Մամուլի տեսություն 07-06-2018
Բենյամին Նեթանյահուն Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում փորձ կատարեց ազդել ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ղեկավարների որոշման վրա, այդուհանդերձ նա պարտավոր է միևնույն ժամանակ պատասխանատուի լինել զավթված տարածքներում վարած քաղաքականությունների պատճառով:
ԻՌՆԱ
ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Նեթանյահուի առաքելությունը
Բենյամին Նեթանյահուն Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում փորձ կատարեց ազդել ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ղեկավարների որոշման վրա, այդուհանդերձ նա պարտավոր է միևնույն ժամանակ պատասխանատուի լինել զավթված տարածքներում վարած քաղաքականությունների պատճառով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Եվրոպա կատարած եռօրյա ուղևորության և Գեմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ փորձ է կատարել մեղմել կողմերի միջև լարվածությունները նաև ազդել միջուկային համաձայնությանը ցուցաբերված աջակցության կապակցությամբ Եվրոպայի ընդունած որոշման վրա:
Թելավիվի ու եվրոպացի ղեկավարների տարաձայնությունը միայն ՀԳՀԾ-ով չի սահմանափակվում և պաղեստինցիների իրավունքները, զավթված տարածքներում ավանների կառուցումը, իսրայելյան արտադրանքների դեմ Եվրոպայի կողմից գործադրված բոյկոտը և մայրաքաղաքը Թելավիվից Երուսաղեմ փոխադրվելն այն հարցերից են, որոնց Նեթանյահուն այս այցի ընթացքում պարտավոր է լինելու անդրադառնալ:
Այն պայմաններում երբ եվրոպացի ղեկավարներ խիստ կերպով հովանավորում են միջուկային համաձայնության գործադրումը և դրա պահպանման համար ելք են որոնում, Նեթանյահուն հույս ունի փչացնել այդ պայմանները: Նա փորձ է կատարում եվրոպացի ղեկավարների հայացքն ու կողմնորոշումը մոտեցնել ԱՄՆ նախագահի պահանջներին:
Սիոնիստական ռեժիմի վարչապետն այս ուղևորության ընթացքում իր առվելագույն ջանքն ի գործ դրեց, որպեսզի եվրոպական մայրաքաղաքներին համոզի առավելագույն ճնշումը գործադրելով Իրանի վրա քաղաքական ու առևտրական ոլորտներում նվազագույն զիջումներ կատարեն Թեհրանի դիմաց:
«Գարդիան»-ն Նեթանյահուի եվրոպական շրջայցի նպատակը կանաչ մայրցամաքի ղեկավարների հետ Իրանի դեմ լաբբիինգը ներկայացնելով, գրեց. «Իսրայելի վարչապետը հույս ունի, որ Անգելա Մերկելի, Էմմանուել Մակրոնի ու Թերեզա Մեյի վրա ճնշում գործադրելով նրանց կհեռացնի Իրանից»:
Այս այցի ընթացքում նա փորձ է կատարել հիշյալ ղեկավարների հետ քննարկել Սիրիայում Իրանի ներկայության հարցը:
Նեթանյահուի դիտանկյունից այս այցն այնքան մեծ նշանակություն ուներ, որ նա այդ ուղևորությունից առաջ հայտարարեց. «Ես եվրոպացի երեք ղեկավարների հետ հանդիպման ժամանակ երկու թեմաների շուրջ եմ զրույց ունենալու՝ Իրանի և Իրանի»:
Բրիտանական այս օրաթերթն անդրադառնալով Իրանի հարցով Սիոնիստական ռեժիմի ղեկավարների հետ Թրամփի քաղաքական ու գաղափարական մոտիկությանը, գրել է. «Իսրայելի ծայրահեղական վարչապետը 2015 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնության ստորագրման պահից Իրանի ու այս համաձայնության դեմ լայն խորհրդակցություններ է իրականացրել: Այս ջանքերը հատկապես առավել թափ ստացան ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո»:
Թրամփն ու Նեթանյահուն այն չափ համադրված են աշխատում, որ ՀԳՀԾ-ից Սպիտակ տան հրաժարումը Թրամփի կողմից հայտարարվելուց քիչ առաջ Իսրայելի վարչապետը ցուցադրեց մի շարք փաստաթղթեր և Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացրեց:
Դա ի տես այն բանի, որ եվրոպական երեք երկրները ցավ ու մտահոգություն հայտնելով Վաշինգտոնի այդ քայլի կապակցությամբ ընդգծել են ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակվելու անհրաժեշտությունը:
Թեև Իրանի միջուկային համաձայնությունը Եվրոպա կատարած Սիոնիստական ռեժիմի այցի գլխավոր առանցքն է կազմել, սակայն արևմուտքում ԶԼՄ-ները հավատացած են, որ Եվրոպական զավթված տարածքների հետ կապված կարևոր հարցերի շուրջ որոշ պատասխաններ է ակնկալում Նեթանյահուից:
«Գարդիան»-ի ընդգծմամբ այս այցի ընթացքում 68-ամյա Նեթանյահուն Գազայում տեղի ունեցած ցույցերի հանդեպ Իսրայելի բանակի բրտալի արձագանքի կապակցությամբ քննադատությունների է արժանացել: Այս ռեժիմի բռնի արձագանքը վերջին շաբաթների ընթացքում պատճառ է դարձել հազարավոր քաղաքացիների վիրավորվելուն, ովքեր Գազայի սահմաններին մոտենալով փորձում են Իսրայելի վարած քաղաքականությունների ու այդ տարածքի շրջափակման կապակցությամբ իրենց բողոքն արտահայտել: Այս իրադարձությունների ընթացքում նահատակվել են Գազայի 120 բնակիչներ:
Ժողովուրդ
Ռումբ՝ պետականության հիմքերում. Սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի և շատ արագ կհանգեցնի ճգնաժամի: Եվ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսևորումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որևէ մեկն այլևս չունի կայուն մեծամասնություն` չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:
Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվն էլ դեռ նվազելու է: Մյուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է: Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումով նրանք չեն կարող խմբակցություն ձևավորել ու միանալ իշխանությանը:
Միանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարևոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների:
Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարեցնի իշխանության` որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այսօր գործող սահմանադրության պարագայում նման իրավիճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից. սա ռումբ է` դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը` վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը»:
News.am
Հայաստանը Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում 120-րդ տեղն է զբաղեցրել
Հայաստանը Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում 163 երկրներից կազմված ցանկում զբաղեցրել է 120-րդ տեղը, հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 104-րդ եւ 132-րդ տեղում են:
Թուրքիան հայտնվել է աշխարհի առավել քիչ խաղաղասեր երկրների ցուցակում՝ զբաղեցնելով 149-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 154-րդ հորիզոնականը: Վարկանիշը եզրափակել են Հարավային Սուդանը (161), Աֆղանստանը (162) եւ Սիրիան (163):
Ըստ փորձագետների ամենախաղաղասեր երկիրը Իսլանդիան է, նրան հաջորդում են Նոր Զելանդիան եւ Ավստրիան:
168 ժամ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին. Բասքըն Օրան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս հեռանկարներին: Թուրք քաղաքական վերլուծաբանն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և հնչեցված գնահատականներից հետո թուրք իշխանությունների շրջանում ծավալվում են քննարկումներ կարգավորման հեռանկարների մասին:
Նա վստահեցրել է, որ կա ցանկություն կարգավորել հարաբերությունները: «Բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ երկու կողմերն էլ կարգավորումը պատկերացնում են միմիայն իրենց ազգային շահերի շրջանակում: Անզիջում մոտեցում կա և´ Թուրքիայի, և´ Հայաստանի մոտեցումներում: Բայց Թուրքիայի համար իր հարևանության այս բարդ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կամ կարգավորմանն ընդառաջ քայլը կդառնար դիվանագիտական հաղթանակ մի քանի ասպեկտով՝ և Արևմուտքի հետ հարաբերությունների, և´ քրիստոնյա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, և´ ներքին»,- ասել է Օրանը»,-գրում է թերթը: