ԱՄՆ-ը կրկին խախտել է ՀԳՀԾ-ն
Իրանի արտգործնախարարի իրավական ու միջազգային հարցերի գծով տեղակալ, ՀԳՀԾ-ի իրագործմանը հետևող շտաբի իրանցի ղեկավար Աբբաս Էրաղչին ասել է.«Անցած մեկ ու կես տարում ԱՄՆ-ի գործող և նախորդ կառավարությունների շատ քայլեր հակասել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ուղղությամբ այդ երկրի հանձնառություններին»:
Կիրակի օրը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի 26-29-րդ կետերին, Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ը խոստացել է բարյացակամությամբ և կառուցողական մթնոլորտում իրագործել ՀԳՀԾ-ն և խուսափել այդ ծրագրի իրագործման վրա բացասաբար ազդող գործողություններից»:
Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի սցենարներից է ճնշել Իրանին` անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով: Ամերիկացիները կարծում են կարող են անտեսել ՀԳՀԾ-ն, առանց այն խախտելու: ԱՄՆ-ն փորձում է ՀԳՀԾ-ի գծով իրեն ուղղված քննադատությունները մեղմելու համար, ճնշել Իրանին, սակայն այդ հարցի համար պահանջվում է այդ երկրի միջազգային դաշնակիցների հովանավորությունը:
«Կարնեգի» կենտրոնի կարծիքով, ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի կառավարությունը չորս սցենար է առաջ քաշել, որոնք են՝ միջուկային համաձայնության չեղարկումը, ՀԳՀԾ-ի հարցով կրկին բանակցություններ անցկացնելու փորձ, ՀԳՀԾ-ի իրագործման հարցում խափանարարությունը և ՀԳՀԾ-ի ընդունումը ամերիկյան ընկերությունների իրանական շուկա մուտք գործելու ճանապարհը հարթվելու հետ միաժամանակ:
Քաղաքական հարցերի փորձագետ Մեհդի Մոհամեդին այդ մասին ասել է.«Ամերիկյան կողմի հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում չի որոշվել նոր օրենք չսահմանել: Այդ ծրագիրն իրավունք է վերապահում նոր օրենք վավերացնել և նախագհը կարող է չեղարկել ՀԳՀԾ-ի հետ կապված շրջափակումները»:
Ներկա պայմաններում թույլ ձայներով իշխանությանեկած Թրամփը լուրջ խնդրի առջև կհայտնվի, եթե հակադրվի ՀԳՀԾ-ի գծով Անվտանգության խորհրդի բանաձևին: Որովհետև ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և Ամերիկան կողմերից մեկն է համարվում, որ մի շարք նկատառումներից ելնելով, միացավ Իրան-Եվրամիություն բանակցություններին: Այդ նկատառումներից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը գտնում էր, որ այլևս ապարդյուն է շրջափակման քաղաքականությունը և Եվրամիությունն ու մյուս երկրները ևս չէին շարունակում հակաիրանական բոյկոտները:
Մյուս հարցն այն է, որ ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ կարող է պատասխանել իր հակաիրանական քայլերի մասին միջազգային հակառակություններին և արդյոք կրկին բոյկոտի քաղաքականության կիրառելը չի մեկուսացնի ԱՄՆ-ին:
Հատկապես որ այս հակառակությունների մի մասը իարավական, իսկ մի մասն էլ ստրատեգիական առումով են պարտավորություն առաջացնում, որոնք կարևոր են ՀԳՀԾ-ի մյուս կողմերի, Եվրամիության, Ռուսաստանի ու Չինաստանի համար:
Հետևաբար ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերը ռազմավարական որոշում են Սպիտակ Տան կողմից, որը խախտում է միջազգային հանձնառություն համարվող այս ծրագիրը և ԱՄՆ-ը պետք է պատասխանատու լինի այդ առումով: