Իսրայելի քայլերը՝ սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումն օրինականացնելու համար
Երկուշաբթի օրը, Քնեսեթը վավերացրել է պաղեստինյան տարածքները բռնազավթելու և քաղաքատիպ ավանների կառուցումն օրինականացնելու մասին օրինագիծը: Մինչ այսօր տարբեր շրջանակներ բողոքել են այս օրինագծի դեմ:
Դոնալդ Թրամփի Սպիատկ Տուն մուտք գործելուց հետո կրկնապատկվել է Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների հանդգնությունը և նրանք ամեն օր նոր նախագծեր են վավերացնում՝ պաղեստինյան տարածքներում նոր քաղաքավաններ կառուցելու համար:
Պաղեստինյան տարածքների աշխարահագրական կառուցվածքը փոխելու Սիոնիստական ռեժիմի քայլերը միջազգային կոնվենցիաների, այդ թվում Ժնևյան չորրորդ կոնվենցիայի խախտում է համարվում:
Այս բոլորն այն դեպքում, երբ ՄԱԿ-ի բանաձևերը, այդ թվում 242 և 338, ինչպես նաև 2334 բանաձևերն անօրինական են համարում պաղեստինյան տարածքների բռնազավթումը և սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումը և կարևորում են այդ քայլերի դադարեցումը:
Միջազգային այս դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը խախտել է միջազգային իրավունքները: Նման մթնոլորտում այդ ռեժիմը Քնեսեթում օրենքներ վավերացնելով մտադիր է օրինական ներկայացնել իր ծավալապաշտական ձգտումները և համոզել միջազգային հանրությանը, որ դրանք օրինական են: ԱՄՆ-ի հովանավորությամբ, Սիոնիստական ռեժիմի հանդգնությունները միջազգային հանրության ուշադրությունը սևեռել է այն իրողության վրա, որ այդ ռեժիմն անտեսում է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը:
Սիոնիստական ռեժիմի որդեգրած քաղաքականությունը վկայում է այն մասին, որ այդ ռեժիմը ոչ մի գնով պատրաստ չէ դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը: Այդ ավանները կառուցվում են պաղեստինյան տարածքների կամ կենտրոնում կամ էլ շրջակայքում և այդպիսով առանձնացնում են պաղեստինյան գյուղերը և շրջափակում են նրանց:
Անտարակույս Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների քայլերն ու հայտարարությունները առավել քան երբևէ բացահայտել են այն իրողությունը, որ այդ ռեժիմի գոյությունը հիմնված է զավթողականության ու ծավալապաշտության վրա: Ռեժիմի պաշտոնատարներն այդ քաղաքականության դադարեցումն ինքնասպանություն են համարում: Քաղաքատիպ ավանների նշանակությունը բացահայտորեն նկատվում էր Սիոնիստական ռեժիմի ժամանակի պատերազմի նախարար՝ գեներալ Մուշե Դայանի հայտարարություններում: Նա ասել էր.«Տարբեր շրջաններում ռեժիմի կողմից կառուցվող քաղաքատիպ ավաններն այնպես պիտի պահպանվեն, որ հետագայում այդ տարածքներն ընդգրկվեն Իսրայելի կազմում»:
2017 թվականին, պաղեստինյան տարբեր շրջաններում, հատկապես Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի զավթողական քաղաքականություններն իրագործվում են ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով: