Մամուլի տեսություն 21-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31342-Մամուլի_տեսություն_21_08_2016
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 16:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-08-2016

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման համաձայնագիրը:

 

Շարղ 

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման համաձայնագիրը

Վեց տարի անցնելուց հետո, Իսրայելի ու Թուրքիայի պաշտոնատարները անցած ամիս ստորագրեցին երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին համաձայնագիրը:

Իսկ Թուրքիայի խորհրդարանը երեկ վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր դեռևս անցած ամիս:

 Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտարարել են ,որ խորհրդարանը հաստատել է համաձայնագիրն այն պայմանով ,որ Թուրքիան կարողանա մարդասիրական օգնություններ տրամադրել  Գազային : «Թուրքիան և Իսրայելն իրենց վեցամյա հակամարտության կարգավորման համար շուտով դեսպաններ են նշանակելու Անկարայում և Թելավիվում»,- հաղորդում է Անատոլո լրատվական գործակալությունը: Ըստ համաձայնագրի՝ Իսրայելի ռեժիմը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 միլիոն դոլար (17 միլիոն 700 հազար եվրո)  փոխհատուցում է վճարելու:

Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի ռեժիմի  միջև հարաբերությունները մթագնել էին 2010-ի մայիսին, երբ իսրայելցի զինվորականները գրոհով վերցրել էին թուրքական նավը,որը հումանիտար օգնություն էր տանում Գազայի հատված: Գրոհի հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Թուրքիայում  շատ ընդդիմադիրներ համոզված են, որ Իսրայելի ռեժիմի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը երկարատևում Պաղեստինի վնասին և Իսրայելի ամրապնդման օգտին կլինի: Համաձայնությանն ընդդիմացող թուրք վերլուծաբանների կարծիքով Իսրայելը վեց տարի առաջ հայտարարեց ,որ Թուրքիան կարող է իր մարդասիրական օգնություններն առաքել Գազայի հատված այն պայմանով ,որ այդ նավերը նախ Աշդուդ նավահանստում կայանեն,ուստի թվում է,որ այժմ Թուրքիան ընդունել է վեց տարի առաջ ներկայացրած Իսրայելի այդ առաջադրանքը:

Իսրայելի ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն այդ համաձայնությունից հետո  խոսելով Իսրայելի գազը Թուրքիա արտահանող խողովակագծի կառուցման մասին պաշտպանեց երկու կողմերի հարաբերությունների վերականգնումը: Նեթանյահուն բանակցությունների ընթացքում Իսրայելի հանրային կարծիքի կողմից ճնշման տակ էր: Իսրայելի հանրային կարծիքը պահանջում է  ՀԱՄԱՍ-ին ճնշման տակ դնել չորս իսրայելցի գերիներին վերադարձնելու  համար: Իսրայելցի սպանված զինվորների ընտանիքները և իսրայելցի մեծ թվով պաշտոնյաներ Նեթանյահուին կոչ էին արել Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման դիմաց , Էրդողանից պահանջել  ՀԱՄԱՍ-ի առաջնորդ՝ Իսմայիլ Հանիեին ճնշման տակ դնել չորս իսրայելցի գերիներին  և երկու սպանված զինվորների դիակները վերադարձնելու համար:

--- 

 

News.am

Կողմերի մոտ փոխզիջումների պատկերացումները տարբեր են

Ռուսաստանի ակտիվացմամբ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացներում, մասնավորապես՝ «ո'չ հաղթողներ, ո'չ պարտվողներ» ձևակերպման շրջանակներում առկա ռիսկերին անդրադառնալով՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր շեշտել է, որ ռիսկն ինքնին բանակցություններում չէ, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ, ըստ քաղաքագետի, հնարավոր է կրկին լարվածություն: Այդ ռիսկն առկա է եւ այն մնալու է, սակայն կարճ քաղաքական հեռանկարում չեմ կարծում, որ այն շատ մեծ է՝ շեշտել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ միջնաժամկետ հեռանկարում կրկին լարվածություն հնարավոր է՝ կրակոցներ, դիվերսիոն ակցիաներ, դիպուկահարների ակտիվություն:Այդ վտանգը կա եւ այն վերջին մի քանի տարիներին անփոփոխ է, պահպանվում է:

Բանակցությունների նպատակը հենց իրավիճակի լարման հավանականության նվազեցումն է՝ շեշտեց քաղաքագետը:Ըստ նրա՝ ներկայիս բանակցություններով փորձ է արվում գտնել մեխանիզմներ, որ ապասրացնեն հակամարտությունը: «Ես հոռետեսորեն եմ վերաբերվում դրան: Ես ուրախ կլինեմ, իհարկե,  սխալվելու համար: Ինձ թվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ունեցած քաղաքական լծակները բավարար չեն, որպեսզի բավականաչափ լրջորեն ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա»,- ասում է քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԼՂ կարգավորման գործընթացում իր ուղղակի ազդեցությունը կունենան նավթի գները, որոնց անկումը տարբեր ձեւերով կազդի սրացման գնալու Ադրբեջանի հնարավորությունների վրա: «Բայց դա ևս երկարաժամկետ գործիք չէ, որովհետև նավթի գնի անկումը, ամեն դեպքում, միանգամից չի փոխի իրավիճակ»:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ դրանից լուրջ սպասելիքներ ունենալ չէր կարելի, քանի որ, ըստ նրա, ներկայումս ընդհանրապես պետք չէ սպասել, որ բանակցություններում որևէ շրջադարձ կլինի: «Ապրիլից հետո տեսանք ուղղակի շտապողականություն, որ ինչ-որ բան այս հակամարտությունում ինչ-որ շրջանակում արվի: Հիմա, իմ կարծիքով, ակտիվությունը դարձել է ավելի փոքր, քան առաջ եւ սպասել ինչ-որ շրջադարձ անգամ նախագահների հանդիպումից, բավականին դժվար է»::

Անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վերջին հարցազրույցին՝ քաղաքագետը զարմանք հայտնեց, որ հայկական շրջանակներում այն սխալ է ընկալվել: Նա նկատեց, որ լրատվամիջոցներն առավելաբար շեշտում էին, որ նախագահն ասել էր՝ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն փոխադարձ զիջումների միջոցով։ Ավելի քիչ խոսվեց այն մասին, որ նա ասել է՝ պետք է դադարեցնել կրակոցները, հեռացնել դիպուկահարներին, Ղարաբաղը ներգրավել բանակցություններում և հետո  միայն խոսել, թե ինչ փոխզիջումների մասին կարելի է խոսել՝ նշեց  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նկատեց նաեւ, որ այդ պայմաններն ակնհայտորեն միանգամայն անընդունելի են Ադրբեջանի կողմից: «Կողմերն այնքան են հեռացել միմյանցից, փոխզիջումների մասին պատկերացումներն այնքան տարբեր բաներ են, որ այնտեղ համաձայնության դաշտ այնքան էլ  չկա: Այդ պատճառով եմ ես ասում, որ նոր բան սպասելն այսօր լուրջ չէ»: