Փարիզի   խորհրդաժողովն ավարտվեց ապարդյուն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51241-Փարիզի_խորհրդաժողովն_ավարտվեց_ապարդյուն
Փարիզի միջազգային խորհրդաժողովը կիրակի օրն ավարտեց իր աշխատանքը առանց որոշակի արդյունքի հասնելու: Խորհրդաժողովին չէին մասնակցել Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2017 10:28 Asia/Tehran
  • Փարիզի   խորհրդաժողովն ավարտվեց ապարդյուն

Փարիզի միջազգային խորհրդաժողովը կիրակի օրն ավարտեց իր աշխատանքը առանց որոշակի արդյունքի հասնելու: Խորհրդաժողովին չէին մասնակցել Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչները:

 Խորհրդաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերի, ներառյալ`  Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևի իրագործման անհրաժեշտությունը: Նշենք, որ թիվ 2334 բանաձևն ուղղված է պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցման դեմ: Խորհրդաժողովին չէին մասնակցել Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչները:

Փարիզյան հաշտության խորհրդաժողովի անցկացման առաջարկը Ֆրանսիայի կողմից ներկայացվել էր 2016 թվականի սկզբին,որի նպատակն էր Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի ինքնավար վարչակազմի միջև հաշտության բանակցություններ անցկացնել: Առաջին նախապատրաստական խորհրդաժողովը կայացավ 2016 թվականի հունիսին ՄԱԿ-ի , ԵՄ-ի , ԱՄՆ-ի և արաբական երկրների ներկայությամբ, որպեսզի առանց Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայության խորհրդակցություններ անցկացնեին ներկայացվող առաջարկությունների վերաբերյալ: Սակայն հենց սկզբից, հակամարտ կողմերը տարբեր պատճառներով դա չընդունեցին :

Խորհրդաժողովի երկրորդ նիստը կայացավ 2017 թվականի հունվարի 15-ին, առանց որոշակի արդյունք արձանագրելու: Այնուամենայնիվ այս խորհրդաժողովի կարևոր կետը Սիոնիստական ռեժիմի  ավանաշինության դատապարտումն է: Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդն այդ մասին ասաց,որ Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումը մտել է վտանգավոր փուլ:

Իհարկե Սիոնիստական ռեժիմը չի մասնակցել այդ խորհրդաժողովին, որովհետև դեմ է երկու անկախ պետության ստեղծման սկզբունքին: Ռեժիմի չմասնակցելու մյուս պատճառը քաղաքավանաշինության դատապարտումն է: Պաղեստինյան կողմը չի մասնակցել խորհրդաժողովին այն պատճառով ,որ խորհրդաժողովի օրակարգում դրված չեն եղել՝ կարևոր ու ճակատագրական հարցեր, ինչպես պաղեստինցի փախստականների հարցը, Երուսաղեմի ճակատագիրը և պաղեստինյան անկախ պետության սահմանների վերջնական ճշտորոշումը: Փաստորեն անցած երկու տասնամյակների ընթացքում արևմտյան երկրների կողմից կազմակերպված նիստերը ցույց են տալիս ,որ Սիոնիստական ռեժիմը հիմնականում չի հարգում և չի հարգելու դրանց արդյունքներն ու որոշումները:

Բենիամին Նեթանյահուի գլխավորած Սիոնիստական ռեժիմի գործող կառավարությունը ոչ միայն շարունակում է քաղաքավանաշինության քաղաքականությունը 1967 թվականին գրավված պաղեստինյան տարածքներում, այլև չի ընդունում նույնիսկ իր վաղեմի դաշնակից՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված լուծման ելքը:  Նեթանյահուն բազմիցս հայտարարել է,որ դեմ է պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը:  Ի դեպ, պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի անմարդկային քաղաքականությանը զուգահեռ, ընդդեմ Սիոնիստական ռեժիմի համաշխարհային կոնսենսուս է ձևավորվում: Սյդ մասին են վկայում ՝ թիվ 2334 բանաձևի օգտին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամների տված կողմ քվեն, ընդորում ԱՄՆ-ն հանդես եկավ ձեռնպահ ձայնով: Առաջին անգամ ՄԱԿ-ի կողմից դատապարտվեց Իսրայելի քաղաքավանաշինության քաղաքականությունը,ինչը ուժգին հարված  հասցրեց Պաղեստինի հարցի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի որդեգրած դիրքորոշմանը: Հաշվի առնելով Պաղեստինյան հարցի համար ներկայացված ապարդյուն լուծումները , ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունն է՝  Պաղեստինի հիմնական բանկիչների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումը: