Մամուլի տեսություն 27-05-2018
Արաբական մի լրատվամիջոց հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին հայտարարեց, որ Մոհամմեդ Բեն Սալմանը մի առ ժամանակ առաջ «Ալ-Խազամի» տարածքում գտնվող արքայական պալատում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորվել է:
Քեյհան
Ամերիկյան ու բրիտանական աղբյուրներ հաստատեցին Բեն Սալմանի վիրավորվելու լուրը
Արաբական մի լրատվամիջոց հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին հայտարարեց, որ Մոհամմեդ Բեն Սալմանը մի առ ժամանակ առաջ «Ալ-Խազամի» տարածքում գտնվող արքայական պալատում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորվել է: «Քեյհան» օրաթերթն անցած շաբաթ մի հաղորդման մեջ առաջ քաշեց Սաուդյան ռեժիմի գահաժառանգի վիրավորվելու հավանականությունը՝ փաստ ընդունելով այն իրողությունը, որ այդ դեպքից հետո նա անհայտացել է: Այս լուրն անմիջապես արձագանքվեց ներքին ու արտասահմանյան մամուլի կողմից և Ալե Սաուդին պարտադրեց հակազդելու: Նախ Մոհամմեդ Բեն Սալմանի գրասենյակի պետը նրանից մի պատկեր հրապարակեց, որպեսզի ապացուցի, որ նա ողջ է, սակայն այդ պատկերը որևէ թվական չուներ և պարզ չէր թե այդ լուսանկարը երբ է արվել: Սաուդական մամուլն էլ Բեն Սալմանի սպանվելու մասին շշուկներին վերջ տալու համար որոշ լուրեր հրապարակեց: Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունն առանց անդրադառնալու գահաժառանգի երկարատև բացակայության մասին հրապարակված լուրերին տեղեկացրեց Ավստրիայի կանցլերի հետ նրա հեռախոսազրույցի մասին: Այնուհետև Արաբիայի լրատվական գործակալությունն անցած չորեքշաբթի առավոտյան մի պատկեր հրապարակելով գրեց, որ նա ներկա է եղել կառավարության երեքշաբթի օրվա նիստին: Ելիզեյան պալատն էլ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ Բեն Սալմանի հեռախոսազրույցի մասին: Այդուհանդերձ այդ պատկերներից որևէ մեկը չհերքեց Բեն Սալմանի վիրավորվելու մասին տարածված շշուկը: Այժմ արաբական ու բրիտանական ավելի մեծ թվով ԶԼՄ-ներ իրենց լրատվության մեջ անդրադառնում են Բեն Սալմանի վիրավորվելու փաստին: «Սոթ-օլ-Արաբ» կայքը հղում կատարելով ամերիկյան աղբյուրների գրել է, որ Սաուդյան ռեժիմի գահաժառանգը «Ալ-Խազամի» պալատում տեղի ունեցած հրաձգության ընթացքում վիրավորվել է: Այս աղբյուրները վկայում են, որ հրաձգությունից հետո Բեն Սալմանը մի ուղղաթիռի օգնությամբ հեռացվել է դեպքի վայրից: Այս կայքի ընդգծմամբ այն մասին, թե նա բուժումներ է անցկացրել, թե դեռ մնում է հիվանդանոցում որոշ կասկածներ գոյություն ունեն: Մի քանի օր առաջ էլ Թուիթերում Արաբիայի նախկին գահաժառանգ Մոհամմեդ Բեն Նայեֆին վերագրվող էջում տեղադրված մի գրառման շեշտվեց. «Բեն Սալմանից հրապարակվող պատկերները հին են»: «Ալ-Խազամի»-ի դեպքից հետո Բեն Սալմանը ԶԼՄ-ներում չի երևացել: Նա նույնիսկ չմասնակցեց Ջեդդայում «Ալ-Ջոհարա» մարզադաշտի բացման հանդիսությանը: Տեղեկություններն ապացուցում են, որ պալատում տեղի ունեցած հրաձգության ժամանակ նրա վիրավորելու մասին լուրերը իրականություն ունեն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն եթե դա բացահայտվի նրա հետագա ուղին կարող է վտանգվել: Ընդհանուր առմամբ թվում է, որ Բեն Սալմանի վիրավորվելու կապակցությամբ շշուկները հերքելու մասին Արաբիայի ԶԼՄ-ների վարած քաղաքականությունը ձախողել է: Ներկա պահին Բեն Սալմանը միայն մի հեռուստահաղորդման մասնակցելով կարող է վերջ տալ այդ մասին գոյություն ունեցող շշուկներին:
Էբթեքար
Միջին Արևելքը և արտաքին միջամտության հրեշը
Միջին Արևելքում ճգնաժամի, հակամարտության ու պատերազմի վերարտադրման ցիկլն աշխարհի մյուս կետերի համեմատությամբ առավել ակտիվ է և Երկրագնդի այս կետում խաղաղության, բարեկեցության ու բարօրության որևէ հեռանկար գոյություն չունի:
Թեև Լատին Ամերիկան ու Ասիայի հարավ-արևելքն էլ ակտիվ անհաշտությունների կիզակետերից են համարվում, սակայն դրանցից որևէ մեկը հակամարտության ու պատերազմի կետի չի հասել ու այդ պատճառով էլ համաշխարհային ՀՆԱ-ում նրանց դերակատարությունը բացասական չէ և համաշխարհային աղետներն աշխարհի որևէ կետում Միջին Արևելքի չափ չեն տարածվում ու խորանում:
Համաշխարհային ուժերի անցանկալի ներկայությունը, տարածաշրջանային որոշ իշխանությունների կախվածությունն ու հնազանդությունը, որոշ երկրների ու Իսրայելի առավելատենչությունն ու շահամոլությունը ծնունդ է տվել մի բաղադրության, որ ապագան առավել անապահով ու վտանգավոր է դարձրել ու մեծացրել է համաշխարհային պատերազմի հավանականությունը: Այս դեպքում կապիտալը հեշտությամբ այս տարածաշրջանի երկրներից չքանում է և շուկան, համալսարանն ու իշխանությունն ավելի են թուլանում և ընդլայնվում են անիրական հուզումներն ու աղտոտվածությունները:
Այն տարածաշրջանը, որ նավթի ու գազի հարուստ պաշարների, գյուղատնտեսության, կլիմայական պայմանների ու նաև գեոպոլետիկական ու գեոստրատեգիական դիրքի պատճառով կարող է տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական ու կրոնական ակտիվության կենտրոն դառնալ և առանց սակարկության աշխարհը տրամաբանորեն առաջնորդել, մի առ ժամանակ է ինչ պատերազմների, տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման ու աճի խաթարման ականատես է և երիտասարդության գործազրկությունը, ժողովրդի անօթևան դառնալը և կանանց ու երեխաների տարագրությունը դրա արդյունքներից են: Մենք ՝ Միջին Արևելքի բնակիչներս, Աստծո կողմից մեզ շնորհված դրախտից դժոխք են կառուցել, որ կիզիչ կրակի բոցերը դեռ տասնյակ տարիներ մեզ այրելու են:
Արտաքին ուժերի միջամտության հրեշին փախցնելը և միմյանց հետ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի երկրների դիվանագիտության գերակայությունը պիտի լինի: Եթե որևէ դեպքում հնարավոր չլինի հաշտություն ստեղծել տարածաշրջանի երկրների միջև առնվազն տարածաշրջանի գլխավոր երկրներից բաղկացած միություն պիտի ձևավորվի և վերջ տալով ընչաքաղցություններին Միջին Արևելքի ճակատագիրը պիտի առաջնորդել այնպիսի ուղղությամբ, որը կարտացոլի բոլոր մարդկանց ու երկրների շահերը:
Ալիք
Հայկական երազանք. Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը ձգտում է կրկին դառնալ «Սիլիկոնյան հովիտ»
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները՝ շեշտելով, որ Հայաստանը փորձում է տեխնոլոգիական էկոհամակարգ ստեղծել և գրավել միջազգային ներդրողներին:
Ըստ հոդվածագրի՝ Հայաստանը դրան փորձում է հասնել բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելով, հարկային բեռի թեթևացմամբ և բարձր որակավորում ունեցող կադրերի օգնությամբ:
«Բարձր որակավորում ունեցող կադրերը մաթեմատիկայի, գիտության և ինժեներության ոլորտներում Հայաստան են ներգրավել առաջատար IT-ընկերությունների, որոնք լիարժեք գիտահետազոտական ստորաբաժանումներ են բացել», - ընդգծում է հոդվածագիրը:
Ամսագիրն ուշադրություն է հրավիրում 2011 թվականին Սեմ Սիմոնյանի կողմից Երևանում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վրա, որի մասին Visabot նախագծի հիմնադիր և 30-ից ցածր Forbes Global ցանկի անդամ Արտյոմ Գոլդմանն ասել է. «Ինձ զարմացրեց այն, ինչ տեսա Հայաստանում:
Երբ բնակվում ես Մոսկվայում կամ Սան Ֆրանցիսկոյում մտածում ես, որ Հայաստանում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում, սակայն գալիս ես և հասկանում, որ այստեղ ավելի հնարամիտ ծրագրեր են իրականացվում, քան Սիլիկոնյան հովտում: Օրինակ, «Թումո» դպրոցը նմանօրինակը չունի և արդեն իր համակարգն արտահանում է Եվրոպա: Միանշանակ, Հայաստանը մեծ ներուժ ունի, և իմաստալից է այժմ ուշադրություն դարձնել ոչ թե Նահանգներին, այլ քարտեզի վրա գոյություն ունեցող այս յուրահատուկ կետին»:
Ամսագիրն անդրադառնում է նաև հայոց սփյուռքի աջակցությանը:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի զարգացման ռազմավարությունն իր պատմական նախադրյալներն ունի խորհրդային շրջանից, երբ հանրապետությունը համարվում էր «Խորհրդային Միության Սիլիկոնյան հովիտը»: