Բաքվի քաղաքական շրջանակները քննադատել են թրքամետներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64442-Բաքվի_քաղաքական_շրջանակները_քննադատել_են_թրքամետներին
Բաքվի քաղաքական շրջանակներն Ադրբեջանի թրքամետների դիրքորոշումը երկակի են անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 13:55 Asia/Tehran
  • Բաքվի քաղաքական շրջանակները քննադատել են թրքամետներին

Բաքվի քաղաքական շրջանակներն Ադրբեջանի թրքամետների դիրքորոշումը երկակի են անվանել:

Այդ կապակցությամբ Ադրբեջանի «Իսլամի սեսի» կայքն այդ երկրի թրքամետներին քննադատել է ՝ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի կապակցությամբ Իրանի ժողովրդին չզորակցելու համար: Կայքը գրել է .«Ֆրանսիայում և Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների դեպքում Ադրբեջանի թրքամետների մեծ մասը ցավակցել էին զոհերի հարազատներին, սակայն ինչո՞ւ Թեհրանի դեպքում նրանք նույն կերպ չզորակցեցին Իրանի ժողովրդին»:

Ադրբեջանի թրքամետներին ուղղված Բաքվի ԶԼՄ-ների քննադատությունը վկայում է այն իրողության մասին, որ երկակի և կեղծ դիրքորոշումն  Արաքս գետի հյուսիսային շրջանում այսպես կոչված հայրենասեր ու ազգայնամետ խմբի գործունեության առանցքն է կազմում: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանի այսպես կոչված պանթուրքիստ ղեկավարները հիմնականում հակադարձում են Իրանի ներքին քաղաքական իրադարձություններին և միջազգային զարգացումներին: Պետք է հաշվի առնել, թե նման դիրքորոշումն ակունք է առնում «թուրքական ազգայնականությունի՞ց», թե՞ դա Ադրբեջանում ակտիվ պանթուրքիստների կեղծ քաղաքականության հետևանքն է: 1993 թվականին Հեյդար Ալիևի նախագահության մեկնարկից ի վեր, նա տարբեր վերաբերմունք է ցուցաբերել ազերիների ու թուրքերի միջև՝ առանձնացնելով երկուսի լեզուն ու մշակույթը: Թվում է, որ պանթուրքիզմի գաղափարը սկիզբ է առել Թուրքիայում բնակվող ազգայնամետների հիվանդ մտածելակերպից և Անկարայի կառավարության շահերի պաշպանման նպատակով: Անկարայի իշխանությունը ևս միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանում իր ազգային շահերն ապահովելու և պաշտպանելու նպատակով, քարոզել է այդ գաղափարախոսությունը: Ընդսմին, պատմական ուսումնասիրությունները վկայում են այսպես կոչված «պան» գաղափարախոսությունում միջազգային սիոնիզմի օգնության մասին: Թեև Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է մնալու իր հոր որդեգրած քաղաքականությանը, սական թվում է, որ Ադրբեջանի պանթուրքական կեղծ քաղաքականությունը Բաքվի ղեկավարների քայլերի հետևանքն է: Ալիևի կառավարությունը աշխարհի ու տարածաշրջանային տարբեր հարցերում՝ այդ թվում իսլամական աշխարհի խնդիրների, ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանի ու աշխարհի հզոր պետությունների հետ հարաբերություններում, սուտ քաղաքականություն է գործադրում:

Վերջում կարելի է ասել, որ  մարդկային կյանքներն ու աղետները քաղաքական գաղափարախոսության միջոց ծառայեցնելը , վկայում է ծայրահեղ ստորության մասին: Իսկ Ադրբեջանի հետ լեզվական, կրոնական ու ազգային սերտ կապեր ունեցող հարևան երկրին չցավակցելն ու չզորակցելը համարվում է կեղծության ու անբարյացակամության դրսևորում: