Ադրբեջանում բողոքում են Նեթանյահուի այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46624-Ադրբեջանում_բողոքում_են_Նեթանյահուի_այցի_դեմ
Դեկտեմբերի 13-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Ադրբեջան: Երկրում բողոքի ալիք է բարձրացել այդ այցի դեմ: Այցը լայն արձագանք է գտել քաղաքական ու լրատվական շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 15:06 Asia/Tehran
  •  Ադրբեջանում բողոքում են Նեթանյահուի այցի դեմ

Դեկտեմբերի 13-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Ադրբեջան: Երկրում բողոքի ալիք է բարձրացել այդ այցի դեմ: Այցը լայն արձագանք է գտել քաղաքական ու լրատվական շրջանակներում:

Սիոնիստական ռեժիմը աշխատանքային պլան էր մշակել ու հրապարակել Նեթանյահուի Բաքու ուղևորության առիթով: Ռեժիմը լրատվամիջոցներում տարածելով Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի մասին լուրը փորձել է այն շատ կարևոր իրադարձություն ներկայացնել, մինչդեռ անցյալում այդ ռեժիմն  Կովկասում ու Կենտրոնական Ասիայում գաղտնի քայլեր էր իրականացնում:

Այն ժամանակահատվածում երբ տարածաշրջանում ձախողել են Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունները, Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած ուղևորությունը և այդ կապակցությամբ քարոզչությունը  գնահատվել են այդ ռեժիմի կողմից իր   ձախողումները հակակշռի տակ առնելուն ուղղված փորձեր:

Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բաքու կատարած այցի քաղաքական ու քարոզչական բնույթից բացի, այդ այցը նաև էներգետիկայի, տնտեսության, անվտանգության, ռազմական, քաղաքական, ռազմավարական ու մշակութային ոլորտներում  միջամտողական նպատակներ է հետապնդում:

Քաղաքական ու ռազմավարական նպատակների վերաբերյալ հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը մեկուսացումից դուրս գալու և ռազմավարական դաշնակիցներ գտնելու քաղաքականություն է վարում և ռեժիմի նպատակակետերն են՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրները: Փաստորեն Սիոնիստական ռեժիմը արևմտյան Ասիայում իր  ազդեցության քաղաքականությունը վարում է Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ:

Անվտանգության ու ռազմական նպատակների կապակցությամբ պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմը անցած քառորդ դարում հետևողական ջանքեր է գործադրել` ներթափանցելու  Կովկասի անվտանգության համակարգում ու ռազմական կառուցվածքում: Այդ ռեժիմի ռազմավարության կարևոր բաժինը կենտրոնացած է Ադրբեջանի վրա:

Ադրբեջանի պաշտպանության ու  պաշտպանական արդյունաբերության նախարարությունները, և այդ երկրի պետական անվտանգության ու արտաքին հետախուզության գործակալությունները միշտ եղել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական քայլերի թիրախում: Որոշ աղբյուրներ բացահայտել են ,որ 2007 թվականից ի վեր, Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի սպառազինական գործարքների ծավալը գերազանցել է վեց միլիարդ դոլարի սահմանը: Ընդսմին էներգետիկայի ու տնտեսության ոլորտներում ևս միշտ սիոնիստների ուշադրության կենտրոնում են եղել որպես Ադրբեջանի մենաշնորհային գնորդ Սիոնիստական ռեժիմի դիրքի երաշխիքը և ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրող  գազատար-մայրուղին մուտք գործելը: Սիոնիստական ռեժիմի ուշադրության կենտրոնում է եղել նաև այն գազատարների կառուցման ու շահագործման նախագծերի իրականացումը, որոնցում  նախատեսված են Կասպից ծովի, մասնավորապես Ադրբեջանի գազը տեղափոխել Թուրքիա և այնտեղից էլ Եվրոպա:

Վերոնշյալ հարցերը վկայում են Կենտրոնական Ասիայում և Կովկասում , մասնավորապես` Ադրբեջանում Իսրայելի չար նպատակների մասին: Ելնելով այդ իրավիճակից և գիտակցելով Սիոնիստական ռեժիմի չար նկրտումները,  Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը բողոքի ալիք է բարձրացրել Նեթանյահուի կասկածելի այցի դեմ, ինչը ցույց է  տալիս,որ  այցը դատապարտված է ձախողման: