ԻԻՀ մեծարգո առաջնորդն այցելել է Քերմանշահի երկրաշարժից տուժած շրջաններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76945-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդն_այցելել_է_Քերմանշահի_երկրաշարժից_տուժած_շրջաններ
Երկուշաբթի օրը, ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Քերմանշահ նահանգում հանդիպել է երկրաշարժից տուժածներին և մոտկից ծանոթացել է իրավիճակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 16:50 Asia/Tehran

Երկուշաբթի օրը, ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Քերմանշահ նահանգում հանդիպել է երկրաշարժից տուժածներին և մոտկից ծանոթացել է իրավիճակին:

Չնայած Իրանի Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժածների կրած տառապանքներին, Իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի անակնկալ ներկայությունը Քերմանշահում մեծ խանդավառություն առաջացրեց ու հույս ներշնչեց երկրաշարժից տուժած բնակչության: 

Ն Վ Այաթոլլահ Խամենեին վշտակցություն հայտնելով տարբեր շրջաններում երկրաշարժից տուժածներին ասաց.«Տարիներ է որ աշխարհի հայացքը ուղղվել է Իրանի կողմը  և Իրանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն այդ թվում ցողունային բջիջների արտադրումը, ուրանի հարստացումը, հրթիռային փորձարկումները, արբանյակներ ուղեծիր հանելը և ընտրությունների կայացումը դարձել են աշխարհի քննարկման հետաքրքիր թեմա, որպեսզի այդ ձևով անհիմն մեղադրանքներ հնչեցնեն ԻԻՀ դեմ»: Նրանք այդ իրադարձությունները փորձում են համեմատել Արևմուտքի հետ: Սակայն հազիվ է պատահել որ երկրաշարժի կամ ջրհեղեղի աղետներն նրանց ուշադրության թեման դառնան և եթե փոքր ուշադրություն են դարձրել այդ հարցերին դա կատարվել է քաղաքական նպատակներով: Նրանք փորձել են այդ թեմաներն օգտագործել Իրանին հարվածելու համար և մեծացնել Իրանի դեմ հակաքարոզչությունը: 

Քերմանշահում տեղի ունեցած երկրաշարժն  այն պարագաներից է, որի դեմ քարոզչական մեծ աղմուկ բարձրացվեց Արևմտյան ԶԼՄ-ների կողմից: Յուրաքնչյուր երկրում բնական աղետներից հետո փրկարարական աշխատանքները կամ  տուժածներին օգնություն հասցնելու գործընթացը այնքան էլ սահուն չեն ընթանում, սակայն Իրանի դեպքում այս հարցը ստանում է քաղաքական երանգ: Մինչդեռ Արևմտյան երկրներում այդ հարցերն անտեսվում են ԶԼՄ-ների կողմից: 

Հատկանշելի է, որ ԱՄՆ-ի Նյու Օրլեան քաղաքում տեղի ունեցած «Քաթրինա» փոթորկից հետո ԱՄՆ-ի կառավարությունը խտրական վերաբերմունք ցուցաբերեց տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքում: Քաթրինայի փոթորիկը նույնիսկ նախատեսվել էր: Սակայն ԱՄՆ-ի հարավային նահանգներում տեղի ունեցած այդ փոթորկի տուժածներին կառավարության կողմից ցուցաբերվող օգնությունները արվեցին անկազմակերպ վիճակում որը վկայում է այդ երկրում գոյություն ունեցող խտրականության մասին: Իսկ ԱՄՆ-ի քարոզչական մեքենան միանգամայն անտեսեց Նյու Օրլեան քաղաքի բնակչության հանդեպ կառավարության կողմից ցուցաբերած խտրական վերաբերմունքը:

Լուիզիանա նահանգը ԱՄՆ-ի ամենաաղքատ նահանգներից է  համարվում, իսկ Նյու Օրլեան քաղաքի բնակչություն մեծ մասը բաղկացած է չքավոր սևամորթներից: Իսկ քաղաքի միջին և բարձր դասակարգը սպիտակամորթներից է կազմված:     

Նյու Օրլեանում տեղի ունեցած փոթորկից  միայն հինգ օր անց ԶԼՄ-ները լուրեր հրապարակեցին աղետի գոտուն կառավարության կողմից օգնություն հասցնելու կապակցությամբ: 

Նյու Օրլեանի քաղաքապետը քննադատելով  փոթորկից տուժածներին կառավարության կողմից ցուցաբերվող օգնության անկազմակերպվածության մասին ասել է.-«Կառավարության կողմից թույլ տրված թերացումը պատճառ է դարձել, որ աղետի գոտու մեծ թվով բնակիչներ թերսնման և խմելու ջրի պակասի հետևանքով զոհվեն»:

Նյու Օրլեան քաղաքի բնակիչներին օգնություն հասցնելու գործընթացը այնքան վատ էր եղել որ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը այցելելով աղետի գոտի այդ կապակցությամբ ասել էր.-«Խոստովանում եմ շուտով ամեն ինչ կկարգավորվի»: Սակայն հենց այդպես էլ ոչինիչ չկարգավորվեց:

Լուիզիանա նահանգի ավերածությունների մեծ մասը դեռ չի վերականգնվել: Փոթորկից հետո ավելի քան 50 հազար մարդ մեկ տարվա համար բնակեցվել էր ճամբարներում որոնց հանդեպ պետության կողմից ոչ մի խնամք չէր տարվում, այնպես որ 2010 թ.-ին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բարաք Օբաման «Քաթրինա» փոթորիկի 5-րդ տարելիցի կապակցությամբ խոստովանեց, որ Նյու Օրլեան քաղաքը դեռ չի վերակառուցվել: 

Նյու Օրլեան քաղխորհրդի անդամ Օլիվեր Թովմասը ասել է.-«Քաղաքի բնակչության հանդեպ ցուցաբերված անտարբերությունը հուսահատեցրել է ժողովրդին: Չնայած կառավարությունը կարողությունն ուներ փրկել փոթորկից տուժած ժողովրդին սակայն մեծ թվով մարդիկ զոհվեցին քաղցածության և ծարավի հետևանքով»:

Վերջերս տեղի ունեցած «Մարիա» փոթորկի հետևանքվ ևս կրկնվեցին նման դեպքեր: Այս անգամ էլ կառավարությունը թերացավ տուժածներին օգնություն հասցնելու գործում: 

Նյու Յորք Թայմզ օրաթերթը քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին գրել է.-«Մարիա փոթորկի ժամանակ անջատվել էր Պուերտո Ռիկոյի էլեկտրականությունը, իսկ այդ պատճառով խանգարվել էին ժողովրդին օգնություն հասցնելու և հիվանդանոցներում բուժօգնություն ցուցաբերելու ծառայությունները: Այդ իսկ պատճառով մեծ թվով մարդիկ զոհվեցին և ոչ ոք պատրաստ չեղավ հանձն առնել այդ թերացման պատասխանատվությունը»:

Նյու Յորք Թայմզ օրաթերթը հավելել է.-«Փոթորկից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը այցելեց դեպքի վայրը, սակայն նա փոթորկից մի քանի օր անց դեռ զբաղված էր ֆուտբոլի մասին թվիթերյան էջում գրառումներ անելով»:

Սակայն Իրանում երկրաշարժի դեպքից անմիջապես հետո երկրի պետական բոլոր պաշտոնյաները ներկա գտնվեցին դեպքի վայրում և բոլոր կազմակերպություններին կոչ արեցին անհապաղ օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին: Քերմանշահում տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո փրկարարական աշխատանքները սկսվեցին երկրաշարժի ամբողջ գոտում: 

ԻԻՀ համակարգը և ժողովուրդը այն կարողությունն ունեն որ հենվելով ներքին պոտենցիալների վրա օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին և պետական պաշտոնյաները իրենց հանձնառու են զգում հովանավորել երկրաշարժի գոտու բնակչությանը: 

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ներկա գտնվելով Քերմանշահի երկրաշարժի գոտում մոտկից այցելեց տուժածներին և ավերված տարածքները  և հույս ներշնչեց վրաններում բնակեցված ժողովրդին: ՆՎ Այաթոլլահ Խամենեին  մոտկից ծանոթացավ երկրաշարժից տուժածների դժվարություններին: 

«Մեծ ու խիզախ մարդիկ կանգնում են դեպքերի դիմաց և դրանք հաղթահարում են  իրենց կուռ կամքով: Հետևաբար, թեկուզ երկրաշարժը մեծ աղետ է  և բոլորին սգի է մատնել, սակայն ժողովրդի դիմակայությամբ և վերակառուցման ու բարգավաճման համար նրա կողմից տարվող ջանքերով, հենց այս աղետը կարող է բարիքի վերածվել»,-ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:

Իրանի ժողովուրդը դառն դեպքեր է անցկացրել և այն ինչ որ Քերմանշահում տեղի  ունեցավ այդ տեսակ դեպքերից էր: Այն պայմաններում երբ ԱՄՆ-ն և  Արևմուտքը հավակնում են թե պաշտպանում են Մարդու իրավունքները հենց իրենց երկրներում թերանում են օգնություն ցուցաբերել աղետներից տուժած մարդկանց: Արևմուտքը փորձում է  անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ուրիշների հասցեին, արդարացնել իր անմարդկային ոճրագործություններն ու ընչաքաղցությունը աշխարհում: Այս իրականությունը երբեք չի կարող անտեսվել աշխարհի ժողովրդների կողմից: