Իսրայելն արժանացել է միջազգային հանրության քննադատությանը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին ավաններ կառուցելու վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի նոր օրինագիծը:
Բահրամ Ղասեմին պետություններին,ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի հակամարդկային ու անօրինական քայլերը և Պաղեստինում նոր քաղաքավանների կառուցումը կանխելու ուղղությամբ:
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) այդ ռեժիմի ծավալապաշտական նախագծերի շրջանակում հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին 4000 բնակելի նոր միավորների կառուցմանը օրինականություն տալու մասին օրինագիծը:
Այս ոլորտում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը միայն բանավոր կերպով դատապարտել է Իսրայելի քայլերը:
Իսրայելի ռեժիմի քայլերը փաստորեն խոչընդոտում են պաղեստինցիների իրավունքների ներառյալ նրանք ինքնորոշման իրավունքի վերականգնումը:
Պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի շրջանակում Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումը և միջազգային հանրության կողմից պաղեստինցիների իրավունքների կարևորումն անհանգստացրել են Սիոնիստական ռեժիմին: Սիոնիստական ռեժիմը քաղաքատիպ ավաններ կառուցելով փաստորեն ոտնահարում է պաղեստինցիների ամբողջ իրավունքները: ՄԱԿ-ը Իսրայելի ծավալապաշտության նկատմամբ պասիվ դիրքորոշմամբ է հանդես եկել: Արևմտյան պետությունները չնայած առերևույթ դեմ են հանդես գալիս,բայց գործնականում աջակցում են Իսրայելի ծավալապաշտական քայլերին: Փաստորեն նրանք կանաչ լույս են ցույց տվել այդ ռեժիմին:
Վերջերս պարզվել է,որ ԱՄՆ նորընտիր նախագահ՝Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Կուշները խոշոր ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Իսրայելին՝ Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքավանների կառուցումը շարունակելու համար:
Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հրապարակած զեկույցում Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող՝ Ռիչարդ Ֆալկը նշել էր, որ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների անօրինական կառուցման շահողները ամերիկյան ու արևմտյան ընկերություններն են: Ֆալկը պահանջել էր համաշխարհային պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ:
Սիոնիստական ռեժիմի ռադիոն ևս հաղորդել է, որ քաղաքատիպ ավանների կառուցման գործում ամերիկյան «General Electric» ընկերությունը լայն համագործակցություն է ունեցել իսրայելական ընկերությունների հետ:
Սիոնիստական ռեժիմին ուղղված ԱՄՆ-ի օգնությունների շրջանակում ,այդ երկրի Կոնգրեսը հավանություն է տվել ավելի քան 600 միլիոն դոլարի գումար Սիոնիստական ռեժիմի հրթիռային ծրագրին հատկացմանը:
ԱՄՆ-ն վետոյի անարդար իրավունքից օգտվելով կանխել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի դեմ բազմաթիվ բանաձևերի վավերացումը: Առկա տվյալներով՝ ԱՄՆ-ն մինչ այժմ մոտ 80 անգամ օգտագործել է վետոյի իրավունքը, որի 43 դեպքը վերաբերում է Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցումը դատապարտող բանաձևերին,ինչն ապացուցում է ԱՄՆ-ի հատուկ դերը Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության շարունակման գործում:
Իսրայելի նկատմամբ ՄԱԿ-ի պասիվ գործունեությունը և այդ ռեժիմի ծավալապաշտությունների նկատմամբ արևմուտքի կեղծ քաղաքականություններն արժանացել են հանրային կարծիքի քննադատության: Որպես՝ Պաղեստինի ժողովրդի մշտական հովանավոր՝ Իրանի դիրքորշումը այդ բողոքների շրջանակում է: