Ադրբեջանում բողոքում են Նեթանյահուի այցի դեմ
Դեկտեմբերի 13-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Ադրբեջան: Երկրում բողոքի ալիք է բարձրացել այդ այցի դեմ: Այցը լայն արձագանք է գտել քաղաքական ու լրատվական շրջանակներում:
Սիոնիստական ռեժիմը աշխատանքային պլան էր մշակել ու հրապարակել Նեթանյահուի Բաքու ուղևորության առիթով: Ռեժիմը լրատվամիջոցներում տարածելով Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի մասին լուրը փորձել է այն շատ կարևոր իրադարձություն ներկայացնել, մինչդեռ անցյալում այդ ռեժիմն Կովկասում ու Կենտրոնական Ասիայում գաղտնի քայլեր էր իրականացնում:
Այն ժամանակահատվածում երբ տարածաշրջանում ձախողել են Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունները, Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած ուղևորությունը և այդ կապակցությամբ քարոզչությունը գնահատվել են այդ ռեժիմի կողմից իր ձախողումները հակակշռի տակ առնելուն ուղղված փորձեր:
Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բաքու կատարած այցի քաղաքական ու քարոզչական բնույթից բացի, այդ այցը նաև էներգետիկայի, տնտեսության, անվտանգության, ռազմական, քաղաքական, ռազմավարական ու մշակութային ոլորտներում միջամտողական նպատակներ է հետապնդում:
Քաղաքական ու ռազմավարական նպատակների վերաբերյալ հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը մեկուսացումից դուրս գալու և ռազմավարական դաշնակիցներ գտնելու քաղաքականություն է վարում և ռեժիմի նպատակակետերն են՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրները: Փաստորեն Սիոնիստական ռեժիմը արևմտյան Ասիայում իր ազդեցության քաղաքականությունը վարում է Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ:
Անվտանգության ու ռազմական նպատակների կապակցությամբ պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմը անցած քառորդ դարում հետևողական ջանքեր է գործադրել` ներթափանցելու Կովկասի անվտանգության համակարգում ու ռազմական կառուցվածքում: Այդ ռեժիմի ռազմավարության կարևոր բաժինը կենտրոնացած է Ադրբեջանի վրա:
Ադրբեջանի պաշտպանության ու պաշտպանական արդյունաբերության նախարարությունները, և այդ երկրի պետական անվտանգության ու արտաքին հետախուզության գործակալությունները միշտ եղել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական քայլերի թիրախում: Որոշ աղբյուրներ բացահայտել են ,որ 2007 թվականից ի վեր, Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի սպառազինական գործարքների ծավալը գերազանցել է վեց միլիարդ դոլարի սահմանը: Ընդսմին էներգետիկայի ու տնտեսության ոլորտներում ևս միշտ սիոնիստների ուշադրության կենտրոնում են եղել որպես Ադրբեջանի մենաշնորհային գնորդ Սիոնիստական ռեժիմի դիրքի երաշխիքը և ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրող գազատար-մայրուղին մուտք գործելը: Սիոնիստական ռեժիմի ուշադրության կենտրոնում է եղել նաև այն գազատարների կառուցման ու շահագործման նախագծերի իրականացումը, որոնցում նախատեսված են Կասպից ծովի, մասնավորապես Ադրբեջանի գազը տեղափոխել Թուրքիա և այնտեղից էլ Եվրոպա:
Վերոնշյալ հարցերը վկայում են Կենտրոնական Ասիայում և Կովկասում , մասնավորապես` Ադրբեջանում Իսրայելի չար նպատակների մասին: Ելնելով այդ իրավիճակից և գիտակցելով Սիոնիստական ռեժիմի չար նկրտումները, Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը բողոքի ալիք է բարձրացրել Նեթանյահուի կասկածելի այցի դեմ, ինչը ցույց է տալիս,որ այցը դատապարտված է ձախողման: