Մեկնարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության օրերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76893-Մեկնարկել_են_ՆԱՏՕ_Ադրբեջան_համագործակցության_օրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում մեկնարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության օրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 08:44 Asia/Tehran
  • Մեկնարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության օրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում մեկնարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության օրերը:

ՆԱՏՕ-ի փորձագիտական պատվիրակությունը այցելել է Ադրբեջանի ռազմական ակադեմիա, ծովուժի հետակետ և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական դպրոց: 

Անկասկած, Ռուսասատը դժգոհ է Միջին Ասիայի տարածաշրջանի և Կովկասյան երկրների հետ  ՆԱՏՕ-ի կողմից ծավալված համագործակցություններից: Չնայած Խորհրդային Միության փլուզմանը  և Վարծվայի դաշինքի կազմալուծմանը, ՆԱՏՕ-ն ոչ միայն չլուծարեց այդ ռազմական կառույցն այլև սկսեց ավելի տարածվել  աշխարհի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում: Մյուս կողմից ՆԱՏՕ-ին միացան Ռուսաստանի սահամանների  մերջակայքում գտնվող երկրները: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանն իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի  դեպի արևելք ծավալվելու քաղաքականության դեմ:

Ավելի վաղ, Ռուսաստանի ԶՈՒ  գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի գործողությունների ընդլայնումը  վտանգում է Եվրոպայի կայունությունը և ավելացնում   այդ տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը: 

ՆԱՏՕ-ի Խաղաղության ծրագ րի  գործընկերության շրջանակում,  կառույցին նոր երկրներ են անդամակցում: Այս ծրագրի միջոցով իրականում ՆԱՏՕ-ն կարողանում է իր ազդեցությունը տարածել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Ադրբեջանի հանրապետությունը ևս 1994 թ.-ից սկսած համագործակցում է ՆԱՏՕ-ի խաղաղության գործընկերության ծրագրի հետ: Չնայած Ռուսաստանի հակառակությանը, վերջին տարիներին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերություններն ընդլայնվել են : Սակայն մինչ այժմ Բաքվի կառավարությունը չի կարողացել իրականացնել այդ համագործակցության նպատակները: Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում ՆԱՏՕ-ն կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ի նպաստ Բաքվի: 

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովն այդ կապակցությամբ ասել է.-«ՆԱՏՕ-ն տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի մասին, սակայն  պատրաստ չէ միջամտել այդ հակամարտության կարգավորման գործընթացին: ՆԱՏՕ-ն բազմիցս իր գագաթաժողովներում հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը և հակամարտությունների կարգավորման սկզբունքին կողմ դիրքորոշում է ընդունել»:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  դիրքորոշում ընդունի, սակայն մինչ այժմ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունները  այդ ուղղությամբ ոչ մի արդյունքի չեն հանգել: