Պակիստանը չի կատարում սահմանների պաշտպանության պարտականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60976-Պակիստանը_չի_կատարում_սահմանների_պաշտպանության_պարտականությունը
Մայիսի 3-ի առավոտյան ԻԻՀ ԱԳ նախարարՄոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքական, ռազմական ու անվտանգության բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ: Այցի նպատակն է իրանցի սահմանապահ ուժերի զոհվելու պատճառ դարձած երկու երկրի սահմանին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հարցի քննարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 14:17 Asia/Tehran
  • Պակիստանը չի կատարում սահմանների պաշտպանության պարտականությունը

Մայիսի 3-ի առավոտյան ԻԻՀ ԱԳ նախարարՄոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքական, ռազմական ու անվտանգության բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ: Այցի նպատակն է իրանցի սահմանապահ ուժերի զոհվելու պատճառ դարձած երկու երկրի սահմանին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հարցի քննարկումը:

Սա առաջին անգամ չէ, որ Իրանի և Պակիստանի պաշտոնյաների միջև նման հանդիպում է կայանում:

Իրանի սահմանապահ ուժերի 9 անդամներ ապրիլի 26-ին, Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի Միր Ջավեի տարածքում պարեկություն կատարելիս նահատակվեցին, իսկ վիրավորված սահմանապահներից մեկին ահաբեկիչներն իրենց հետ տարան Պակիստան: 

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ-օլ-Զոլմ» ահաբեկչական-թաքֆիրական խմբակը:

Այս դեպքից հետո ԻԻՀ նախագահը Ազգային Անվտանգության խորհրդին և արտգործնախարարության հանձնարարեց  լրջորեն հետաքննել հարցը, որպեսզի այլևս նման դեպքերը չկրկնվեն: 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի նամակ հղելով Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին ասել է. «Չնայած Պակիստանի պաշտոնյաները խոստացել էին այլևս թույլ չտալ ահաբեկչական խմբերին Պակիստանի տարածքից ներթափանցել Իրանի սահմանները, սակայն այդ դեպքերը նորից կրկնվում են»:

Անկասկած այս դեպքի պատճառների պարզաբանումը մեծ կարևորություն ունի Իրանի համար: Մի կողմից Իրանի և Պակիստանի միջև գոյություն ունեցող երկար սահմաններն են և նման դեպքերը կարող են ազդել երկու երկրի հարաբերության վրա: Սակայն խնդրի մյուս կարևոր կողմը Պակիստանի տարածքից ահաբեկչական խմբերի ներթափանցումն է Իրանի սահմանները, որի պատասխանատվությունը ծանրանում է Պակիստանի կառավարության ուսերին: Հետևաբար ահաբեկչական խմբերի նման քայլերի հանդեպ անտարբերությունը կարող է նպաստել միայն օտարների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերին: Այդ դեպքում ավելի շատ կտուժի Պակիստանը:

Երորրոդ կարևոր խնդիրը Իրանի պնդումն է, որ դեպքի մանրամասները պարզաբանվեն:

ԻԻՀ ԱԳ նախարարի մեկօրյա այցը Իսլամաբադ և նրան ընկերակցող պատվիրակության կազմը վկայում է այն մասին, որ Իրանը վճռակամ է գտնել և պատժել  այդ ահաբեկչական գործողության հեղինակներին:

Անկասկած ԻԻՀ միջոցներ է նախաձեռնել իր սահմանների անվտանգությանը ապահովելու համար, որպեսզի կանխի նման դեպքերի կրկնությունը: Սակայն դա չի նշանակում, որ Պակիստանի կառավարությունը կարող է իր ուսերից թոթափել պատասխանատվությունը: Սահմանների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ միջազգային արձանագրությունների համաձայն՝ Պակիստանի կառավարությունը պետք է ընդունի նման դեպքերի պատասխանատվությունը:

Պակիստանի  ներքին գործերի նախարար Չաուդհրի Նիսար Ալի Խանի, վարչապետ Մոհամմեդ Նավազ Շարիֆի և ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ղամար Ջավիդ Բաջովաի հետ  հանդիպումների ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն  ընդգծել է սահմանների անվտանգության ամրապնդման  և ահաբեկչական խմբերի ներթափանցման ճանապարհները փակելու անհրաժեշտությունը: