Տարածաշրջանում Դիմադրության ճակատը ժողովրդական ուժերի արդյունքն է
Հետ-ԻԼԻՊ-ի փազելի հատիկների ժամանակաշրջանը աստիճանաբար լրանում է: Ահաբեկիչները մեկուսացվել են և նրանց արևմտյան դաշնակիցները շոկի են մատնվել: Արաբական հետադիմական երկրները ևս փորձում են պատերազմ հրահրելով տարածաշրջանում ենթահող պատրաստել նոր ահաբեկչական խմբերի ստեղծման համար:
ԻԼԻՊ-ի պարտությունը տարածշրջանում և Եմենի ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը Սաուդյան Արաբիայի ոտնձգությունների դեմ ցույց են տալիս, որ միակ դիմադրության ուժը որ կարող է կանխել դավադրությունները, մի ուժ որը ներշնչված է Իրանի ընչազուրկների աշխարհազորայինների կազմակերպության (Բասիջ) կառույցից:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին ընդգծել էր, որ Բասիջը կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ տարածաշրջանի ժողովուրդների համար:
Այժմ երբ 40 տարի անցել է Իսլամական հեղափոխության հաղթանակից այս ներշնչող ուժը կարողացել է Միջին Արևելքի տարածաշրջանի շախմատային դաշտը փոփոխության ենթարկել և թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը Ասիայի արևելքում:
Լիբանանի Հեզբոլլահը, Սիրիայի դիմադրության ուժերը, Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի խումբը, Եմենի Անսարալլահ շարժումը ներշնչված են Իրանի Բասիջի ուժերից և կարողացել են դիմակայել իմպերիալիստական ուժերին և պարտության մատնել ահաբեկիչներին:
Ավելի քան 20 տարի է, ինչ Արևմուտքը հովանավորելով արաբական հետադիմական կառավարություններին փորձում է ահաբեկչական խմբերի ազդեցությունը տարածել տարածաշրջանում: Նրանք այս քայլով երկու նպատակ են հետապնդում: Նախ փորձում են իսլամատյացություն տարածել աշխարհում, իսկ հետո ապակայունացնել տարածաշրջանի անվտանգությունը և այդ ձևով ենթահող պատրաստել իրենց ռազմական ներկայության համար տարածաշրջանում:
Դիմադրության ուժերը ոչ միայն դիմակայում են Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերին, այլև որպես հզոր ուժ կանխել են վերտարածաշրջանային կառավարությունների ոտնձգությունները և իրականացնում են Իսլամական զարթոնքի ժողովրդական նպատակները:
Այժմ Արևմուտքը և նրա դաշնակիցները փորձում են Բաշիջի հեղափոխական ուժերի վրա ճնծում գործադրել:
Հակազդելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ նչեցրած անհիմն մեղադրանքներին Թեհրանը բազմիցս ընդգծել է որ չի միջամտում տարածաշրջանի երկրների ներքին հարցերում: Իսլամական հեղափոխության փափուկ ուժը նոր ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում, որի արդյունքում մեծացել է Իրանի հեղինակությունը տարածաշրջանում: Տարածաշրջանի ժողովուրդները ատում են արաբական հետադիմական երկրների նավթային դոլարներով հովանավորվող ահաբեկչական խմբերին:
Անկասկած հեղափոխական դիսկուրսը աճել է Բասիջի շնորհիվ և այս օրերին կազմակերպության տարեդարձի շեմին նրա բարիքները տարածվել են ամբողջ տարածաշրջանում: