Մամուլի տեսություն 23-09-2016
Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում ունեցած ելույթում քննադատել է Սիրիայում մարդկային ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը:
Շարղ
Պրոքսի պատերազմներ
Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում ունեցած ելույթում քննադատել է Սիրիայում մարդկային ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը:Ճգնաժամ ,որը ակունք է առել ահաբեկչական կազմակերպությունների , տարածաշրջանային ու միջազգային ուժերի շղթայազերծած պրոքսի պատերազմներից: Նա անդրադառնալով Սիրիայում ու Իրաքում հազարավոր կանանց,երեխաների ու երիտասարդների սպանվելուն , ասել է.«Շատ մտահոգիչ է «ԻԼԻՊ», «Ալ Նուսրա ճակատ» և «Դեմոկրատական միասնության կուսակցության» նման խմբավորումների գործունեության շարունակումը»:Նա հավակնել է.«Առկա է այն վտանգը ,որ Կովկասի, Եմենի և Ուկրաինայի հակամարտությունները վերածվեն կատարյալ պատերազմի»:
Էրդողանն այն դեպքում է հավակնել,թե Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, և վերջին գործողություններն ուղղված են այդ երկրում կայունության վերականգմանը ,երբ նա անդրադարձավ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության և Թուրքիայում չստացված հեղաշրջմանը,ասելով«« Թեև հեղաշրջման փորձը խլեց 240 մարդու կյանք ,բայց այն ձախողեց այս երկրի ժողովրդավարության, ազատության և սահմանադրական համակարգի։ Այդ գիշեր ժողովուրդը դաս է տվել նման ահաբեկիչներին : Նորարար ահաբեկչությունը ոչ միայն Թուրքիային այլ ողջ աշխարհին է սպառնում»։Նա նաև հավակնեց թե Պաղեստինյան անկախ երկրի կազմավորման ուղղությամբ ջանքեր կգործադրի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻԼԻՊ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:
Ավելի ուշ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ իրենք պայքարում են նաև Սիրիայի տարածքում գործող քրդական զինված միավորումների դեմ և պահանջել է, որ վերջիններս հետ քաշվեն դեպի Եփրատ գետի արևելյան ափ:
---
News.am
Թուրքիայում խիստ անհանգստացել են Հայաստանի բալիստիկ հրթիռներից
Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված զորահանդեսին հեռահար բալիստիկ հրթիռների կայանքների ցուցադրությունը բացի Ադրբեջանից անհանգստացրել է նաեւ Թուրքիային։
Թուրքական մամուլում անդրադարձել են զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» հեռահար հրթիռներին՝ նշելով, որ դրանք սպառնում են տարածաշրջանի մի շարք երկրների։
Թուրքական DunyaBulteni կայքը գրել է, թե Հայաստանի զինանոցում է գտնվում աշխարհի ամենաէֆեկտիվ հրթիռային համակարգերից համարվող «Իսկանդերը», որը կարող է խոցել մինչեւ Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Սըվազ քաղաքը (Սեբաստիա-խմբ.)։
Կայքը նաեւ նշել է, թե Հայաստանի զինված ուժերում հերթապահության կանգնած նաեւ Թուրքիային սպառնացող S-300 համալիրները։
---
Armedia.am
25-ամյա անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին
25 տարի առաջ հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ «այո» ասելով անկախությանը, և ձեռնամուխ եղավ երրորդ հանրապետության կերտմանը: Ձգտելով բարձրացնել իր միջազգային ներգրավվածության աստիճանը և հարաբերությունները կառուցել գործընկերության հիմքի վրա՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի 157 երկրների հետ (2013 թվականի տվյալներով), 87 միջազգային կազմակերպության անդամ է, արտերկրում 61 դիվանագիտական ներկայացուցչություն է գործում:
Բացառություն չի կազմում նաև մերձավորարևելյան տարածաշրջանը, որը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ իր կարևոր տեղն ունի: Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, բազմաբնույթ կապերի ստեղծումը համարվում է առաջնահերթություններից մեկը:
Մերձավոր Արևելքի երկրների հետ ամուր հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ` Հայաստանը մերձավորարևելյան տարածաշրջանի անմիջական հարևանն է, և հարևան տարածաշրջանում տիրող անկայունությունը կամ դրա ազդեցության հնարավորությունը անտեսել չի կարելի: Երկրորդ` այնտեղ ծավալվող գործընթացներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա, և Հայաստանը չի կարող անմասն մնալ հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են նաև այնտեղ հայկական համայնքների դարավոր առկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանի քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում:
Հենց այս առաջնահերթությունները նկատի առնելով՝ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ: Ընդ որում, համագործակցության շրջանակը շատ լայն է՝ քաղաքականից մինչև առևտրատնտեսական և մշակութային:
Իհարկե, դժվար է մերձավորարևելյան տարածաշրջանի մասին խոսել որպես մեկ միասնական միավորի: Տարածաշրջանի երկրների հետ ունեցած Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են: Փորձենք պայմանականորեն մերձավորարևելյան երկրները բաժանել 3 խմբի և հասկանալ դրանցից յուրաքանչյուրի հետ հաստատված հարաբերությունների խորությունը, օրակարգում առկա հարցերը, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորությունները:
Առավել սերտ հարաբերություններ հաստատվել են, առաջին հերթին՝ Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի հետ: Այս խմբի երկրների հետ համագործակցության օրակարգը ներառում է ինչպես քաղաքական երկխոսություն, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական փոխգործակցություն և այլն: 2010 թվականից մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ակտիվ զարգացումները լուրջ մարտահրավերներ ստեղծեցին Հայաստանի համար այս երկրների հետ համագործակցության տեմպը պահպանելու և խորացնելու տեսանկյունից: Ընդ որում, յուրաքանչյուր երկրի պարագայում խնդիրների համախումբը խիստ տարբեր է:
Մերձավոր Արևելքի երկրներում, 2010 թվականից սկսված, իշխանափոխություններն ու տիրող պատերազմական իրավիճակը զգալի հարված հասցրին ավանդական գործընկերների հետ ունեցած Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաև տեղի հայկական համայնքների ներուժին և ունեցած ազդեցությանը: Տարածաշրջանում աստիճանաբար խորացող բացական միտումներն իրենց ազդեցությունն են գործում: Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղականության զգալի աճն այսօր սպառնում է հայկական համայնքների անվտանգությանն ու ֆիզիկական գոյությանը:
Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի գործուն քայլերի հետևանքով նկատվում է ևս մեկ բացասական միտում, որը վտանգավոր է ինչպես մերձավորարևելյան երկրների հետ ՀՀ հարաբերությունների պահպանման և զարգացման, այնպես էլ այդ երկրներում հայերի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Խոսքն այն մասին է, որ որպես հարթակ օգտագործելով իսլամական մի շարք կազմակերպություններ՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են թշնամանքի պատրանք ստեղծել Հայաստանի և իսլամական աշխարհի միջև, ինչը, իհարկե, անտրամաբանական է՝ հաշվի առնելով իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի ունեցած ամուր հարաբերությունները:
Ամփոփելով նշենք, որ հաշվի առնելով մերձավորարևելյան տարածաշրջանի կարևորությունը՝ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել ամուր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ հստակ գիտակցելով աշխարահաղաքական նոր իրողություններում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի հետ հետևողական աշխատանքի և առանձին մոտեցման անհրաժեշտությունը: