Վենեսուելան պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ին հավանական պատերազմի դեպքում
Վենեսուելայի զինված ուժերը շաբաթի օրն այդ երկրի պատմության ամենամեծ զորավարժությունն է անցկացրել: Վենեսուելայի կառավարական հեռուստաընկերությունը նաև կոչ է արել 18-ից մինչև 60 տարեկան քաղաքացիներին մասնակցել այդ զորավարժությանը:
Այս զորավարժությունը կազմակերպվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 11-ին հայտարարել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի ռազմական լուծման հնարավորությունը: Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանելու կապակցությամբ: Թրամփի կարծիքով նավթային եկամուտները ավելի են հզորացնում Վենեսուելայի սոցիալիստական կառավարությանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները ցույց են տալիս Լատինամերիկյան երկրների նկատմամբ Վաշինգտոնի իշխանությունների ատելությունը:
Քաղաքական փորձագետների կարծիքով Թրամփի կողմից Մադուրոյի դեմ հնչեցրած սպառնալիքները կարող է նրա կողմից օգտագործվել որպես առիթ երկրի սոցիալիստական համակարգի քաղաքական լեգիտիմությունը ամրապնդելու համար:
Վերջին օրերին Վենեսուելայի ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացրել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ սահամանված շրջափակումների դեմ: ԱՄՆ-ի որդեգրած հակաժողովրդական քաղաքակաության հետևանքով կառավարություից ավելի շատ տուժում է Վենեսուելայի հասարակ ժողովուրդը:
Վենեսուելայի սոցիալիստական միացյալ կուսակցության ղեկավար Դարյո Վիվասը համոզված է, որ Վենեսուելայի ժողովուրդը խիստ զայրացած է ԱՄՆ-ի թշնամական քայլերի համար և դատապարտում են ԱՄՆ-ի ոտնձգությունները այդ երկրի դեմ:
Ավստրալիացի գրող Ջան Փիլգերը նույնպես համոզված է, որ եթէ Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվեն այդ եկրի կառավարությանը պաշտպանելուց և և միանալաով ընդդիմությանը և ԱՄՆ-ին փորձեն տապալել նախագահին, ապա բռնությունների նոր ալիք կբարձրանա աշխարհում, որի կենտրոնում կհայտնվի Վենեսուելան:
Այն բանից հետո երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողությամբ սպառնացել է Վենեսուելային, լատինամերիկյան տարածաշրջանում Վածինգտոնի դաշնակից երկրները փորձում են ավելի զգուծավոր դիրքորոշում ընդունել: Իսկ ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն ունեցող երկրները որոնք համախմբվել են «ԱԼԲԱ» միության շուրջ, մի հաղորդագրություն հրապարակելով Դոնալդ Թրամփի կողմից Վենսուելայի դեմ հնչեցրած սպառնալիքները միջազգային իրավունքների խախտում են որակել:
Լատինամերիկայում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունները քննադատող ածխարհը մյուս երկրները ինչպես Ռուսաստանը և Չինաստանը ևս կարող են ստեղծված առիթը օգտագործել Վենեսուելային մոտենալու համար:
Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ը Փորձում է իր շահերը ապահովել Վենեսուելայում:
Aspen անվտանգության տարեկան նիստի ընթացքում ԿՀՎ-ի ղեկավար Մայք Փոմփեոն ասել էր.-«ԱՄՆ-ը փորձում է իր շահերը ապահովել լատինամերիկյան տարածաշրջանում և տնտեսական մեծ պոտենցիալներ ունենալու պատճառով Վենեսուելան ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն ունի»:
Թվում է Վենեսուելայի ժողովուրդը, եթե կարողանա հասկանալ այդ երկիր սոցիալիստական կառավարության տապալումն ինչ վտանգավոր հետևանքներ կարող է թողնել երկրի վրա ապա կարող են դիմակայել ԱՄՆ-ի միջամտողական քայլերը: Հակառակ դեպքում նրանք նրաց է սպասում Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի ճակատագիրը: