսյան ահաբեկչության դասերը

 

Հուլիս ամսին նմանատիպ լարված իրադարձությունների շարան գրանցվեց. սկզբում Ֆրանսիայում, հետո Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Մյունխենում: Հուլիսի 18-ին Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում հարձակում տեղի ունեցավ ներքին գործերի շրջանային վարչության վրա, որի արդյունքում սպանվեց 4 ոստիկան, 2 քաղաքացի, 14-ը վիրավորվեց: Դեպքից կես ժամ անց ոստիկանությունը հայտարարեց ահաբեկչական վտանգի «կարմիր աստիճանի» և քաղաքում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին:

5 ժամ անց երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Ազգային անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ է հրավիրում և դեպքը որակում որպես ահաբեկչական գործողություն, իսկ արդեն 9 ժամ անց ՂՀ հակաահաբեկչական կենտրոնը ծանուցում է Ալամթիում հակաահաբեկչական գործողությունն ավարտելու մասին:

Հանցագործը՝ կրկնակի դատված 27-ամյա Ռուսլան Կուլիկբաևը, ով դատապարտված է եղել գողության և անօրինական զենք պահելու համար, որոշել էր վրեժ լուծել իրավապահ մարմինների աշխատակիցներից իր ազատազրկված տարիների համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանցագործը մոտ էր սալաֆիներին՝ իսլամի ուլտրապահպանողական դպրոցի հետևորդներին: Տեղեկություններ կան, որ ղազախստանյան բանտերում ծաղկում է ապրում ոչ ավանդական կրոնական հոսանքների քարոզչությունը:

Այս պատահարը տարբեր կերպ է որակվում. միջազգային ահաբեկչություն, կենցաղային բանդիտիզմ, սոցիալական անարդարության կամ կրոնական անհանդուրժողականության արդյունք: Իսկ իշխանությունների գործողությունները՝ կամ որպես հասարակ ոստիկան սերժանտների հերոսություն, կամ էլ նրանց ղեկավարների՝ իրենց գործը կազմակերպելու անկարողություն: 

Սուր քննադատության է ենթարկվել նաև իրադարձությունների լուսաբանումը պաշտոնական մարմինների կողմից: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել կեղծ տեղեկություններ տարածելու համար:

Վերջին ժամանակներս Ղազախստանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ակտոբե քաղաքում զինված մարդկանց խումբը գրոհել էր զենքի երկու խանութի և զորամասի վրա, ինչի արդյունքում սպանվել էր 20 մարդ: Այս օրերին Հարավ-Ղազախստանյան մարզի մի քանի բնակավայրերում անկարգություններ, խուլիգանական գործողություններ են եղել. այրում են խանութներ, մեքենաներ, շինություններ, տեղի են ունենում սուր վիճաբանություններ ղազախների և տաջիկների միջև: Կալանավորվել է 34 մարդ: Հարավային Ղազախստանում իրավապահ մարմինները կանխել են անկարգությունները էթնիկ հողի վրա:

Ղազախստանում, որտեղ բնակվում են 130 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ, ամեն կերպ փորձում են ազգամիջյան հանդուրժողականություն պահպանել նախագահ Նազարբաևի վարած կոշտ քաղաքականության շնորհիվ, ով շուրջ 30 տարի ղեկավարում է երկիրը: Սակայն, միևնույնն է, ներքին խժդժությունները ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս: Ղազախստանի շատ բնակիչներ ահով են սպասում, թե ինչ տեղի կունենա Նազարբաևի մահից հետո (իսկ նա արդեն 76 տարեկան է):

Ղազախստանը, դառնալով գլոբալ աշխարհի մաս, ստիպված է պատասխանել մարտահրավերներին, այդ թվում՝ նաև միջազգային ահաբեկչական ցանցերի:

Այս ահաբեկչական հարձակումները, որոնց պատճառով որոշ ժամանակով չէր գործում հասարակական տրանսպորտը, փակվել էին խանութները, երկրի բիզնեսի ներկայացուցիչներին ստիպեցին լրջորեն մտածել ահաբեկչությունից ապահովագրվելու մասին: Իսկ կառավարությունն էլ փոփոխությունների փաթեթ է պատրաստել, որոնք խստացնում են պատասխանատվությունը ահաբեկչական գործունեության նկատմամբ:

Հարավային մայրաքաղաքի ողբերգությունն անտարբեր չի թողել նաև Ղազախստանի հարևաններին: Ղրղզստանում մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ եթե նույնիսկ կայուն ու բավականին անվտանգ Ալմաթիում կարող էր այդպիսի բան տեղի ունենալ, ուրեմն նման ահաբեկչական գործողություններից ոչ ոք ապահովագրված չէ: