Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հաջողությունը պայմանավորված է դիմացի կողմի քայլերով
ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի վիեննական նիստում, գործակալության գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոն մի հաղորդագրություն տարածելով, անդրադարձել է Լրացուցիչ արձանագրությունների ժամանակավոր իրագործմանն Իրանի հավատարմությանը , նշելով, որ Իրանի ծանր ջրի պաշարների ծավալը հատել է 130 տոննայի սահմանը:
Ամանոն նաև նշել է , որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացումից հետո երրորդ անգամ, Իրանի ծանր ջրի պաշարների ծավալն անցել է 130 տոննայի սահմանը և պետք է փորձ արվի փոքրացնել այդ չափը: Հակադարձելով Ամանոյի այդ խոսքերին, գործակալությունում Իրանի ներկայացուցիչ ՝ Ռեզա Նաջաֆին ասել է.-«Թեհրանը պատրաստ է միջազգային շուկա հանել հավելյալ ծանր ջուրը, որն ի դեպ միջազգային մասշատաբով ապահովում է բարձր որակ»: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի համաձայն, Իրանը պետք է միջազգային շուկա հանի իր արտադրած 130 տոննա հավելյալ ծանր ջուրը, որից 70 տոննան արդեն վաճառված է, իսկ հաճախորդ երկրների, հատկապես եվրոպական պետությունների հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Իրանը ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Իրանը շարունակում է բանակցությունները ՝ Եվրոպայում նոր հաճախորդներ գտնելու նպատակով: Ծանր ջրի վաճառքը մի քանի փուլեր է ընդգրկում, որոնց համար ժամանակ է անհրաժեշտ:
Անցյալ հունվարին համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացումից հետո Իրանի քաղաքականությունն ուղղված է եղել հանձնառությունների իրականացմանը: Այդ մասին են վկայում Ամանոյի տարածած բազմաթիվ հաղորդագրությունները: Իրանը բարյացակամորեն է սկսել Վեցյակի խմբի հետ բանակցությունները , որից հետո նույն ուղղությամբ էլ կատարում է իր հանձնառությունները: Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը երկկողմ համաձայնություն է , և մյուս կողմն էլ Իրանի չափ հանձնառություն ունի: Դիմացի կողմը հատկապես ԱՄՆ-ն, պարտավոր է հարգել համաձայնության հոդվածները: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից անցել է 11 ամիս: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ ՝ Ռեզա Նաջաֆիի խոսքերով, դիմացի կողմի հավատարմությունը բավարար չի եղել: իրանական բանկերի հետ համագործակցելու հարցում եվրոպական բանկերի թերացումը և Իրանի հետ համագործակցելու համար եվրոպական խոշոր ընկերությունների ներդնողների կասկածը, համարվում են միջուկային համաձայնության իրականացման գործում արևմուտքի կողմից պարտականությունների թերացում: Միջուկային համաձայնության ֆոնին, աշխարհի տնտեսական դաշտին Իրանի հասանելիությունը պետք է լինել առանց խոչընդոտների: Այստեղ առավել նկատելի է ԱՄՆ-ի կեղծիքը: Օրինակ այն օրվանից , երբ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում, Վաշինգոտնի հակաիրանական քայլերը վերսկսվել են: Իրանին մարդատար ինքնաթիռների վաճառքի արգելքը համարվում է միջուկային համաձայնության բացահայտ խախտում: Ամերիկացիներն ընդհանուր առմամբ ապացուցել են, որ վստահելի չեն և չեն հարգում իրենց ընդունած որոշումները: