Թաքֆիրական ահաբեկիչների հետ Իսրայելի համագործակցության բացահայտումը
Շրջանառվող լուրերը վկայում են Իսրայել և թաքֆիրական ահաբեկիչների մեծածավալ համագործակցության բացահայտման մասին:
Ռուսիա Ալ-Յոմ հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Իսրայելի բանակը իր ինտերնետային կայքում հայտարարել է, որ 2013թ. բանակի բժշկական ծառայությունների միավորը բուժել է Սիրիայում վիրավորված 2600 զինյալ ընդդիմադիրների:
Մի քանի ժամանակ առաջ, Սիրայից դուրս բնակվող ընդդիմադիրներից Մոհամմեդ Բադիիը Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին գնահատել էր՝ Գլոանի բռնագրավված բարձունքների անապատային հիվանդանոցներում վիրավորված ահաբեկիչներին այցելելու համար:
ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ծախսերով ստեղծված ահաբեկչական խմբերը այժմ որպես բանսարկությունների և բռնությունների հոսանք, գործունեություն են ծավալում Իսրայելի և Արևմուտքի հովանավորությամբ ու առաջնորդությամբ: Իրենց նպատակներն իրագործելու համար, այս խմբերը պատրաստ են գնալ ամեն քայլի և կատարել ցանկացած հանցագործություն: Եվ այդ ուղղությամբ նրանք ընդօրինակում են սիոնիստների մոտեցումները: Սիոնիստական Ռեժիմը առիթներ է փնտրում Սիրիայի նկատմամբ իր նպատակները իրականցնելու համար և փորձում է այդ երկրին դուրս մղել տարածաշրջանի հակասիոնիստական դիմադրության առանցքից:
Այս դավադրությունների համատեքստում, 2011թ. ի վեր Սիրիայում մեկնարկած անհանդարտություններից հետո, Սիոնիստական Ռեժիմը և նրան հովանավորող արևմտյան երկրները, չարաշահելով Սիրիայում մի խումբ քաղաքացիների մոտ ծագած անհամաձայնությունները՝ ֆինանսական ու լոգիստիկական հովանավորություն ցուցաբերեցին ահաբեկիչներին, ինչի հետևանքով էլ առավել սրվեցին այդ երկրում ծայր առած անհանդարտությունները: Սիոնիստական Ռեժիմի կողմից Սիրիայի իրավիճակին զուգահեռ այդ երկրիրը ներքին ճգնաժամի մատնելու փորձը, անկասկած վկայում է այն մասին, որ տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում ահաբեկիչների գործունեության հիմքում ընկած են Սիոնիստական Ռեժիմի և դաշնակից արևմտյան երկրների կողմից ծրագրված վտանգավոր դավադրությունները:
Տարածաշրջանային վերլուծաբանների համոզմամբ, վերջին տարիների ընթացքում տարածաշրջանի երկրներում այդ թվում Սիրիայում և Իրաքում ակտիվացած ահաբեկչական խմբերը, ինչպես՝ Ալ-Ղայիդան, Ալ-Նոսրայի ճակատը, ԻԼԻՊ-ը և Անսար Ալ-Շարիան եթե Սիոնիստաան Ռեժիմի ու այլ կառավարությունների հովանավորությունը չունենալու դեպքում չէին կարողանա հանցագործություններ իրականացնել ու ճգնաժամեր ստեղծել: Այդպես էլ Սիոնիստական Ռեժիմը, որ ԱՄՆ-ի հովանավորությամբ կարողացել է ավելի քան 6 տասնամյակի ընթացքում բռնագրավել պաղեստինցիներին պատկանող տարածաշրջանները: Իսկ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի հովանավորությամբ և ահաբեկչական խմբերի միջոցով ճգնաժամի մատնելով Միջին Արևելքի ողջ տարածաշրջանը, Իսրայելը փորձել է բոլորի ուշադրությունը շեղել Պաղեստինի բռնազավթման խնդրից: