Մամուլի տեսություն 18-09-2016
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր երեք հարձակումից մեկը ուղղված է դպրոցների ու հիվանդանոցների կողմը:
«Համշահրի»
Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումների մեկ երրորդի թիրախում խաղաղ բնակիչներ են եղել
Համշահրի թերթը հղում անելով Բրիտանական «The Guardian» թերթին գրել է․-«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր երեք հարձակումից մեկը ուղղված է դպրոցների ու հիվանդանոցների կողմը, ինչը կարող է մեծացնել Բրիտանիայի ու ԱՄՆ-ի նկատմամբ ճնշումները,քանի որ նրանք դերակատար են այդ պատերազմում»։
«Այդ տեղեկությունները ձեռք են բերվել «Եմենի ինֆորմացիաների նախագծի» շրջանակներում և հակասում են ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից հովանավորվող Սաուդյան Արաբիայի կառավարության հայտարարություններին», գրում է թերթը։
«Մի խումբ համալսարանականներ, մարդու իրավունքների կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ հիշյալ տեղեկությունները հավաքելուց բացի, կենտրոնացել են Եմենում Սաուդյան Արաբիայի ավիահարձակումներում բրիտանացի զինվորականների դերակատարության և Լոնդոնի կողմից Սաուդյան Արաբիային զենք վաճառելու փաստի վրա»,գրում է թերթը։
Նշենք,որ Եմենի դեմ հարձակումները շղթայազերծելուց ի վեր, Սաուդյան Արաբիան ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք է գնել Բրիտանիայից։
2015 թ․-ի մարտին Եմենի դեմ պատերազմը մեկնարկելուց ի վեր ավելի քան 8 հազար 600 ավիահարձակում է իրականացել Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից,որոնցից երեք հազար 577 դեպքեր ուղղված են եղել ռազմական դիրքերի դեմ,իսկ երեք հազար 158-ը խաղաղ բնակչության»,հայտնում է The Guadian-ը։
Թերթի տվյալներով՝ անցած 18 ամիսների ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել Եմենում , որոնցից 3 հազար 799-ը խաղաղ քաղաքացիներ են եղել։ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային զարգացման կոմիտեն ավելի վաղ պահանջել է վերջ դնել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարմանը,բայց այդ երկրի Ներքին գործերի նախարար՝ Բորիս Ջանսոնը հայտարարել է,որ Եմենում ընթացող պատերազմի ընթացքում պատերազմական ոճրագործություններ չեն նկատվել։Նա պաշտպանել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը։
Զենքի վաճառքից բացի, Բրիտանիայի բանակն ընթացիկ տարում լուրջ դեր է ունեցել Սաուդյան ուժերի վարժեցման ու վերապատրաստման գործում,-եզրափակում է Համշահրին։
---
News.am
Star gazete. Աճող լարվածությունը Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում
Գերմանիայի ու Թուրքիայի միջեւ եղել է բանակցային գործընթաց, որը սկսվել է փախստականների ճգնաժամից: Գերմանիան ԵՄ ամենահանդուրժող անդամն էր թվում սիրիացի փախստականների հարցում, միայն այդ առիթով Մերկելը մինչեւ հուլիսի 15-ը չորս ամսում հինգ անգամ Թուրքիա է այցելել, գրում է թուրքական Star gazete պարբերականը:
Այդ այցերի ընթացքում Գերմանիան մեծ ավանդ է ներդրել ԵՄ հետ Թուրքիայի փոխգործակցության ճանապարհային քարտեզի մշակման գործում, բայց Մերկելը, շարունակելով բանակցությունները, գիտեր, որ այդ առաջարկները չեն ընդունվի միության մյուս անդամների կողմից: Ավելին, երբ ԵՄ անդամները հրաժարվեցին սիրիացիներին ֆինանսական օգնությանը մասնակցելուց, հարցի գնի համար պատասխանատվությունը Գերմանիան կրեց ու հենց նրանից Թուրքիան պատասխան պահանջեց չվճարված գումարի համար:
Չնայած Գերմանիայի ներքին ճգնաժամերի կարեւորագույն պատճառը ուկրաինական ճգնաժամն է ու այն, որ ԱՄՆ-ն փչացրել է Գերմանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, բայցեւայնպես դրանց ազդեցությունը ավելի շատ նկատելի էր այլ ոոլորտներում:
Ուժեղացել էր քննադատությունը Մերկելի կառավարության նկատմամբ, ու Թուրքիային, որպես վերջին տարիների ամենանորաձեւ քաղաքական զենք, սկսել էին օգտագործել նաեւ Գերմանիայի ներքին քաղաքականության մեջ:
Այս կապակցությամբ օրակարգում նախ հայտնվեցի Ցեղասպանության մասին օրենքը: Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամ բռնկվեց՝ ինչը եւ ակնկալում էին այդ օրենքը խորհրդարանի քվեարկության դնողները: Երբ Թուրքիան սկսեց ճնշում գործադրել ու պնդել, որ այդ թեման հանվի օրակարգից, Թուրքիայի ու ԵՄ-ի բանակցություններում, որոնք մինչ այդ երեք հարց էին ընդգրկում՝փախստականները, վիզային ռեժիմի ազատականացումը ու ռեադմիսիայի մասին համաձայնագիրը՝ ներառվեց նաեւ այդ թեման:
Անմիջապես այդ իրադարձությունից հետո գերմանացի պատգամավորները սկսեցին համառորեն պահանջել, որ իրենց թույլ տան այցելել Ինջիրլիք ռազմակայան: Ինչո՞ւ էր պետք այդ այցելությունը՝ հասարակայնությանը չեն հայտնել, մամուլում միայն այն տեղեկությունն է հայտնվել, որ Թուրքիան չի թույլատրել այդ այցը: Այդ միջադեպի հետ մեկտեղ Թուրքիայի ու Գերմանիայի բանակցությունների բազմաթիվ թեմաներին հավելվեց նաեւ պատգամավորների այցի խնդիրը:
Այդ ընթացքում Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց: Գերմանիան որոշ ժամանակով լռեց, իսկ հետո Մերկելը խախտելով լռությունը, դարձավ ԵՄ առաջին առաջնորդը, որը հայտարարեց հեղաշրջման անընդունելիության մասին: Բայց հենց նա դրական քայլ արեց Թուրքիայի հանդեպ՝ գերմանական մամուլը հեղեղվեց կոշտ քննադատությամբ՝ դատապարտելով Թուրքիայի նախագահին այս անգամ արդեն Թուրքիայում հեղաշրջամն փորձին հաջորդած իրադարձությունների համար:
Թուրքիայի ներսում մթնոլորտի «անհուսալիության» վրա Der Spiegel ամսագրի շեշտադրումը ուժգնացրեց Bild թերթը: Թերթը հայտնեց, որ տոների ժամանակ Թուրքիայում բարձր ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր հյուպատոսական հաստատությունները ու դեսպանատունը, գերմանական դպրոցներն ու մյուս կազմակերպությունները: Տեղեկացնելով այն հաստատությունների փակման մասին, որոնք հանգստյան օրերին այսպես թե այնպես փակ են լինում՝ թերթը ըստ երեւույթին նպատակ ուներ շեշտել, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ:
Բայց միաժամանակ այդ հաղորդագրությունը գուցե ուզում էր ցույց տալ, որ կա ցանկություն, որ Գերմանիան նույնպես ահաբեկիչների թիրախ դառնա: Գերմանիան միշտ հայտարարել է, որ սպառնալիքի տակ է: Անկասկած, Գերմանիայի հետախուզությունը շատ ուժեղ է ու այն չի բախվել ահաբեկչական գործողությունների հետ:
Ակնհայտ է,որ Գերմանիայում Մերկելի ընդդիմախոսներն իսկապես դժգոհում են, որ Թուրքիան այսպես թե այնպես խանգարում է Գերմանիային ընդլայնել իր ազդեցության ոլորտը Արեւելքում: Թուրքիան Ռուսաստան-Իսրայել –ԱՄՆ առանցքի հետ միասին պահում է Գերմանիայի արեւելյան դուռը ու պնդում՝ եթե նույնիսկ արվի քայլ, ապա թող այդ քայլը Թուրքիայի միջոցով արվի:
Նկատենք, որ դա միայն Թուրքիայի քաղաքականությունը չէ: Դատելով նրանից, որ գործընթացը շարունակվում է ու ռազմավարական նախապատվություններում ոչինչ չի փոխվել՝ Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում կարելի է նոր ճգնաժամեր կանխատեսել:
---
News.am
ԵՄ-ն փլուզվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով. Նորվեգացի փորձագետ
Եթե Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Եվրամությունը գտնվում է էկզիստենցիալ ճգնաժամում, դժվար թե կարելի է կասկածել, որ միությունը դժվարությամբ է պապանում միասնականությունը, գրում է նորվեգացի բլոգեր Փոլ Սթեյգանը, հաղորդում է Inosmi-ն:
Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ ԵՄ 5 ղեկավարները ձեւակերպեցին պլանը, որով չեղարկում են ազգային խորհրդարանների իշխանությունը մինչեւ 2025 թվականը: Նաեւ մի քանի ամիս է անցել այն օրից, երբ Գերմանիան կարդաց Վիշեգրադյան խմբի օրենքը եւ պահանջեց հետեւել ԵՄ-ում արագ ինտեգրման միասնականությանը:
Բայց տպավորություն է ստեղծվում, կարծես դրանից մի ողջ հավիտենություն է անցել: Չէր հերիքում միայն Բրեքսիթը, որպեսզի նկատելի դառնան այդ կառույցի նաեւ այլ ճաքերը:
Բրյուսելի կողմից կիրառվող որոշումների փորձերը հստակ ցույց են տալիս, որ Եվրոպան կարող է ընտրել կամ միությունը, կամ ժողովրդավարությունը, բայց ոչ երկուսը միասին: ԵՄ ստեղծման նպատակը երբեք չի եղել եվրոպական ժողովրդավարությունը: Նպատակը եղել է Եվրոպայում կապիտալիտական կորպորացիայի համար առավել լավ պայմանների ստեղծումը:
Այն, ինչ մենք հիմա վերապրում ենք Եվրոպայում դանդաղ ավերածություն է հիշեցնում: Եվրոյի ներդրումը իրականացվեց որպես պետական հեղաշրջում՝ առանց ընդհանուր տնտեսության մեջ հիմքերի: Հույս կար վերեւից ցանկալի իրականություն ստեղծել, որպեսզի հետո փոխեն արդեն առկա իրականությունը ԵՄ առանձին երկրներում:
Նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ նրանք պահանջում են «աճին միտված կառուցվածքային բարեփոխումներ», ինչը գործնականում նշանակում է ծածկել բյուջեների դեֆիցիտը եւ հրաժարվել ծախսերը կրճատելու եւ բյուջեին խստորեն հետեւելու Գերմանիայի քաղաքականությունից:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն բավական կտրուկ է մեկնաբանել այս ամենը՝ նշելով. «Երբ հանդիպում են սոցիալիստական կուսակցությունների ղեկավարները, սովորաբար շատ խելացի բան դրանից չի ստացվում»:
Արեւելքում Վիշեգրադյան խումբը հավաքվել է քննարկելու մեկ այլ հարց, մասնավորապես ինչպես ասաց Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը, «ԵՄ 27 ազգային պետությունների» քաղաքական առաջնորդների հարցը: Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան դեմ են, որպեսզի ԵՄ-ն իրենց փախստականների ընդունման կամ այլ քվոտաներ պարտադրի, ինչն իրենց հարմար չէ:
Հյուսիսում միտում է նկատվում Գերմանիայի եւ հյուսիսեվրոպական երկրների բլոկ ձեւավորել: Լյուքսեմբուրգն ուզում է գործընթացից դուրս դնել Հունգարիային, իսկ Նիդերլանդների քաղաքական գործիչները «մինի-շենգենի» ակնարկներ են անում, որտեղ գլխավոր պետությունը կլինի Գերմանիան:
Դրանք բոլորը ԵՄ ճաքերն են, որոնցից յուրաքանչյուրը բավական հզոր պայթունի ուժ ունի՝ ԵՄ-ն բեկորների վերածելու համար:
Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցն իր կողմից պահանջում է ամբողջապես վերակառուցել ԵՄ կառավարման համակարգը: Սա նրա արձագանքն է բրիտանացիների Brexit-ին: Շուլցն ուզում է ունենալ ԵՄ կառավարություն, որին կընտրի ժողովուրդը, ինչը մեծ քայլ կլինի ԵՄ-ն վերազգային պետության վերածելու հարցում: Նա այս հայտարարությունն արել է Frankfurter Allgemeine Zeitung-ում հրապարակված մեկնաբանությունում:
Այսօրվա աշխարհի նոր տնտեսական իրողությունների պայմաններում ԵՄ-ն ամբողջությամբ պարտվում է, իսկ այդ ինքնահավան առաջնորդները հանդես են գալիս օպերետային պերսոնաժների դերում, ինչպիսիք նրանք կան։