Սիոնիստական ռեժիմի զավթողականությունն ու ոտնձգությունը՝ Միջին Արևելքի տարածաշրջանի բոլոր ճգնաժամերի աղբյուր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59924-Սիոնիստական_ռեժիմի_զավթողականությունն_ու_ոտնձգությունը_Միջին_Արևելքի_տարածաշրջանի_բոլոր_ճգնաժամերի_աղբյուր
Զավթողականությունը Միջին Արևելքի հետ կապված բոլոր միջազգային քննարկումների կենտրոնում է գտնվում, սակայն ԱՄՆ-ն քննադատելով բոլորին՝ բացառությամբ Երուսաղեմը զավթող ռեժիմին, հարցը լուծելու փոխարեն, ձգտում է ջնջել այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 13:39 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զավթողականությունն ու ոտնձգությունը՝ Միջին Արևելքի տարածաշրջանի բոլոր  ճգնաժամերի աղբյուր

Զավթողականությունը Միջին Արևելքի հետ կապված բոլոր միջազգային քննարկումների կենտրոնում է գտնվում, սակայն ԱՄՆ-ն քննադատելով բոլորին՝ բացառությամբ Երուսաղեմը զավթող ռեժիմին, հարցը լուծելու փոխարեն, ձգտում է ջնջել այն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը Միջին Արևելքի և Պաղեստինի հարցի քննարկմանը նվիրված ԱԽ-ի նիստում պարզաբանում կատարել է այս իրականության մասին:

Խոշռուն այս կապակցությամբ փաստեր ներկայացնելով հավելել է. «Սիոնիստական ռեժիմը 1948 թվականից ի վեր առնվազն 14 անգամ ոտնձգություն է կատարել տարածաշրջանի երկրների դեմ և հրաժարվելով միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին, նաև քիմիական ու բիոլոգիական զենքերի տարածումն արգելող կոնվենցիաներին անդամակցելուց, ծաղրի է ենթարկել այդ կապակցությամբ միջազգային բոլոր գործընթացները»:

Անկասկած պիտի ասել, որ զավթողականությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանի ու աշխարհի համար մարտահրավների երկու գլխավոր աղբյուրներն են համարվում: Այս պահին ոչ միայն Ասիայի արևմուտքը կամ Միջին Արևելքն, այլ ողջ աշխարհը պայքարոմ է ահաբեկչության  դեմ: Հարց է ծագում, թե արդյոք ներկա պայմաններն ու նաև երկրների միջև լարված հարաբերությունները կարող են այդ պայքարի համար հնարավորություն ստեղծել:

Ոմանք համոզված են, որ առավել լավ աշխարհ կերտելու ուղղությամբ համագործակցության համար կարելի է իրար մոտեցնել երկրներին: Քանի որ ողջ աշխարհը պայքարումէ  նույն սպառնալիքի դեմ  և նրանց ճակատագրերը շաղկապված են իրար: Ոմանք էլ համոզված են, որ այդ նպատակի իրագործման ճանապարհին առկա են  լուրջ արգելքներ: Այդ արգելքներից մեկը Իսրայելի ռեժիմն ու այդ ռեժիմի զավթողականությունն է, որը տարածաշրջանում սպառնալիքի ու անապահովության գլխավոր աղբյուրի է վերածվել:

Ցավոք, տարածաշրջանի ներկա պայմաններում, Իսրայելի նման բռնազավթիչ ռեժիմը Արաբիայի նման երկրների համար ոտնձգության օրինակ է ծառայում, որոնք հետևելով Իսրայելի օրինակին, իրենց անվտանգությունը տեսնում են մյուսների անապահովության մեջ: Արաբիան բացահայտ մի ոտնձգության ընթացքում հրի ու սրի քաշեցԵմենի ժողովրդին և Սիրիայի իշխանության կործանման համար համագործակցում է ահաբեկիչների հետ: Դա ի տես այն բանի, ոտ Սիոնիստական զավթիչ ռեժիմը տարածաշրջանում իր ռազմատենչ ու կործանարար քաղաքականությունների իրագործման համար մշտապես իրագործել է զավթողական քաղաքականության և փորձել է ոչնչացման բարձր կարողությամբ սպառազինության տիրանալ: Սիոնիստական ռեժիմն արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ զինվել է ատոմային զենքերով:

Այս ռեժիմը 200 ատոմային մարտագլխիկներ ունենալով միակն է, որ Միջին Արևելքում ատոմային զենք ունի: Իրականում, Իսրայելի գոյությունը ավերածությունից, ոճրագործությունից, ինչպես նաև ժողովուրդների իրավունքներն ու միջազգային օրենքները ոտնահարվելուց բացի, այլ արդյունք չի ունեցել: Տիրող պայմանները վկայում են այն իրականության մասին, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, Իսրայելին պաշտպանելու համար միջամտող ուժերի հրահրումների, պատերազմներ հրահրելու, ինչպես նաև ահաբեկչական ու ծայրահեղական խմբերին հովանավորելու արդյունքն է, որը միայն կարելի է «տարածամոլություն» և «զավթողականություն» տերմիններով բնութագրել:

Անկասկած սպառնալինքերը դիմագրավելու համար անհրաժեշտ է իրատեսական մոտեցում ունենալ սպառնալիքների ակունքի հանդեպ: Դեռ Իսրայելի նման ռեժիմներ գոյություն ունեն, որոնք փորձում են քողարկել իրանական սպառնալիքի ու անապահովության իսկական ակունքները: Այս իրականությունները նկատի առնելով է, որ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը զավթողականությունն ու այդ ռեժիմի տրամադրության տակ գտնվող ատոմային զենքը ամենալուրջ սպառնալիքն է համարել տարածաշրջանի բոլոր երկրների համար և պահանջել է ԱԽ-ը կատարի այս հարցին վերահասություն տալու ուղղությամբ իր գլխավոր առաքելությունը: