Մամուլի տեսություն 26-05-2018
Միջազգային բազմակողմ համաձայնություն համարվող ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցը համարվող եվրոպական երկրները հայտնվել են զգայուն պայմաններում:
Իրան
Եվրոպան պիտի վստահություն ստեղծի
Միջազգային բազմակողմ համաձայնություն համարվող ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցը համարվող եվրոպական երկրները հայտնվել են զգայուն պայմաններում: Եվրոպան, որ մինչև ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի բազմակողմ ու միակողմանի պատժամիջոցների հարցում ազդեցիկ համագործակցություն էր ցուցաբերում, այսօր հայտնվել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ որոշում ընդունելու կարևոր իրավիճակում: Իրավիճակ, որտեղ դեմ հանդիպման է կանգնած համաձայնության գլխավոր կողմերից համարվող ԱՄՆ-ի հրաժարմանն ու նաև միջուկային պատժամիջոցների վերահաստատման ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ վավերացնելու այդ երկրի բազում ծրագրերի հանդեպ: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն իր ենթադրյալ ռազմավարության մեջ պահանջել է ոչ-միջուկային հարցերի , այդ թվում Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանային դերակատարության շուրջ բանակցության նստել Իրանի հետ: Դա նույն այն հարցերն են, որ ավելի վաղ եվրոպական երկրներն էլ փորձ կատարեցին ընթացքի մեջ դնել նպատակ ունենալով ԱՄՆ-ի պետայրերին համոզել ՀԳՀԾ-ի մեջ մնալու հարցում: Սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ նրանց այդ ջանքերը ձախողեցին և այսօր ԵՄ-ի անդամ երկրները հայտնվել են մեկ այլ վտանգի դիմաց և դա ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարումն է: Հատկապես որ Իրանը ՀԳՀԾ-ում մնալու համար լուրջ պայմաններ է ներկայացրել եվրոպական երկրներին, որպեսզի նրանք քաղաքական դիրքորոշումներից բացի նաև այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեն: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո եվրոպական երկրների ղեկավարները քաղաքական մակարդակում սեղմ խորհրդակցություններ են անցկացրել: Դրանք առաջին հերթին վկայում են ԱՄՆ-ի բացակայությամբ համաձայնությունը պահպանելու նրանց վճռակամության մասին, սակայն երկրորդ հերթին նրանք նպատակ ունեն պահպանել այն տնտեսական շահերն, որն հասնելու համար Իրանն ընդունեց ՀԳՀԾ-ն:
Այս փուլում Եվրոպայի գործադրած ջանքերը կարևորվում են երկու դիտանկյունից: Նախ պիտի տեսնել, թե Եվրոպայի խոշոր ընկերություններին ու տնտեսական հաստատություններից ԱՄՆ-ի անդրսահմանային պատժամիջոցներից զերծ պահելու կապակցությամբ եվրոպական երկրների տված խոստումներն ինչ աստիճան գործադրման հնարավորություն ունեն: Միևնույն ժամանակ Եվրոպան հայտնվել է այնպիսի պայմաններում, որ Իրանի հետ բանակցության համար միջուկային հարցից բացի որևէ այլ հարց առաջ քաշելու դեպքում կարող է կործանված համարել ՀԳՀԾ-ն:
Այդուհանդերձ Իրանի ու Եվրոպայի պաշտոնատարների առաջիկա բանակցությունները կպարզեն, թե Եվրոպան որ չափ լրջորեն է տրամադրված Իրանի խաթարված վստահության վերականգնմանը:
Ջավան
ԱՄՆ-ն շրջեց բանակցության սեղանը
Չնայած Հյուսիսային Կորեայի վստահություն ստեղծող քայլերին, ԱՄՆ նախագահն այդ երկրի առաջնորդին հղած նամակում հայտարարեց առաջիկա ամսվա համար նախատեսված հանդիպումը և փորձեց այդ քայլը պատճառաբանել Հյուսիսային Կորեայի թշնամական հռետորաբանությամբ, ինչին Հյուսիսային Կորեան պատասխանելով, հայտարարեց, որ շարունակ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցության համար, որպեսզի գնդակը շարունակի մնալ ԱՄՆ-ի խաղադաշտում և նա հաշտության գործընթացի խաթարման պատասխանատու ճանաչվի:
Ամերիկացիների ստախոսություն ու խոստումը չհարգելն այսօր ԱՄՆ նախագահի վաճառական ու շարունակ փոփոխվող անհատականությամբ բացահայտ կերպով ի ցույց է դրվել:
Իհարկե ԱՄՆ նախագահը ժամեր անց Սպիտակ տնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ դեռ հնարավոր է հունիսի 12-ի հանդիպումը տեղի ունենա և կամ էլ հետաձգվի մեկ այլ թվականի: Թեև նա ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը պայմանավորեց Հյուսիսային Կորեայի կառուցողական քայլերով, սակայն ապացուցեց, որ իր այդ քայլով միայն նպատակ է ունեցել հակառակորդից առավել միավորներ շահել և կորեացիների թշնամական հայտարարությունների մասին նրա արտահայտությունը միայն պատրվակ է եղել: Թրամփը կրկին ռազմական սպառնալիքներ հնչեցրեց Փխենյանի հասցեին և ասաց. «Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ղեկավարների հետ զրուցել ենք և նրանք պատրաստակամություն են հայտնել, որ եթե Հյուսիսային Կորեան որևէ անխոհեմ քայլ ձեռնարկի ու գործը ռազմական բախման հասնի, նրանք հանձն են առնելու այդ բախման ընթացքում ԱՄՆ-ի բոլոր ֆինանսական ծախսերը»:
Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները սրվեցին անցած շաբաթ երբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը մի հարցազրույցի ժամանակ ասաց. «Վաշինգտոնը ցանկանում է Լիբիայի մոդելը գործադրել Հյուսիսային Կորեայի պարագային»: Փխենյանն այս արտահայտությունները թշնամական բնութագրեց և ընդգծեց, որ Թրամփի հետ հանդիպման համար չի աղերսելու և պատրաստ է այդ երկրի հետ առճակատման համար՝ լինի դա դիվանագիտական ասպարեզում, թե՝ ատոմային ճակատամարտում:
Ալիք
Իրանական գազը Հայաստանի սահմանին 15 դոլարով թանկ է ռուսականից
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին: «Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Նա, սակայն, նկատեց, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ: «Այդ բանակցությունները մշտապես լինելու են, մենք իհարկե փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,-նշեց Արթուր Գրիգորյանը:
Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:
Փաստ
Ավելի քան 145 դպրոց այս տարի շրջանավարտ չի ունեցել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաեւ մտահոգիչ երեւույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից:
Ավելին, եւս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են: Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին:
Չորս միլիոն բնակչության երազանքներով ապրող երկրի համար, որը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի, մի կողմից անընդհատ աճող արտագաղթը եւ մյուս կողմից Երեւանը քաղաք-պետություն դարձնելու հետեւողական քաղաքականությունը ուղղակի աններելի շռայլություն են»: