Մամուլի տեսություն  04-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33421-Մամուլի_տեսություն_04_09_2016
Մոտ 9 ամիս առաջ «Նյու Յորք թայմս»-ը գրեց.«ԱՄՆ նախագահը Կենտրոնական հետախուզական վարչությանը կարգադրել է սպառազինել Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերին: Սաուդյան Արաբիան ապահովեց զենքերի խոշոր մասը և Օբամայի հրամանով այդ ուժերի վարժեցման պատասխանատվությունն ստանձնեց Կենտրոնական հետախուզական վարչությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2016 16:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04-09-2016

Մոտ 9 ամիս առաջ «Նյու Յորք թայմս»-ը գրեց.«ԱՄՆ նախագահը Կենտրոնական հետախուզական վարչությանը կարգադրել է սպառազինել Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերին: Սաուդյան Արաբիան ապահովեց զենքերի խոշոր մասը և Օբամայի հրամանով այդ ուժերի վարժեցման պատասխանատվությունն ստանձնեց Կենտրոնական հետախուզական վարչությունը»:

Համշահրի

ԱՄՆ-ի գաղտնի պատերազմը Սիրիայում

Սիրիայի պատերազմը համարվում է մարդկության այժմյան մեծագույն ճգնաժամը:

2011 թվականին այդ պատերազմի մեկնարկից ի վեր, հարյուր հազարավոր մարդիկ զոհվել ու միլիոնավոր մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

ԻԼԻՊ-ից ակունք առած ահաբեկչությունը ևս տարածվել է  ողջ աշխարհում: Բարաք Օբաման իր ժողովրդից ու հանրային կարծիքից  թաքցնելով ԱՄՆ -ի դերը Սիրիայի պատերազմում, ավելի է բարդացրել իրավիճակը: Սիրիայի պատերազմի ավարտը  պահանջում է այդ երկրում ունեցած դերակատարության մասին ԱՄՆ-ի անկեղծությունը: Պետք է պարզվի ,որ ո՞վ է այդ երկրում գումարներ ծախսում , ո՞վ է հակամարտ խմբերի զենքերը ապահովում և ո՞վ է վարժեցնում այդ ուժերին: Նման թափանցիկությունը երկրներին  կստիպի վերջ դնել այդ բախումներին:

Սխալ է այն վարկածը, որ ասվում է թե Օբաման ԱՄՆ-ին հեռու է պահել Սիրիայի պատերազմից: Նույնիսկ դիվանագետներն են պախարակում նրան, թե ինչո՞ւ ԱՄՆ-ին չի ներքաշել այդ ճգնաժամի մեջ:

«Ֆայնանշըլ Թայմս» (Financial Times) թերթը վերջերս գրել է.«Հիլարի Քլինթոնն այն ժամանակ երբ Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցնում էր Պետքարտուղարի պաշտոնը, առաջարկել էր, որ ամերիկացիները սպառազինեն Ասադի ընդդիմադիր ուժերին, ինչն այդ թերթի տեղեկատվությամբ մերժվել էր Օբամայի կողմից»:

Այնուամենայնիվ տարիների ընթացքում ինչ-որ չափով պարզվեց ԱՄՆ-ի դերը Սիրիայի պատերազմում: Մոտ 9 ամիս առաջ «Նյու Յորք թայմս»-ը գրեց.«ԱՄՆ նախագահը Կենտրոնական հետախուզական վարչությանը կարգադրել է սպառազինել Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերին: Սաուդյան Արաբիան ապահովեց զենքերի խոշոր մասը և Օբամայի հրամանով այդ ուժերի վարժեցման պատասխանատվությունն ստանձնեց Կենտրոնական հետախուզական վարչությունը»:

Այդ լուրը ցավոք լայն արձագանք չգտավ: Պետական պաշտոնյաներն էլ այդ մասին կարծիք չհայտնեցին: Հարց է ծագում , թե ԱՄՆ-ն Սիրիայում ընդդիմադիրներին սպառազինելու համար ի՞նչ մակարդակում է համագործակցում Սաուդյան Արաբիայի հետ:ԱՄՆ-ն որքա՞ն գումարներ է ծախսում Սիրիայում: ԱՄՆ-ն, Կատարը, Թուրքիան ու այլ երկրները ինչպիսի զենքեր են տրամադրում  Ասադի ընդդիմադիր ուժերին: Ո՞րն է ամերիկացի ուժերի դերը: ԱՄՆ կառավարությունը մինչ այժմ չի պատասխանել այս հարցերից և ոչ մեկին:Օբաման բազմիցս իր ելույթներում ընդգծել է,որ ամերիկացի զինծառայողները երբեք ոտք չեն դրել Սիրիա: Սակայն ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժեր տեղակայվել են Սիրիայի որոշ հատվածներում: Պարզից էլ պարզ է,որ ԱՄՆ-ն ԿՀՎ-ի միջոցով ներքաշված է Սիրիայի պատերազմում: Պատերազմ, որի նպատակն է տապալել Ասադի կառավարությանը և պայքարել ԻԼԻՊ-ի դեմ : Այս պատերազմում ԱՄՆ-ի դաշնակիցներն են  Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան և որոշ այլ երկրներ: ԱՄՆ-ն  միլիարդավոր դոլարներ է ծախսել Սիրիայի պատերազմի համար ու այդ մասին այդ երկրի հասարակությունը բոլորովին տեղյակ չի եղել:

--- 

Armedia.am

ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու հնարավոր ստեղծումը լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա

  


Կրկին ակտիվացել են ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման «Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային համագործակցության» (TTIP) շուրջ բանակցությունները: Բանակցությունների դրական ելքի ու համագործակցության հաստատման պարագայում դա կլինի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտին: Դեռևս նախորդ դարի կեսերից՝ Եվրամիության ստեղծմամբ, համաշխարհային տնտեսության համար երազանքային կարող էր թվալ աշխարհի տնտեսական բևեռներից երկուսի՝ ԱՄՆ և  ԵՄ միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Այսօր այն արդեն դարձել է նպատակ, ընդ որում ավելի իրատեսական, քան ենթադրվում էր սկզբնական փուլում:

Հիշեցման կարգով նշենք, որ ԱՄՆ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ որոշ մեխանիզմներ առաջարկվել են դեռևս 1996թ., մինչդեռ այս տեսքով համաձայնության շուրջ բանակցությունները սկսվել են 2006թ.-ին: Ի սկզբանե նախատեսվում էր բանակցություններն ավարտին հասցնել 2014թ.: Մինչդեռ ցայսօր տնտեսական երկու խոշոր կենտրոնների միջև կան որոշակի սկզբունքային տարաձայնություններ, որոնք դեռ չեն հաղթահարվել: Այդպիսիք առաջադրվում են երկու ՝ և՛ ամերիկյան, և՛ եվրոպական կողմերից: Չդասակարգելով այդ խնդիրները երկու կողմերի միջև՝ նշենք, որ դրանց թվում են ամերիկյան գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների՝ դեպի Եվրոպա մուտքի արգելքը, ամերիկյան պետական գնումների համակարգի, ամերիկյան նավատորմի հասանելիությունը եվրոպական տնտեսվարող սուբյեկտների համար, որոշումների կայացման սուվերենության հետ կապված և մի շարք այլ հարցեր: Այդ խնդիրներն ի հայտ են եկել բանակցությունների նախնական փուլից, և որքան էլ դժվար հաղթահարելի թվան, այնուամենայնիվ, պայմանագրի մաս պետք է լինեն: Ինչպես ասում են՝ լուծելի են, եթե ցանկությունը մեծ լինի: Իսկ այն, որ կողմերի մոտ այդ ցանկությունն այսօր հասել է իր գագաթնակետին, վկայում են մի շարք երկուստեք ընդհանուր համարվող խնդիրներ: Ահա դրանցից մի քանիսը:

«Brexit».  Եվրամիության համար Բրիտանիայի դուրս գալը տնտեսաքաղաքական մեծ հարված էր: Այս խնդիրն, ինչպես նաև Եվրոպայի ներսում առկա քաղաքական ու սոցիալ-տնտեսական, միգրացիոն խնդիրները եվրոպական ղեկավարությունից պահանջում են ստացվող վնասները փոխհատուցող գործողություններ: ԵՄ կազմում Բրիտանիա չունենալով հանդերձ աշխարհի խոշորագույն տնտեսության հետ առանց առևտրային սահմանափակումների համագործակցելը, պետք է համաձայնվել, կոմպենսացնող է:

Միացյալ Նահանգներն իր հերթին «Brexit»-ով կորցնում է Եվրամիության ներսում իր ազդեցության որոշակի լծակներ՝ քաղաքականից մինչև տնտեսական: Ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵՄ հետ ապահովում է այդ մերձեցումը դրական մնացորդով:

Չինաստան.  Այն, որ չինական շուկան, որը նույնն է թե փոքր համաշխարհային շուկան մեծի մեջ, արհավիրք էր դարձել աշխարհի տնտեսական խոշորագույն կենտրոնների համար, անվիճելի փաստ է: Հատկապես այն բանից հետո, երբ «չինական հրաշքի» հաջող իրականացումից հետո այդ երկիրն անցում է կատարում բարձր տեխնոլոգիական տնտեսության, այդ սպառնալիքը ավելի է մեծանում: Չինական տնտեսության դեմ միանձնյա պայքարը գրեթե անիմաստ է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում չինականի ինտեգրվածության բարձր մակարդակը: Տնտեսական այս նոր բևեռի դեմ լուրջ հակակշիռ է պետք, ու որպես այդպիսին ԵՄ –ԱՄՆ ազատ առևտրի գոտին կարող է աշխատել:

Իրան, ՌԴ. Հաշվի առնելով Իրանի՝ համաշխարհային շուկա վերադարձի գործոնը, նմանատիպ գոտու ստեղծումը երկակի ազդեցություն կարող է ունենալ: Այն  արևմտյան շուկաների հետ աշխատանքի ելակետային նախապայմաններ կարող է առաջադրել Իրանին ու իրանական տնտեսությանը: Մյուս կողմից , եթե Իրանը ևս որևէ կերպ համագործակցի այդ ԱՄՆ-ԵՄ հավանական հավանական ազատ առևտրի գոտու հետ, վերջիններս աննուղակի կերպով կակտիվացնեն նաև մեր տարածաշրջանում տնտեսական մասնակցությունը:

Ռուսաստանի Դաշնության պարագայում, սա ռուսական տնտեսության մեկուսացման լրացուցիչ գործիք կարող է դառնալ, ինչն առնվազն ՌԴ նկատմամբ լրացուցիչ նախապայմաններ առաջադրելու հնարավորություն կընձեռի:

--- 

Orer.am

 

Մոգերինի. ԵՄ-ն  բանակ ստեղծելու պլաններ չունի

Եվրամիությունը մոտ ժամանակներս զինված ուժեր ստեղծելու պլաններ չունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝Բրատիսլավայում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո:

Նրա խոսքով, Եվրոպայի բանակն այն չէ, որը պետք է հայտնվի մոտ ժամանակներս: «Իսկ կոնկրետ ինչ պետք է անել մոտ ժամանակներս. Պետք է զարգացնել միության երկրների հավատարմությունը եվրոպական պաշտպանական քաղաքականության առաջընթացին»:

Պաշտպանական ոլորտում հակագործակցության ուժեղացման հարցը ակտիվորեն քննարկվում է վերջին ժամանակներս Եվրահանձնաժողովում՝ կապված միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության վտանգի հետ: