Զարիֆի ճամփորդությունը Հայաստան երկկողմ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման նպատակ ունի
Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Երևան: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
2016 թ.-ից ի վեր և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից հետո Իրանի և Հայաստանի հարաբերությունները մտել են նոր փուլ: Սակայն հարաբերություների ընդլայնումը ի՞նչ կարևորություն ունի կողմերի համար: Այս կապակցությամբ կա երկու տեսակետ: Առաջին․ այն փորձագետները, ովքեր հակված են հավասարակշռության պահպանման տեսությանը կարծում են, որ ներկայիս պայմաններում, երբ աշխարհում տիրում է համաշխարհային հարաբերությունների սկզբունքը, այն երկրները հաջողություն կունենան, որոնք կկարողանան հեռատեսությամբ հասնել համատեղ շահերի: Այս տեսակետից Իրանը և Հայաստանը, որքան հնարավոր է պետք է մեծացնեն երկկողմ համագործակցությունները և այդ ձևով ավելացնեն նաև տարածաշրջանային համագործակցությունների մակարդակը: Այս հարաբերություններն ու համագործակցությունները նաև ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ տարածաշրջանի երկրները կարող են ավելացնել իրենց տնտեսական հարաբերությունները և մեղմել քաղաքական լարվածությունները:
Ըստ մյուս տեսակետի՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ընդգրկում են նաև պատմական, մշակութային և կրոնական ոլորտները և այդ ասպարեզում ներդրում անելով հնարավոր կլինի երկու կողմերի պոտենցիալներն օգտագործել համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ:
Անկասկած երկու տեսակենտներն էլ ուշագրավ են այն առումով, որ այսօր անցյալի հարաբերությունների հիման վրա հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հետագա հարաբերություններն ու համագործակցությունները:
ԻԻՀ Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը այդ կապակցությամբ ասել է.-«Չնայած Հայաստանի երեք միլիոնանց շուկան այնքան մեծ չէ, սակայն Հայաստանի դիրքն այնպես է, որ այն կարող է Եվրասիայի 180 միլոնանոց շուկայի ճանապարհը բացել ԻԻՀ առջև»:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է.«Թեհրանի հետ սերտ համագործակցությունները ՀՀ գերակա նպատակներից մեկն է»:
Ներկայիս պայամաններում Իրանի և Հայաստանի ազատ տնտեսական գոտում մեծացել է էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, տեխնոլոգիական, գիտական և ներդրումային համագործակցությունները:
ԵԱՏՄ-ի հետ ևս Հայաստանի ճանապարհով Իրանի համագործակցություններն ընդլայնվել են:
Անցյալի փորձը ցույց է տվել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ են ընթանում և այժմ առավել անհրաժեշտություն կա խորացնել համագործակցությունները: