Մամուլի տեսություն 13-08-2016
Ուժի մեջ է մտել Իրանի և Հայաստանի միջև քաղաքացիների առանց վիզային ռեժիմը
«Ղոդս»
Ուժի մեջ է մտել Իրանի և Հայաստանի միջև քաղաքացիների առանց վիզային ռեժիմը
«Ուժի մեջ է մտել Իրանի և Հայաստանի միջև քաղաքացիների առանց վիզային ռեժիմը»-այդ մասին տեղեկացրել են երևանում ԻԻՀ դեսպանատնից:
Ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը:
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրի քաղաքացիները մյուս երկիր այցելության համար , մուտքի արտոնագիր չի պահանջվելու: Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում»:
---
«Ղոդս»
Ռուսաստան-Թուրքիա սերտ հարաբերությունների մասին
ՌԴ և Թուրքիայի նախագահների վերջին հանդիպումը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը:Հանդիպման նշանակությունը պայմանավորված է տարածաշրջանային զգայուն իրավիճակով ու հանգամանքներով:
«Ղոդս» օրաթերթը գրելե .-«Երկու երկրի հարաբերությունների սերտացումն իրականացվում է այն դեպքում, երբ Սիրիայի հյուսիսում ծանր մարտեր են գնում ահաբեկչական խմբավորումների դեմ: Թուրքիայի կառավարությունը թիկունքում է թողել անհաջող հեղաշրջման փորձ , իսկ Ռուսաստանի կառավարության և Եվրոպայի միջև տարաձայնություններ են առաջացել»:
Երկու երկրի նախագահների երկար սպասված ձեռքսեղմումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանում մի խումբ փորձագետներ համոզված են, որ դա վերջ է դնելու կողմերի սառած հարաբերություններին: Պուտինն ասել է , որ հարաբերությունները նախկին մակարդակի վերադարձնելը համարվում է Մոսկվայի գերակայությունը: Իսկ Էրդողանն այդ թեմայի մասին խոսելիս , հույս է հայտնել , որ հաջողելու են այդ քայլում: Էրդողանը վստահ է , որ քաղաքական կամքը գոյություն ունի և կողմերը համաձայնե են այն հարցում, թե Սիրիայի ճգնաժամն անհապաղ լուծում է պահանջում: Էրդողանի այցն ապացուցեց, որ Անկարան լրջորեն միտում է ուղղել Մոսկվայի նկատմամբ անցյալում թույլ տված իր սխալները:
Էրդողանի ռուսաստանյան այցը գտնվում է արևմտյան երկրների խոշորացույցի տակ: Նրանք աչալրջորեն հետևում են իրադարձություններին:
nyut.am
Էրդողանի այցը Ռուսաստան Վաշինգտոնի հետ Անկարայի կապերի վատացման նշան է. The Wall Street Journal
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների վատացման հերթական նշանն է դարձել: Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը դարձել է ճշմարտության պարագա: Անկարան եւ Վաշինգթոնն այլեւս ընդհանուր արժեքներ եւ հետաքրքրություններ չեն կիսում:
Նման կարծիք են հայտնել The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում քաղաքագետներ Սթիվեն Քուկը` Միջազգային հարաբերությունների գծով վաշինգթոնյան խորհրդից եւ Մայքլ Քոփլոուն` Իսրայելյան քաղաքականության ֆորումից:
Համատեղ հոդվածի հեղինակները համոզմունք են հայտնել, որ «նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը, որոնք երկկողմանի հարաբերությունների ընդլայնման կոչ են արել, «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կապերի վատացման հերթական նշանն է դարձել չհաջողված հեղաշրջումից հետո», միաժամանակ նաեւ հավելել, որ ԱՄՆ-ին եւ Թուրքիային այլեւս չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել:
Նրանք հիշեցրել են, որ 1974 թվականին Թուրքիայի` Կիպրոս ներխուժումից եւ մի հատվածը զավթելուց, ինչպես նաեւ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքը բռնազավթելուց հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդներին հաջողվել էր ընդհանուր լեզու գտնել:
«Սակայն, այս անգամ ամեն ինչ այլ է», -գտնում են նրանք` իրենց կարծիքը հիմնավորելով նրանով, որ երկու պետությունները հակադիր դիրքորոշումներ ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու, Սիրիայի հյուսիսում քրդերին պաշտպանելու, Իրաքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցերում:
Փորձագետների գնահատականով` երկրների տեսակետների տարբերությունը առավել ակնհայտ է դրսեւորվել Թուրքիայի տարածքում Ինջիռլիք օդային ռազմաբազայի օրինակում, որը դարձել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների ամրակետ:
«Թուրքերը ԱՄՆ-ին հարկադրել են ամբողջ մեկ տարի բանակցություններ վարել այդ ռազմաբազայից ԻՊ-ի դեմ օդային հարվածներ հասցնելու թույլտվության համար», -նշել են նրանք:
Հեղինակների կարծիքով` Թուրքիայի իշխանությունների դրդմամբ հասարակության զգալի հատվածը ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ, եւ այն բանում, որ Վաշինգթոնը Թուրքիային չի արտահանձնում Փենսլիվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Նրանց գնահատականով, կասկածների եւ մեղադրանքների նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքը «եղել է վախկոտ, գործնականում հանրային բողոքի առանց մեկ խոսքի»:
«ԱՄՆ-ի հասցեին անհիմն մեղադրանքները ցույց են տալիս, որ Էրդողանը ունակ է սահմանափակել Ամերիկայի մուտքը Ինջիռլիք բազա միայն ցուցադրելու համար այն բանը, որ նա կարող է դա անել: ԱՄՆ-ի համար խելամիտ կլիներ մշակել ուժերի վերատեղակայման պլան Թուրքիայի սահմաններից դուրս, հոգ տանել Կիպրոսում, Հորդանանում եւ իրաքյան Քրդստանում օդանավակայանների օգտագործման մասին», -առաջարկել են փորձագետները:
«Այդ բոլորը պետք է վերջնականորեն ամերիկյան քաղաքական գործիչներին պարզաբանի պատկերը եւ ցուցադրի նրանց, որ Թուրքիային եւ ԱՄՆ-ին այլեւս ընդհանուր արժեքներ եւ շահեր չեն միավորում: Փոխանակ այն բանին, որպեսզի ուշադրություն չդարձվի Էրդողանի հակաամերիկյան դրսեւորումներին, անհրժեշտ է ավելի հուսալի դաշնակիցներ որոնել», -ամփոփել են քաղաքագետները:
Հարաբերությունների սառչելուց 8 ամսյա ժամանակաշրջանից հետո առաջին անգամ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Պուտինը երեքշաբթի բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: Երկրների միջեւ հարաբերությունները վատացել էին անցյալ տարվա նոյեմբերին Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:
Ռուսաստանը Թուրքիայից պահանջել էր ներողություն խնդրել, պատժել մեղավորներին եւ փոխհատուցել վնասը: Մինչ այդ պահանջների կատարումը Մոսկվան փաստորեն դադարեցրել է շփումները Անկարայի հետ, ինչպես նաեւ արգելք էր մտցրել թուրքական ապրանքների ՌԴ ներկրման վրա: Հուլիսին Էրդողանը Պուտինին նամակ էր հղել եւ ներողություն խնդրել միջադեպի համար:
galatv.am
Զարիֆն առաջարկել է Սիրիայի հարցով հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ՝ քննարկելու սիրիական ճգնաժամը ի շահ տարածաշրջանի երկրների կարգավորելու ուղիները:
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ուրբաթ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:
Իրանական պատվիրակության այցի ընթացքում կողմերը խոստացել են ամրապնդել քաղաքական համագործակցությունը և ընդգծել են, որ Անկարայի ու Թեհրանի համար առաջնայնություն է «Սիրիայի միասնության պահպանումը և քրդական անջատողական տարածքների խոչընդոտումը»,- նշում է պարբերականը:
Բացի դրանից՝ աղբյուրները հայտնել են մի քանի շաբաթ անց Թեհրան Էրդողանի հնարավոր այցի մասին:
artsakhpress.am
news.am
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաեւ դրական ազդեցություն ունի Հայաստանի համար. Կարեն Բեքարյան
Տարածաշրջանային զարգացումների առումով վերջին օրերը շատ ինտենսիվ էին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Առաջինը Բաքվում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողովը նոր ձեւաչափով` ՌԴ-Ադրբեջան-Իրան: Այդ նախաձեռնությամբ Ադրբեջանը հանդես էր եկել, այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ձնհալ կար: Այս եռակողմ հանդիպումը դեկլարացիայով ավարտվեց, որի մեջ որեւէ կերպ ղարաբաղյան խնդրի մասին հիշատակում չեղավ, այսինքն` ակնկալիքները, որոնք ուներ Ադրբեջանը ղարաբաղյանի հետ կապված` չիրականացան»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանն անդրադառնալով Թուրքիայի եւ Ռուսաստանի երկողմ հանդիպմանը` նշեց, որ այդ հանդիպումով տարածաշրջանում լարվածության լիցքաթափում տեղի ունեցավ, որը ձեռնտու է նաեւ Հայաստանին:
«Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծ դեր ունեցավ Թուրքիայի բավականին բարդ հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, նաեւ` Թուրքիայում հեղափոխության փորձը: Հարաբերությունների կարգավորման հարցում նաեւ տնտեսական գործոնը մեծ դեր ունեցավ` Թուրքիայի վրա շատ ծանր էին նստում Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցները: Իհարկե, թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորումը դրական կողմեր ունի Հայաստանի համար, քանի որ հարաբերությունների սրացման ժամանակ կային մարտահրավերներ Հայաստանի համար, որոնք ավելորդ գլխացավանք կարող էին լինել մեզ համար: Ղարաբաղյան հարցը պետք է եռակողմ եւ երկկողմ հանդիպումներում էլ շոշափված լիներ, սակայն, տեսանք, որ այն իրենց համար կարեւորագույն հարց չէր եւ դրան անդրադարձ չեղավ»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման առաջնահերթ հարցը ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանում սրացումների վերացման խնդիրն է եղել. «Պուտինի կողմից նույն բովանդակային հարցն նորից բարձրացվեց, որի գիծը տարվում է ապրիլյան պատերազմից հետո` ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացումներ չլինեն: Մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում եւ մենք մշտական անհանգստանալու կարիք ունենք: Երբ կա չլուծված խնդիր, կան բանակցություններ, այդ անհանգստությունը չի ավելանում կամ թուլանում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումներով»: