Մամուլի տեսություն 03-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41149-Մամուլի_տեսություն_03_11_2016
1994 թվականին 100 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվել է 800 հազար մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2016 16:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-11-2016

1994 թվականին 100 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվել է 800 հազար մարդ:

 

Ռեսալաթ

Բացահայտվել է 22 ֆրանսիացի  սպաների դերակատարությունը Ռուանդայի ցեղասպանության գործում

 

Ինչքան ավելի երկար ժամանակ է անցնում ավելի շատ փաստեր են բացահայտվում Աֆրիկյան երկրներում իրականացված ջարդերում արևմտյան երկրների դեկատարությունը: Այդ երկրներից մեկը Ռուանդան է եղել:Այդ երկրում  ոչ շատ հեռու անցյալում տեղի են ունեցել արյունալի բախումներ: Ահա քողազերծվել է ֆրանսիացի սպաների դերակատարությունը Ռուանդայի ցեղասպանության գործում: Այս հարցը իրավական ու դատական առումով պետք է անպայման հետաքննության ենթարկվի  և այդ սպաները պետք է պատասխանատվության  կանչվեն: Վերջերս Ռուանդա-Ֆրանսիա հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուանդայի դատական պաշտոնատարներ հրապարակել են 22 ֆրանսիացի սպաների անունները,որոնք մեղադրվում են 1994 թվականին իրականացված ցեղասպանության մեջ:

Ռուանդայի ազգային հանձնաժողովը մի հաղորդագրություն հրապարակելով ընդգծել է.«Ֆրանսիայի քաղաքական պաշտոնյաներ ու ավագ սպաներ բազմաթիվ լուրջ ոճիրներ են գործել Ռուանդայում»:

Նշենք, որ 1994 թվականին 100 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվել է 800 հազար մարդ: Սպանվածների մեծ մասը եղել են թութսի էթնիկ խմբի ներկայացուցիչներ:

 

Ջամե Ջամ

ՄԱԿ-ը տեղեկացրել է Կիպրոսի մոտալուտ միավորման մասին

ՄԱԿ-ի ավագ պատասխանատուներից մեկը հայտարարել է.«Արդեն Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարներ մոտենում են համաձայնության: Հավանաբար մինչև տարվերջ իրականություն դառնա Կիպրոսի երկու հատվածների միավորումը»:

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարները նոյեմբերի 7-11-ը հանդիպում կունենան Շվեյցարիայում և ճանապարհ կհարթեն այս երկու հատվածների միավորման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Գի Մունի խորհրդականն ասել է.«Ներկա դրությամբ կողմերը առավել քան երբևէ մոտեցել են համաձայնության»: 

Շվեյցարիայում կայանալիք նիստը կենտրոնանալու է տարածքային տարաձայնությունների կարգավորման վրա:
Նախատեսված է Պան Գի Մունի մասնակցությունը Շվեյցարիայում կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974 թվականին բաժանվել է երկու հատվածի, երբ հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը սկսեցին քայլեր ձեռնարկել կղզին Հունաստանին միացնելու ուղղությամբ: Արդյունքում Թուրքիան զորքեր մտցրեց կղզու հյուսիս: Երկու հատվածների միջև ձևավորվեց բուֆերային գոտի, որը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից: Կղզու հյուսիսում 1983 թ.-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Այժմ այն ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Բանակցությունները պարբերաբար ընդհատումներով շարունակվում են արդեն երկար տարիներ՝ չտալով զգալի արդյունքներ:

 

News.am

Թուրքիայում մահապատիժը վերականգնելը կնշանակի ԵՄ անդամակցությանն հավակնելու ավարտ. Tagesspiegel

Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին օրենքը կնշանակի ԵՄ անդամակցությանն հավակնելու Թուրքիայի պլանների ավարտը: Այս մասին Tagesspiegel պարբերականում գրում է Սյուզաննե Գյուսթենը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե վստահ է, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ժամանակներս կվերադարձնի 2001-ին չեղարկված մահապատիժը: Ավելին՝ նախկինում նախագահը բազմիցս հայտարարում էր հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչների նկատմամբ մահապատիժ կիրառելու ցանկության մասին:

ԵՄ-ն թեկնածու անդամներից պահանջում է հրաժարվել մահապատժից: Եվրոպայի Խորհրդում հայտարարել են, որ Էրդողանի պլանները նշանակում են, որ Թուրքիան պետք է հրաժարվի կազմակերպությանն անդամակցելու պլաններից: «Մահապատժի կիրառումն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ», - ասել էր ԵՄ ներկայացուցիչը:

ԵՄ նորմերին հրաժեշտ տալու մասին են վկայում Անկարայի այլ որոշումները: Թուրքիայում արգելված են ավելի քան 10 քրդական լրատվամիջոցներ: Նոր օրենքի համաձայն՝ ահաբեկչության մեջ կասկածվողներն իրավունք չունեն կես տարի շարունակ կապ հաստատել փաստաբանների հետ, իսկ իշխանություններն իրավունք ունեն գաղտնալսել փաստաբաններին եւ նրան պաշտպանյալներին:

Դրանից բացի, հեղաշրջման փորձի ենթադրյալ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով պաշտոնանկ է արվել տարբեր նախարարությունների մոտ 10 հազար աշխատակից: Ընդհանուր առմամբ հեղաշրջման փորձից հետո ազատվել է ավելի քան 100 հազար պաշտոնյա եւ պետական ծառայող:

 

 

Galatv.am

ԱՄՆ-ում «քաղաքացիական սառը պատերազմ» է ընթանում 

 «Իրենց նախընտրական արշավներով Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը  խարխլում են ամերիկացիների հավատը ժողովրդավարության եւ իրավական պետության նկատմամբ»,- գերմանական Tagesspiegel հանդեսում գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը:

«Մասնավորապես, երկու ճամբարներին էլ բնորոշ են փոխադարձ մեղադրանքները ստի եւ մանիպուլյացիաների մեջ: Ամենամտահոգիչն այն է, որ նրանք առաջին իսկ հարմար պահին այդ մեղադրանքները հասցեագրում են պետական ատյաններին եւ արդարադատությանը, որոնք ծառայողական պարտականության բերումով պարտավոր են լինել ոչ կանխակալ: Վերջին նման դեպքը տեղի ունեցավ ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիի հետ՝ կապված էլեկտրոնային նամակների գործով Հիլարի Քլինթոնի դեմ հետաքննության հետ: Ավելի վաղ Թրամփը կասկածի տակ էր առել դաշնային դատավորի պրոֆեսիոնալիզմն այն պատճառով, որ նա սերվում է լատինաամերիկյան ընտանիքից»,-նշվում է հոդվածում:

«Այդ կերպ երկու կուսակցություններն էլ խարխլում են ժողովրդավարության հիմքերը, եւ դա չի խանգարում նրանց «կոկորդիլոսի արցունքներ» հեղել եւ ազդարարել, թե ամերիկացիները կորցնում են ժողովրդավարության հանդեպ հավատը»:

«Ավելին, հանրապետականներից ավելի հաճախ կարելի է լսել, որ իրենց պարտության դեպքում կգա կոռումպացված համակարգի դեմ զինված դիմադրության ժամանակը: Իսկ երկրի որոշ տարածաշրջաններում «քաղաքացիական սառը պատերազմին» բնորոշ տրամադրություններ են տիրում: Շատ ամերիկացիներ անգամ մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո այս ամենը կարող է հանգեցնել բռնությունների»,-եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան