Մամուլի տեսություն 15-05-2018
Իսրայելը սանձարձակություն է կատարում: 1970-ական թվականներին արաբների ու Իսրայելի միջև վերջին պատերազմն ավարտվելուց ի վեր Իսրայելի ռեժիմը երբևե այսքան անթաքույց սանձարձակություն չի կատարել:
Աբթեքար
Իսրայելի սանձարձակությունը Վաշինգտոնի հովանու ներքո
Իսրայելը սանձարձակություն է կատարում: 1970-ական թվականներին արաբների ու Իսրայելի միջև վերջին պատերազմն ավարտվելուց ի վեր Իսրայելի ռեժիմը երբևե այսքան անթաքույց սանձարձակություն չի կատարել:
Թեև Լիբանանի ու Գազայի պատերազմները և 1990-ական թվականներին պաղեստինցիների ինթիֆադան ինչ-որ ձևով արտացոլում էին Իսրայելի ռեժիմի զավթողական տարածամոլությունը, սակայն Միջին Արևելքն ու մասնավորապես պաղեստինյան տարածքներն այսպես իսրայելցիների ասպատակության չէին ենթարկվել:
Երեկ Գազայի հատվածը իսրայելցի զորայինների միջոցով բողոքող պաղեստինցիների առանց սակարկության կոտորածի ականատեսն էր: տասնյակ պաղեստինցիներ նահատակվեցին, որպեսզի «Նեքբա»-ի օրվա ընթացքում ու նաև մայիսի 15-ին՝ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան անօրինական բացման սեմին Իսրայելի ռեժիմն իր կեղծ հզորությունը ցուցադրի հակառակորդներին: Ակնկալվում է, որ այս բրտարարքները մինչև առաջիկա շաբաթ ու չի բացառվում առավել ուժգնությամբ շարունակվեն: Գազայում իրականացված կոտորածն ու դրան զուգահեռ Հորդանան գետի արևմտյան ափում ու նույնիսկ Իսրայելի սահմաններից ներս պաղեստինցիների բողոքի ցույցերն ազդարարիչ ուղերձ են հղում աշխարհին, որ Միջին Արևելքում անկայունության և իրավիճակի սրում է սպասվում: Դա զավթիչ սիոնիստներին ծառայություն մատուցելու նպատակով դեպի միակողմանի քաղաքականություն Վաշինգտոնի շրջադարձի արդյունքն է:
Հենց անցած շաբաթ և քանիերորդ անգամը լինելով իսրայելյան ռազմական ինքնաթիռներ Սիրիայում բազմանպատակ մի քանի թիրախներ հարվածեցին ռումբերով ու հրթիռներով, իրենց ժանիքները ցույց տվեցին Լիբանանի ժողովրդին և խստացրեցին Իրանի դեմ սպառնալիքները: Սիոնիստները նման զոռբայության չէին դիմի եթե չլիներ այդ ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի կառավարության անսակարկ հովանավորությունն ու արաբական պետությունների լռությունը: Վաշինգտոնն արձագանքելով Գազայում պաղեստինցիների անցած օրվա կոտորածին հաստատելով ու իր աջակցությունը հայտնելով Իսրայելի արկածախնդիր պետությանը, նրան «պատմական ճշմարտություն» է կոչել: Հետաքրքիրն այն է, որ դրա շարունակության մեջ նաև ընդգծվել են խաղաղության ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:
Այս օրերին Իսրայելի ռեժիմը Վաշինգտոնի և տարածաշրջանի արաբական որոշ պետությունների աջակցությամբ սանձարձակություններ է կատարում, ինչի ողջ տարածաշրջանում անկայունության ու անհանդարտության տարածման պատճառ կդառնա: Հնարավոր է, որ կարճ ժամկետում իրավիճակը Իսրայելի ռեժիմի օգտին լինի, սակայն երկարատևում այդպես չի լինելու:
Ղոդս
ՀԳՀԾ-ից հետո կնքված 108 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերի անորոշ ճակատագիրը
5+1 խմբի հետ Իրանի երկարատև բանակցությունը հանգեցրեց մի համաձայնագրի, որը հայտնի դարձավ Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագիր կամ ՀԳՀԾ անունով: Ինչպես հասկացվում է այդ անունից երկու կողմերն էլ պիտի քայլեր ձեռնարկեին ինչը ներկայացված էր համատեղ գործողությունների տեսքով: Որոշվեց Իրանն իր ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսից իջեցնի 5 տոկոսի, Ֆորդուի միջուկային կենտրոնը հետազոտական կենտրոնի վերածի, դադարեցնի Արաքի ծանր ջրի ռեակտորի աշխատանքը և Իրանի միջուկային բոլոր կենտրոններում ԱԷՄԳ-ի տեսախցիկների տեղադրման արտոնություն տա և խուսափի քայլերից որոնք պատճառ կդառնան ԱԽ-ի անդամների դիրքորոշման: Ի դիմաց 5+1 խումբը համաձայնեց չեղարկել բանկային արգելքները և ֆինանսական կառույցների միջև Սուիֆթի միջոցով կապի հնարավորություն ստեղծել, Իրան փոխադրել նավթային եկամուտները և նոր ինքնաթիռների գնման համար վարկային գիծ հաստատել: ՀԳՀԾ-ից երկու տարի անցնելով Իրան են ուղևորվել եվրոպական ավելի քան 200 տնտեսական պատվիրակություններ: Այդուհանդերձ մասնավոր բաժինն այդ պատվիրակությունների բանակցություններից այնքան էլ գոհ չէ և հավատացած է, որ պայմանագրերի խոշոր մասը կնքվել է պետական ընկերությունների հետ: Իհարկե չպիտի հերքել, որ ՀԳՀԾ-ից հետո ավելի քան 12 միլիարդ դոլար ուղղակի արտաքին ներդրում է կատարվել և տնտեսական տարբեր նախագծերի համար ֆինանսավորման ավելի քան 40 միլիարդ դոլարի արտասահմանյան վարկային գծեր են հաստատվել և որոշ հավակնությունների համաձայն վերջին երկու տարիների ընթացքում 108 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր է կնքվել, որոնց գործադրումն այսօր ԱՄՆ-ի հրաժարումից հետո պիտի երաշխավորի Եվրոպան:
Եվրոպայի վկայականում արձանագրված է 1996 թվականին ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ հաստատված պատժամիջոցների անտեսման փաստը: Սրանից երկու տասնամյակ առաջ նրանք այդպիսով ընդդիմացան ամերիկյան կառույցների ընդունած որոշումներին և եվրոպական երկրների կողմից սահմանված տուգանքների միջոցով հզորության ու դիմակայման պատկեր ցուցադրեցին: Հիմա պիտի տեսնել, թե արդյոք Զարիֆին կհաջողվի Բրյուսել կատարած այցի ընթացքում ԵՄ-ի դիվանագետներին համոզել կրկնելու այդ դիրքորոշումը, թե՝ ոչ :
Ալիք
Իրանի շուրջ տարածաշրջանում կատարվող զարգացումների պատճառով Հայաստանը մարտահրավերների առջև է կանգնում. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար տարածաշրջանում մարտահրավերներն ավելանում են: Նա Tert.am-ի հետ զրույցում, որպես իր ասածի ապացույց, բերեց Իրանի շուրջ տարածաշրջանում կատարվող վերջին զարգացումները՝ մասնավորապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը:
Դա, ըստ փորձագետի, լուրջ մարտահրավեր է ոչ միայն Իրանի համար, այլ նաև՝ Հայաստանի: Նրա դիտարկմամբ՝ այս համատեքստում պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ Իրանը մեզ հարևան և բարեկամ երկիր է, և Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները բավականին լարված են, այլ նաև այն, որ Հայաստանը Սաուդյան Արաբիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ:
Իրանի հետ հարաբերությունները, չնայած նրա նկատմամբ որոշ երկրների կոշտ քաղաքականությանը, ըստ Սուրեն Սարգսյանի, այնուամենայնիվ Հայաստանը պետք է ավելի զարգացնի:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերութուններում հնարավոր խնդիրներին՝ միջազգայնագետը նկատեց, որ մինչ հիմա, ԱՄՆ-ն Հայաստանի առջև խնդիր չի դրել ընտրություն կատարել իր և Իրանի միջև: «Նման նախապայման նաև Իրանի կողմից չի դրվել»,- ասաց նա:
News.am
Արևմուտքը պետք է իր քայլն անի և օգնի Հայաստանին առավել անկախ լինել Մոսկվայից. Ամերիկացի փորձագետ
Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել և մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:
«Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան և երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»,-նշել է Օլիկերը:
Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որևէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը.
Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր: