Մամուլի տեսություն 02-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92976-Մամուլի_տեսություն_02_06_2018
Ղոդսի համաշխարհային օրը մոտենալով զավթված Պաղեստինում յուրահատուկ ոգևորություն է տիրում և Պաղեստինի ժողովրդի մոտ առավել ցայտուն է դարձել հակազավթողական ոգին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2018 07:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-06-2018

Ղոդսի համաշխարհային օրը մոտենալով զավթված Պաղեստինում յուրահատուկ ոգևորություն է տիրում և Պաղեստինի ժողովրդի մոտ առավել ցայտուն է դարձել հակազավթողական ոգին:

Ջոմհուրի Էսլամի

Պաղեստինի ժողովուրդը պատրաստվում է Ղոդսի համաշխարհային օրը շքեղորեն նշելու համար

 

Ղոդսի համաշխարհային օրը մոտենալով զավթված Պաղեստինում յուրահատուկ ոգևորություն է տիրում և Պաղեստինի ժողովրդի մոտ առավել ցայտուն է դարձել հակազավթողական ոգին: Ստացված հաղորդումները վկայում են այն մասին, որ Պաղեստինի տարբեր տարածքները պատրաստվում են Ղոդսի համաշխարհային օրն առավել շքեղ ու խուռներամ նշելու համար: Այս յուրահատուկ պայմանները միևնույն ժամանակ սարսափ են պատճառել սիոնիստներին և Սիոնիստական ռեժիմն ամեն օր խստացնում է պաղեստինցիների բողոքների սրման ու հետագա դեպքերի դիմակայմանն ուղղված անվտանգության միջոցառումները:

Հազարավոր պաղեստինցիներ երեկ՝ ռամազան ամսվա երրորդ ուրբաթօրյա աղոթքը Սիոնիստական ռեժիմի անվտանգության խիստ միջոցառումների ներքո կազմակերպեցին «Ալ-Աղսա» մզկիթում ու դրա շրջափակում: Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմի ոստիկանության ու սահմանապահ ջոկատների շուրջ 1500 անդամներ տեղակայվել էին Ղոդս քաղաքի տարբեր բաժիններում և վերահսկում էին իրավիճակը:

Լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն «Ալ Աղսա» մզկիթի իսլամական հրիտակների բաժնի խոսնակը հայտարարեց, որ այս շաբաթվա ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Դա ի տես այն բանի, որ Իսրայելի ոստիկանության խոսնակն աղոթարարների թիվը 150 հազար հոգի է հայտարարել:

Իսրայելցի պատասխանատուներ հայտարարել էին, որ միայն Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչ 40-ը վեր տարիք ունեցող պաղեստինցիներին են թույլատրելու Ղոդս մուտք գործել:

Ղոդսն Իսրայելի ու Պաղեստինի միջև տարաձայնության գլխավոր առանցքն է: Պաղեստինցիները ցանկանում են, որ արևելյան Ղոդսն իրենց ապագա պետության մայրաքաղաքը լինի և դա ի տես այն բանի, որ Իսրայելն իր հավերժական մայրաքաղաքն է համարում Ղոդսը:

Պաղեստինցիները շարունակում են մասնակցել «Վերադարձի իրավունք» երթին և այդ շրջագծում անցած օրն էլ հազարավոր պաղեստինցիներ մասնակցեցին «Գազայից Հայֆա՝ ընդհանուր արյան, ընդհանուր ճակատագրի ուրբաթ» խորագրով երթին:

Պաղեստինյան աղբյուրների հաղորդման համաձայն Գազայի հետ միաժամանակ Պաղեստինի 1948 թվականին զավթված տարածքներում գտնվող Հայֆան էլ Գազայի հետ զորակցության ու ցասումի երթի կազմակերպման ականատես եղավ:

 

Իրան

Համաշխարհային առևտրի «սև օրը»

 

Համաշխարհային առևտրի պատմության սև օրը: Եվրոպայից «Մեքսիկայից ու Կանադայից որոշ մետաղների, այդ թվում ալյումինի ու պողպատի ներկրման համար ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի գործադրման հանձնվելն այսպես է բնութագրեց Եմ առևտրի նախարարը: Թրամփի վարչակազմ ուրբաթ օրվանից Եվրոպայից, Մեքսիկայից ու Կանադայից ներկրվող պողպատի համար 25 տոկոս, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոս մաքսատուրք սահմանեց, ինչն արժանացավ հիշյալ երկրների խիստ արձագանքին: Բրիտանիայի առևտրի նախարարն այդ որոշումն անմիտ բնութագրեց: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը դա սխալ քայլ անվանեց, որը համարժեք ու կտրուկ պատասխան կստանա, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոն էլ չեղարկելով ԱՄՆ նախատեսված իր այցն, ամերիկյան արտադրանքների համար ավելի քան 16 միլիարդ դոլար արժողությամբ մաքսատուրք սահմանեց, որոնք Թրոդոյի ընդգծմամբ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Կանադայի կողմից վերցված ամենախիստ քայլերն են համարվում: Այս բոլորը վկայում են առևտրական ու տնտեսական խիստ հակադրության մասին, ինչն ԱՄՆ-ի գործընկերները բնական արձագանք են համարել Թրամփի «տնտեսական ազգայնականության»-ն ու նրա «Նախ Ամերիկան» կարգախոսին:

ԱՄՆ-ի հարևան երկրներից ու այդ երկրի տնտեսական գլխավոր գործընկերը համարվող Մեքսիկան էլ արձագանքելով նոր մաքսատուրքերի մասին որոշման գործադրմանը հայտարարեց, որ մտադիր է ԱՄՆ-ից ներկրվող պողպատի, մսի, պանրի, խնձորի ու բլուբերիի համար նման մաքսատուրքեր սահմանել:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, վերջին իրադարձություններից հետո «Դավ Ջոնզ»-ի ցուցանիշը՝ մեկ, իսկ «Էս Անդ Փի 500»-ի ցուցանիշը 069 տոկոս անկում ունեցան: «Բուինգ»-ի ու «Քաթերփիլար»-ի նման գիգանտների արժեթղթերն էլ համապատասխանաբար 1,7 և 2,3 տոկոս անկում արձանագրեցին: Դա ի տես այն բանի, որ Եվրոպայի արժեթղթերի շուկայում աճ գրանցվեց: Վերջին զարգացումները նաև ազդեցին ոսկու շուկայի վրա:

 

Ալիք

Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ է ցանկանում փոփոխություններ կատարել երկրում, ինչը լավ է. Մուրադ Փափազյան

 

Ֆրանսահայ համայնքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ժողովրդական պայքարի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությանը: Նման կարծիք հայտնեց Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Կարող եմ ասել, որ հայկական աշխարհը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեջ շատ լավ ընկալեց այս փոփոխությունը, այն անհրաժեշտ էր: Երբ հայ ժողովուրդը խոսում է, իր կամքն է արտահայտում, պետք է հարգել դա: Փաստը դա էր, ժողովրդի կամքով կարող ենք փոփոխություններ արձանագրել»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի նկատառմամբ՝ մինչև հիմա պարզապես խոստումներ են հնչում, բայց արդեն ժամանակն է գործելու: «Հիմա է, որ սկսվում է ամենադժվար շրջանը: Հեղափոխությունը դեռ չավարտվեց: Հեղափոխությունը պետք է որ շարունակվի, և այդ խոստումները, որ ժողովրդական շարժմանը Փաշինյանը տվեց, պետք է հարգվեն»,- ասաց նա:

 

168 ժամ

Ռուսաստանը ոչինչ չստացավ Փաշինյանի հաղթանակից

 

«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին և ՀՀ նորընտիր իշխանությունների մոտեցումներին:

Սեմութն ասել է, որ Հայաստանում Կառավարության փոփոխությունը Հարավային Կովկասում նոր դինամիկա է ստեղծում: «Մենք դեռ գործընթացի ամենասկզբնական փուլում ենք:

Եթե Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ներգրավվեն բանակցություններում լրջորեն, ապա պատերազմի սպառնալիքը կչեզոքանա, և խաղաղության հեռանկարը կընդլայնվի: Կարծում եմ` Փաշինյանն ու Ալիևը պետք է, որքան հնարավոր է, շուտ հանդիպեն, բայց այդ հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի՝ հիասթափություններից խուսափելու նպատակով»,- նշել է անգլիացի վերլուծաբանը:

Հարցին, թե Փաշինյանի հաղթանակից հետո որո՞նք են Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության գոտում, նա պատասխանել է. «Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկը կասկած ունի, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը կամ ամենաքիչը արտոնյալ դիրքը Հարավային Կովկասում: Երկար տարիներ Ռուսաստանն օգտագործել է Ղարաբաղը՝ որպես գործիք այս ռազմավարությունում: Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից: Ներկայումս նրա ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել»: