Դժգոհություն առևտրի ոլորտում ԱՄՆ-ի կառավարության վարած քաղաքականություններից
ԵՄ-ն ձախողած է բնորոշել առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նոր կառավարության վարած քաղաքականությունները:
ԵՄ-ի առևտրի կոմիսար Սեսիլիա Մալմստրոմն ասաց. «ԵՄ-ի անդամ շատ երկրներ շարունակում են պաշտպանել բաց առևտրի ու ներդրման ընդհանուր գաղափարը»: Այս արտահայտությունները կատարվել են նրանից հետո, երբ Թրամփը Տրանսխաղաղօվկիանոսյան գործակցությունից այդ երկրի դուրս գալու որոշում ընդունեց:
Այս գործակցության մասին պայմանագիրը ստորագրվեց 2016 թվականին Խաղաղ Օվկիանոսի երկու ափերին գտնվող 11 երկրների ու ԱՄՆ-ի սեղմ բանակցությունների արդյունքում: Եվրոպացիները մտահոգ են նրանից, որ ազատ առևտրին հակադրվող Թրամփի կառավարության քաղաքականությունները նաև տարածվեն Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև գոյություն ունեցող առևտրական պայմանագրերի վրա: ԱՄՆ-ի նոր կառավարության տնտեսական ու առևտրական հովանավորչական քաղաքականությունները մտահոգություն են պատճառել միջազգային տնտեսության ոլորտի մյուս գլխավոր դերակատարներին, այդ թվում Չինաստանին:
Այս պահին ԱՄՆ-ի կառավարությունը, որպես աշխարհում տնտեսական ամենամեծ ուժ տնտեսության համաշխարհայնացման հակառակ ուղղությամբ է շարժվում: Ամերիկացի պահպանողականները համաշխարհայնացումը դեմ են համարում ԱՄՆ-ի ազգային շահերին: Այս խմբի դիտանկյունից մաքսատուրքերի վերացումը և ապրանքի, կապիտալի ու մարդուժի ազատ առևտրի գործընթացի հեշտացումը թուլացնում են ազգային տնտեսությունը: Այս քաղաքականությունների գործադրումն ԱՄՆ-ին առաջնորդում է դեպի հովանավորչական քաղաքականություն, ինչն իրագործվում է ներկրվող ապրանքների պարագային ծանր մաքսատուրքեր սահմանելով ու նաև ամերիկյան կապիտալի այլ երկրներ փոխադրվելը կանխելու միջոցով:
Այս քաղաքականությունները ոչ միայն հակասում են տնտեսության համաշխարհայնացման հիմնարար սկզբունքներին, այլև ոմանց համոզմամբ վտանգում են ազատ տնտեսության շրջանակները: ԵՄ-ի անդամ երկրները Կանադայի ու Մեքսիկայի հետ միասին ԱՄՆ-ի հետ համագործակցում են NAFTA-ի պայմանագրի շրջագծում: Դրան զուգահեռ Չինաստանն էլ տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող առևտրաշրջանառություն ունի ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ի շուկային այդ երկրների հասանելիության արգելումը կամ համատեղ ներդրումների կանխումը կարող է վտանգել համաշխարհային տնտեսությունը:
Նման պայմաններում համաշխարհային մասշտաբով առևտրական պատերազմն այնքան էլ անակնկալ չի կարող համարվել: 19-րդ դարի երկրորդ ու 20-րդ դարի առաջին կեսում գերպետությունների միջև առևտրական պատերազմների ու մրցակցության դառը փորձ գոյություն ունի, ինչն ի վերջո հանգեցրեց առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներին: Այդ երկու պատերազմներում ավելի քան 100 միլիոն մարդ զոհվելուց հետո աշխարհը հակվեց տնտեսական համագործակցության կողմը: Թեև տնտեսական համաշխարհայնացումն էլ որոշ հետևանքներ ու բազմաթիվ վնասներ է պատճառել, այդուհանդերձ թվում է, որ քաղաքական ու տնտեսական ասպարեզներում որոշ գերպետությունների եսասիրական կողմնորոշումն ի վերջո կարող է աշխարհը վերադարձնել անցյալ սարսափելի ժամանակաշրջանին: