Մամուլի տեսություն 17-09-2016
Լավրով .«Արևմուտքը սխալվում էր Բաշշար Ասադի հարցում»
«Ղոդս»
Լավրով .«Արևմուտքը սխալվում էր Բաշշար Ասադի հարցում»
ՌԴ ԱԳ նախարարի ընդգծմամբ, ԱՄՆ-ն անկարող է առանձնացնել ահաբեկչական խմբավորումներին ու այսպես կոչված չափավորական ընդդիմադիրներին, իսկ դրա պատճառը թվում է Սիրիայի ահաբեկիչների դեմ հարձակումների կանխարգելման փորձն է:
Սերգեյ Լավրովի խոսքերով, Վաշինգտոնը ցանկանում է կանխել ահաբեկիչների դեմ հարձակումները: Լավրովը նաև հերքել է հայտարարությունն այն մասին, թե Մոսկվան Միջինարևելյան խաղաղության հարցերում ՄԱԿ-ի համադրող՝ Նիկոլա Վաշինգտոնի հետ չի համադրում ահաբեկչական խմբերի դեմ հարձակումները: Նա նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ առանց որևէ նախապայմանների սկսվեն Սիրիայի խաղաղության բանակցությունները:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, արևմուտքը սխալվում էր Բաշշար Ասադի հարցում: Արևմուտքը ենթադրում էր, թե Լիբիայում Մուամմեր Կադդաֆիի տապալվելուց հետո, 2011 թվականին սկսվել է Բաշշար Ասադի իշխանության ավարտի հետհաշվարկը, սակայն ինչպես տեսնում ենք, այն օրվանից անցնում է վեց տարի , իսկ Ասադը շարունակում է կառավարել երկիրը և գնալով աճում է նրա ժողովրդականությունը: Սիրիայի ժողովուրդն Ասադին ահաբեկչության դեմ պայքարի գրավականն է համարում:
«Վաշինգտոնը շարունակում է տարակուսել Սիրիայի մասին վերջին համաձայնությունը հրապարակելու հարցում, մինչդեռ Մոսկվան պատրաստ է դրան: Մոսկվան չի ցանկանում գաղտնի դիվանագիտություն որդեգրել : Մոսկվայի ամերիկացի գործընկերները կասկածում են այդ հարցում, ինչը հակասում է խնդիրների կարգավորման դիվանագիտական միջոցներին».-ասել է Լավրովը:
«Իրան»
Իրան-Իտալիա բանակցությունները ՝ մարդու իրավունքների հարցի շուրջ
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարի խոսքերով, ԻԻՀ-ը մշտապես ընդգծել է, որ ձգտում է խաղաղ բանակցության: Իրանը ցանկանում է հավասար դիրքից բանակցել կարևոր, լուրջ ու ազդեցիկ հարցերի շուրջ: Իրան-Իտալիա մարդու իրավունքների բանակցությունների երրորդ փուլին առընթեր Իտալիայի ԱԳ նախարար ՝ Պաոլո Ջիանտոլոնիի հետ ունեցած հանդիպմանը, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին ընդգծել է ահաբեկչության ու թմրաբիզնեսի դեմ պայքարի համար համաշխարհային մասշտաբով լուրջ ջանքերի նշանակությունը: «Արդեն 37 տարի է ինչ ԻԻՀ-ը լուրջ , թափանցիկ ու կտրուկ պայքար է տանում ահաբեկչության ու թմրաբիզնեսի դեմ : Արդյունքները վկայում են, որ Իրանը հաջողել է այդ ոլորտում».-ասել է Լարիջանին: Նա հույս է հայտնել, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մեկնարկից հետո ստեղծված իրավիճակից օգտվելով, Իտալիան կկարողանա վերականգնել ԻԻՀ-ի հետ առևտրական հարաբերությունները:
armedia.am
Վստահության միջոցները հակամարտության կողմերի համար յուրահատուկ փորձաքար են
Աննա Կարապետյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաթարող հիմնական հարցերից մեկը կողմերի միջև վստահության պակասն է, որն անհնար է դարձնում երկխոսությունն ու հնարավոր փոխզիջումների քննարկումը:
Իրականում կողմերից յուրաքանչյուրը բարձրաձայնում է վստահության կառուցման անհրաժեշտությունը, սակայն հիմնական խնդիրն այդ վստահության կառուցման միջոցների վերաբերյալ ընկալումների տարբերության մեջ է:
Ադրբեջանական կողմը փորձում է որպես վստահության միջոց ներկայացնել հակամարտության գոտուց հայկական զորքերի դուրսբերման իր պահանջը: Մինչդեռ դա ոչ թե վստահության միջոց է, այլ համապարփակ կարգավորման բաղադրիչ մաս, որն ամրագրված է նաև կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներում: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Բաքուն այդպես էլ իր համաձայնությունը չտվեց սահմաններից դիպուկահարների դուրսբերման միջնորդների առաջարկին, իսկ այժմ ամեն կերպ փորձում է հետաձգել և օրակարգից հանել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Վիեննայում նախագահների կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանը վստահության միջոցները կարևորում է առաջին հերթին անվտանգության երաշխիքների տեսակետից: Պատահական չէ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն էլ ավելի կոշտացրեց իր դիրքորոշումն այս հարցում՝ առաջ մղելով այն գաղափարը, որ հրադադարի պահպանմանն ուղղված վստահության միջոցառումների կատարման դեպքում միայն հնարավոր կլինի բավարար հիմք ապահովել քաղաքական կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար: Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որոնք, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների բացի, ենթադրում էին նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգային լիազորությունների ընդլայնում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին, վերջինս մշտապես կողմ է հանդես եկել վստահության միջոցների կիրառմանը՝ ընդգծելով ԼՂՀ անմիջական ներգրավվածության անհրաժեշտությունը թե՛ դրանց բանակցման, թե՛ իրականացման փուլում:
Փաստացի, վստահության միջոցների թեմայի շուրջ մանևրելով և դրանց կատարումը հետաձգելով, Ադրբեջանն այսօր շարունակում է սրել իրավիճակը և զրոյացնում է քաղաքական գործընթացի առաջխաղացման հնարավորությունները: Հայկական կողմերը չեն կարող զիջումների շուրջ պայմանավորվել մի երկրի հետ, որը բազմիցս հրաժարվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, խեղաթյուրել է բանակցային գործընթացի էությունն իր հասարակությանն այն ներկայացնելիս և որևէ կերպ զիջումների գնալու քաղաքական կամք չի դրսևորում:
Այս տեսակետից՝ վստահության միջոցներն ու դրանց շուրջ պայմանավորվածություններն այսօր յուրահատուկ փորձաքար են, որոնք ցույց են տալիս կողմերի իրական մտադրություններն ու քաղաքական կամքը (կամ դրա բացակայությունը):