Մամուլի տեսություն 29-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92662-Մամուլի_տեսություն_29_05_2018
Այն դեպքում երբ Թեհրանին ՀԳՀԾ-ում պահելու համար առարկայական ու իրական երաշխիքներ ներկայացնելու համար ՀԳՀԾ-ի մյուս կողմերին ԻԻՀ-ի տված մի քանի շաբաթյա ժամանակից անցում է երկու շաբաթ, թվում է որ այս ուղղությամբ նոր զարգացումներ են արձանագրվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 07:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-05-2018

Այն դեպքում երբ Թեհրանին ՀԳՀԾ-ում պահելու համար առարկայական ու իրական երաշխիքներ ներկայացնելու համար ՀԳՀԾ-ի մյուս կողմերին ԻԻՀ-ի տված մի քանի շաբաթյա ժամանակից անցում է երկու շաբաթ, թվում է որ այս ուղղությամբ նոր զարգացումներ են արձանագրվում:

 

Խոռասան

Արևելյան խորհրդակցություններ եվրոպական բանակցություններին զուգահեռ

 

Այն դեպքում երբ Թեհրանին ՀԳՀԾ-ում պահելու համար առարկայական ու իրական երաշխիքներ ներկայացնելու համար ՀԳՀԾ-ի մյուս կողմերին ԻԻՀ-ի տված մի քանի շաբաթյա ժամանակից անցում է երկու շաբաթ, թվում է որ այս ուղղությամբ նոր զարգացումներ են արձանագրվում: Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Հնդկաստան կատարած ուղևորությունը, որ տեղյակ աղբյուրների ընդգծմամբ իրականացվել է երկկողմ այցերի համար ծրագրավորված ընթացակարգից դուրս, նաև առաջիկա 10 օրերի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահի Չինաստան կատարելիք այցը, որ կարող է որպես ՀԳՀԾ-ում Իրանին մոտիկ կանգնած երկրներ՝ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ Ռոհանու ուղղակի երկխոսության հարմար հարթակ ստեղծել, վկայում են Իրանի դիվանագիտական նոր նախաձեռնության մասին, որը ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական երեք երկրների հետ բանակցային գործընթացն առաջ տանելուց բացի ցանկանում է շարունակել իր խորհրդակցություններն այն արևելյան երկրների հետ, որոնց քաղաքականությունը մոտ է գտնվում Իրանին և համարվում են Իրանի տնտեսական ամենամեծ գործընկերները: Արտաքին քաղաքականության մեջ դեպի արևելք կամ արևմուտք հայացքը շարունակ ու հատկապես վերջին տարիներին քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննարկումների կենտրոնում է եղել և փորձագետների գրեթե մեծամասնությունն ընդգծել են այդ հարաբերությունների հավասարակշռված ընդլայնման վրա: Բայց չնայած նրան, որ հարաբերությունների հավասարակշռված ընդլայնումը կարող է մեծ մասամբ ապահովել երկրի շահերը, որոշ դեպքերում էլ միջազգային զարգացումների պատճառով այդ բևեռներից մեկի կողմը շարժվելն ու նրանց միջև գոյություն ունեցող հակասություններից օգտվելը կարող է ապահովել ազգային շահերը: Շարժում ինչը թվում է այսօր Իրանը Եվրոպայի հետ բանակցություններ վարելուն զուգահեռ նաև լրջորեն ուշադրության կենտրոնում ունի: Չինաստանն Իրանից ամենախոշոր ծավալներով նավթ գնող երկիրն է և ընդհանուր առմամբ տարեկան շուրջ 40 միլիարդ դոլար առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ: Հնդկաստանն էլ Չինաստանից հետո համարվում է Իրանից նավթ գնող երկրորդ խոշոր երկիրը, այնպես որ անցյալ ամիս Իրանից շուրջ 650 հազար անմշակ նավթ է գնել, ինչը հավասար է ամբողջ ԵՄ-ի միջոցով Իրանից գնված նավթի ծավալին:

 

Ռեսալաթ

Ֆրանսիայում մարդու իրավունքների ոտնահարումը

 

Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Փարիզում  ու Մարսեյում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի դեմ կազմակերպված ցույցերն այդ երկրի ոստիկանության ուժերի միջոցով ճնշվեցին: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն Մակրոնի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ: Այս ցույցերի ու բախումների ժամանակ բերման ենթարկվեցին ու վիրավորվեցին տասնյակ ցուցարարներ: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժեռար Քլոմբը ժողովրդին, արհմիություններին ու խորհրդարանի պատգամավորներին անդորրը պահպանելու կոչ անելով պաշտպանեց ոստիկանության ուժերի քայլերը և ասաց. «Հասարակության կարգը խանգարողների հանդեպ կոշտ վերաբերմունք ենք ցուցաբերելու»: Այս միջոցին Փարիզի ու Մարսեյի դեպքերի կապակցությամբ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատարների իմաստավոր լռության ականատեսն ենք: Իրապես ինչպե՞ս կարելի է բացատրել այս երկակի մոտեցումը: Ֆրանսիայի վերջին դեպքերն ապացուցեցին որ արևմուտքցի պաշտոնատարներն իրենք էլ որևէ հավատք չեն ընծայում մարդու իրավունքների հարցին և դա որպես արևմուտքին հակառակ երկրների դեմ ճնշում գործադրելու միջոց են օգտագործում: Դրանով հանդերձ որ մարդու իրավունքները սուրբ հասկացություն ու երևույթ են, այն իմաստով որ մարդիկ անկախ իրենց կրոնից, հավատքից, գույնից և ազգային ու ցեղային պատկանելիությունից նման իրավունքներ ունեն, սակայն դժբախտաբար այսօր ականատեսն ենք նրա, որ արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն մարդու իրավունքների թեմայի հանդեպ երկակի կողմնորոշում են ցուցաբերում: Արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն անկախ երկրների վրա ճնշում գործադրելու գործիքների արկղ ունեն, որտեղ տարբեր թեմաներ են ներառված: Դրանցից մեկը մարդու իրավունքներն են ու եթե որևէ երկիր նրանց հետ չի համակերպվում և կամ նրանց քաղաքականությունները քննադատում է անմիջապես նրա դեմ ակտիվանում է մարդու իրավունքների հնարքը: Արևմտյան երկրները թե լրատվական միջոցներ ունեն, թե քաղաքական և թե նրանց ձեռքում է գտնվում միջազգային կազմակերպությունների ղեկը: Իրականության մեջ  այդ երկրները նպատակ չունեն այլ երկրներում պաշտպանել կամ զարգացնել մարդու իրավունքները, այլ նրանց նպատակն է այդ միջոցով առավել ճնշում գործադրել այլ երկրների վրա և նրանց համաքայլ դարձնել իրենց վարած քաղաքականություններին:

 

Ալիք

ԵՄ-ը կշարունակի Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերություններին պաշտպանելու մեխանիզմների մշակումը

 

Եվրամիությունը մտադիր է շարունակել աշխատանքն Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերությունների պաշտպանությանն ուղղված միջոցների և մեխանիզմների մշակման ուղղությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք որոշել ենք շարունակել աշխատանքը Եվրամիության մեխանիզմների և միջոցների համակարգման հարցով, որոնք մշակվում են պաշտպանելու համար եվրոպական բիզնեսը, որն օրինական ներդրումներ է արել Իրանում», - հայտարարել է Մոգերինին:

Միևնույն ժամանակ Մոգերինին ընդգծել է, որ Եվրամիության համար միջուկային համաձայնագրի պահպանումը պայմանավորված է ոչ թե տնտեսական շահերով, այլ անվտանգությունն ապահովելու ձգտմամբ:

«Մենք հավատում ենք, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը կասկածի տակ կդնի անվտանգությունը տարածաշրջանում և Եվրոպայում»,- հայտարարել է Մոգերինին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրից հեռանալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը:

 

 

Ժամանակ

Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան երկու ազդակները

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին:

Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարությունները առաջին հայացքից թողնում են հակասական և շփոթ տպավորություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե: Բաքվում նա հավաստիացրել է, որ կաշխատեն ավելի ակտիվ՝ որպես միջնորդ, իսկ Երևանում էլ ակնարկել է գուցե, որ սպասում է Երևանի նոր առաջարկներին, որոնց պատրաստ են աջակցել:

Ընդհանրապես այդ առումով պարզ չէ ոչ միայն Ֆրանսիայի, այլև մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանց մոտ կամ որոշակի շփոթ է ու փակուղի, և նրանք մի կողմից գիտեն, որ դժվար է Հայաստանից զիջումներ կորզել առանց անվտանգության ու Արցախի անկախության երաշխիքների, մյուս կողմից էլ գիտեն, որ Բաքուն չի համաձայնի այդ տարբերակին և միաժամանակ կշարունակի սպառնալ պատերազմով: Համանախագահները փորձում են զսպել հնարավոր նոր պատերազմի բռնկումը, սակայն մյուս կողմից՝ նկատելի է, որ նրանք պատկերացում իսկ չունեն, թե դա ինչքան կարող են անել և գլխավորը՝ ինչպես կարող են երկար անել դա: Առավել ևս, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ռեգիոնալ ծրագրերն ու շահերը և ըստ այդմ՝ իր հարաբերությունները հակամարտության կողմերի և նույնիսկ Իրանի հետ: