Իրանը կարևորում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իրագործման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43336-Իրանը_կարևորում_է_միջուկային_զենքի_չտարածման_մասին_պայմանագրի_իրագործման_անհրաժեշտությունը
Եվրոպայում միջուկային զինաթափմանը նվիրված կոնֆերանսի երրորդ նիստում Բրուքինգս հաստատության ավագ անդամ Ռոբերտ Այնհորնն ասել է.-«Ոչ մի ապացույց չկա այն մասին, որ Իրանը միջուկային  գաղտնի գործունեություն է ծավալել կամ խախտել է  համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ,սակայն  Վաշինգտոնում դեռ շարունակվում են միջուկային գործարքի հետ կապված առարկությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 15:53 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իրագործման անհրաժեշտությունը

Եվրոպայում միջուկային զինաթափմանը նվիրված կոնֆերանսի երրորդ նիստում Բրուքինգս հաստատության ավագ անդամ Ռոբերտ Այնհորնն ասել է.-«Ոչ մի ապացույց չկա այն մասին, որ Իրանը միջուկային  գաղտնի գործունեություն է ծավալել կամ խախտել է  համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ,սակայն  Վաշինգտոնում դեռ շարունակվում են միջուկային գործարքի հետ կապված առարկությունները»:

ԱՄՆ-ում որոշ քննադատներ ասում են, որ Իրանի հետ միջուկային գործարքը Իրանին հնարավորություն է տվել շարունակելու միջուկային գործունեությունը: ԱՄՆ-ի կոնգրեսում միջուկային համաձայնագրին դեմ գնացող մի խումբ կոնգրեսականներ նախագծեր են ներկայացրել համաձայնագիրը տապալելու նպատակով:

Հայացք նետելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) կտեսնենք, թե աշխարհում որ երկրներն են հանդիսանում  ատոմային սպառնալիքի հիմնական աղբյուրը:

ԱՄՆ-ը քարոզչություն է իրականացնում Իրանի հասանելիությունը միջուկային տեխնոլոգիաներին սահմանափակելու համար, երբ ինքը 9000 ատոմային մարտագլխիկ ունի: ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ ատոմային ռումբ է օգտագործել: ԱՄՆ-ը 2015 թվականին Նեվադա նահանգում նոր ատոմային ռումբ է փորձարկել: Այդ երկիրը պատրաստվում է B61 ատոմային ռումբը փոխարինել B61-12  նոր ու արդիական  ռումբով: Միջուկային զենքի չտարածման մասին քննարկումները սկսվել են 1957 թվականից: Սակայն մինչ այժմ զինաթափման մասին վերջնական համաձայնություն չի կայացել, որի պատճառը միջուկային զենք ունեցող երկրների կողմից NPT դաշինքի անտեսումն է:

Իրանը  մշտապես հավատարիմ է եղել  NPT դաշինքին և հետևել է ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությանը, ուստի չի կարող որպես մեղավոր կողմ ներկայացվել, մինչդեռ ԱՄՆ-ը և ատոմային զենք ունեցող մյուս երկրները մտահոգությունների տեղիք են տալիս:

Իրանն առաջարկել է միջուկային զենքերից զերծ Միջին Արևելք ստեղծելու նախագիծը: Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների աջակցությամբ ընդլայնել է իր ատոմային զինանոցը։ Սիոնիստական ռեժիմը Միջին Արևելքում միակն  է, որ ատոմային զենք ունի:

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները փորձում են Իրանի միջուկային խաղաղ նպատակներ ունեցող ծրագիրը որպես սպառնալիք ներկայացնել: Մինչդեռ Իրանը փոխվստահության շրջանակներում համաձայնել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին, որպեսզի ապացուցի, որ երբեք չի ձգտել ու չի ձգտելու  ատոմային զենք ստեղծել, ուստի Իրանի դեմ արված բոլոր  հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո ստեղծված պայմաններում Իրանը  հետևում է  ատոմային զենքերի ոչնչացմանն ուղղված  միջազգային հանրության հետապնդած  նպատակին,  իսկ ԱՄՆ-ը և ատոմային զենք ունեցող մյուս երկրները այդպես էլ չեն ցանկանում  իրագործել NPT դաշինքը: Նրանք փաստորեն Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը դարձրել են գործիք իրենց նպատակներին հասնելու համար: