Սիոնիստական ռեժիմը կրկին հայտարարել է, որ դեմ է Պաղեստին պետության կազմավորմանը
Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի ինքնավար վարչակազմին և Հորդանանին հայտարարել է, որ ավարտվել է երկու պետություն կազմելու հարցը և Պաղեստին երկիրը չի կազմավորվելու:
Սիոնիստական ռեժիմը իր հատուկ պատվիրակի միջոցով հավաստիացրել է, որ ոչ մի դեպքում չի թույլատրվի Պաղեստին պետության կազմավորումը:
Այդ ուղղությամբ, պաղեստինցի ավագ բանագնաց՝ Սաեբ Արիղաթը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմը ևս պաշտոնապես չի ճանաչելու Սիոնիստական ռեժիմին:
Պաղեստին պետության կազմավորումը մերժելով, Սիոնիստական ռեժիմն ապացուցեց, որ մտադիր է կատարելապես անտեսել պաղեստինցիների իրավունքները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կանաչ ազդանշանով Սիոնիստական ռեժիմի դրսևորած այս կեցվածքը բոլորի ուշադրությունը սևեռել է այն կետի վրա, որ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի որոշումների հետևանք են: Դա վկայում է Պաղեստինի ժողովրդի հետ ամերիկացի պաշտոնատարների խորը թշնամության մասին:
Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմը տարբեր հնարքներով փորձել է չեղարկել անկախ Պաղեստինի կազմավորումը և այդպիսով անտեսել պաղեստինցիների իրավունքները:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները փորձում են խափանել զավթողականությանը վերջ դնելու պաղեստինցիների քայլերը: Անտարակույս վերջին տարիների ընթացքում Պաղեստինի ժողովրդի իրավունքները հովանավորելու միջազգային կողմնորոշումը, այդ թվում ՄԱԿ-ում Պաղեստինի դրոշի ծածանումը, ՄԱԿ-ի տարբեր կառույցների Պաղեստինի միանալու գործընթացը և ՄԱԿ-ում պաղեստինցիների դիրքի բարձրացումը վկայում են այն մասին, որ միջազգային շրջանակները հովանավորում են Պաղեստինի ժողովրդի իրավունքները, այդ թվում Պաղեստին երկրի կազմավորումը:
2012 թվականին, ՄԱԿ-ում բարձրացավ Պաղեստինի դիրքը: Միջազգային շրջանակների մոտ համակարծություն առաջացավ պաղեստինցիների իրավունքների, այդ թվում Պաղեստին պետության կազմավորման և ինքնիշխանության իրավունքի կապակցությամբ, և միաժամանակ աշխարհում բողոքի ակցիա անցկացվեց Իսրայելի զավթողականության դեմ:
Վերջին տարիների ընթացքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ վավերացրել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նման պայմաններում Սիոնիստական ռեժիմի վերջերս ընդունած դիրքորոշումն առավել քան երբևէ բացահայտում է այդ ռեժիմի ոչ-իրավական բնույթը և խաղաղության դեմ ուղղված նպատակները, ինչը վկայում է այն մասին, որ վերջին ամիսների ընթացքում ավելի բացահայտ են դարձել պաղեստինցիների դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դավադրությունները:
Անշուշտ Պաղեստինի ինքնավար վարչակազմի հաշտվողական քայլերը միայն թուլացնում են պաղեստինցիենրի իրավունքները, հետևաբար նման քայլերը վերանայելն առավել քան երբևէ նշանակալի է: