Մամուլի տեսություն 08-06-2018
ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրելու միջոցով իր համար օրինականություն գնելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի ազդեցության ներքո այս տարվա Ղոդսի համաշխարհային օրն աննկարագրելի նշանակության տեր է դարձել, քանի որ ամբողջ աշխարհին կապացուցի, որ Պաղեստինի ժողովրդի իդեալը իր ուրույն տեղն ունի աշխարհի բոլոր մուսուլմանների սրտերում:
Ֆարս
Ինչո՞ւ այս տարվա Ղոդսի օրն առավել մեծ նշանակություն ունի
ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրելու միջոցով իր համար օրինականություն գնելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի ազդեցության ներքո այս տարվա Ղոդսի համաշխարհային օրն աննկարագրելի նշանակության տեր է դարձել, քանի որ ամբողջ աշխարհին կապացուցի, որ Պաղեստինի ժողովրդի իդեալը իր ուրույն տեղն ունի աշխարհի բոլոր մուսուլմանների սրտերում:
«Նեքբա»-ի կամ չարիքի օր: Սա հավանաբար հուլիս ամսին Պաղեստինի ժողովրդի հետ կատարվածի ամենալիարժեք նկարագրությունը կարող է համարվել: Հետաքրքիր կետն այն է, որ այդ արտահայտությունը պաղեստինյան ծագում չունի, այլ դրա արմատը գտնվում է այն ազդարարության մեջ, որ 1948 թվականին սիոնիստ զինվորները տարածում էին նպատակ ունենալով վախ ու սարսափ պատճառել պաղեստինցի բնակիչներին:
1948 թվականին Հայֆայի տարածքի բնակիչներին ուղղված սիոնստների հայտարարության մեջ գրված է. «Եթե ցանկանում էք չարիքի չմատնվեք ու ցանկանում էք կանխեք ձեր անխուսափելի դժբախտությունն ու ոչնչացումը, պիտի հանձնվեք»:
Սիրիացի մտավորական Կոնստանդին Զորիկը դեռ 1948 թվականին «The Meaning of the Disaster» գրքում գրում է. «Պաղեստինում արաբների կրած պարտությունը ժամանակավոր նահանջ կամ բռնություն չէ, այլ դա բառի իսկական իմաստով չարիք է»:
Այսօր հավանաբար պաղեստինցիների համար չարիքի օրվա դիմաց աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ խորհրդանիշը Ղոդսի օրն է: Այն օրը, որ չարիքի փոխարեն պարծանք ու պատիվ է բերում Պաղեստինի ժողովրդին:
Երևի անցած բոլոր տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի ու դիմադրության առանցքի միջև պայքարն նման զգայուն չի եղել: Իրանի դեմ ներկայացուցչական պայքարի բոլոր ոլորտներում սիոնիստները պարտություն են կրել: Սիրիայում ԻԼԻՊ-ն ու ահաբեկչական խմբերը պարտություն են կրել և Սիրիայի կառավարությունը կարողացել է իր տիրապետությունը տարածել երկրի շատ բաժիններում:
Հետևաբար այդ պատճառով է, որ Սիոնիստական ռեժիմն ուղղակի այս պայքարի մեջ մտնելուց բացի ուրիշ որևէ ելք չունի: Պայքար, որ անցյալի փորձը ցույց է տվել, որ միայն պարտություն է բերում սիոնիստներին:
Այս բոլոր հաղթանակների մղիչ ուժն այն շարժումն է, որ սկսվել է Ղոդսի օրվանից և շարունակաբար առաջ է գնում: Այս տարվա Ղոդսի օրը կարող է առավել մեծ նշանակություն ստանալ, քանի որ սիոնիստական թշնամին ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրվելու օգնությամբ փորձում է նոր օրինականություն ձեռք բերել:
Նեթանյահուն այդ օրինականությանը խիստ կարիք է զգում: Այն պայմաններում, երբ արաբական շատ երկրներ Իրանին դիմակայելու համար սխալմամբ ապահովական ոլորտում սիոնիստների հետ դաշինքի են ձգտում, ասպարեզում ժողովրդի ներկայությունը կարող է գործնականում վտանգել նրանց բոլոր ծրագրերը:
ԻՌՆԱ
Թրամփի «պատմական» սխալը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
«Սի Էն Էն»-ի կայքի հաղորդման համաձայն ԱՄՆ նախագահը պատճառաբանելով Կանադայից կատարվող ներկրումների համար մաքսատուրքի սահմանումը սխալմամբ այդ երկրին է 1812 թվականի պատերազմի ընթացքում Սպիտակ տան հրդեհման պատասխանատու ներկայացրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հիշյալ ամերիկյան կայքէջը գրեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոն մայիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Կանադայից ներկրվող պողպատից ու ալյումինից մաքսատուրք գանձելու Թրամփի կառավարության ընդունած որոշումը: Թրոդոն հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին հարցրել է այն մասին, թե ինչպե՞ս է մաքսատուրքերի գանձման հարցը կապում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, որին ի պատասխան Թրամփն ասել է. «Միթե դո՞ւք չէիք, որ հրդեհեցիք Սպիտակ տունը»:
Թրամփն ակնարկում է 1812 թվականի պատերազմին: Բայց խնդիրն այնտեղ է, որ 1812 թվականին Սպիտակ տունը հրդեհեցին բրիտանացի զինվորները: Պատմաբանների վկայությամբ Վաշինգտոնի դեմ Բրիտանիայի հարձակումը տեղի ունեցավ, այդ թվականներին Բրիտանիայի գաղութը համարվող իսկ հետագային ներկա Կանադայի սահմաններում հայտնված Օնթարիո նահանգի Յորքի տարածքի դեմ ամերիկացիների հարձակմանն ի պատասխան:
ԱՄՆ նախագահի ու Կանադայի վարչապետի օգնականները հրաժարվել են տեսակետ հայտնել Թրամփի այն հայտարարության մասին, որտեղ նա Կանադային է Սպիտակ տան հրդեհման պատասխանատու ներկայացրել:
«Սի Էն Էն»-ն այնուհետև գրում է, որ Թրոդոն միանշանակ դատապարտել է Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու համար ապահովական պատճառաբանություններ, ասելով. «Հստակ հայտարարում եմ, որ վիրավորական ու անընդունելի է համարվում այն գաղափարը, թե մենք ինչ-որ կերպով վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»:
Հրապարակ
Երբ է Սերժ Սարգսյանը լինելու «ՀՀԿ նախկին նախագահ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ և վերահսկել ու ուղղորդել իր կուսակիցների մեծ մասի վարքը: Չնայած հեղափոխությունից 2-3 օր անց՝ ապրիլի 25-ին, խոսվում էր նրան ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը ՀՀԿ ղեկավար մարմիններում քննարկելու մասին, սակայն այդ պրոցեսը կարծես կասեցվել է: Հենց Սարգսյանը ոտքը քաշեց կուսակցությունից, այդ կառույցում կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ, և բացի մի քանի հավատավոր ՀՀԿ-ականից, այդ կառույցում, ինչպես կանխատեսում են ոմանք, «կմնան գրասենյակի քարտուղարուհին, պահակն ու հավաքարարը»:
Երեկ, սակայն, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի մշտապես բազմազբաղ նախագահ Ռուբեն Թադևոսյանին հարցրինք, թե երբ են պատրաստվում փոխել ՀՀԿ նախագահին, նա կտրուկ արձագանքեց. «Այս պահին նման հարց մեր օրակարգում դրված չէ: Զբաղված եմ, այսքանը»: Իսկ եթե այդ հարցն օրակարգում դրված լիներ, ո՞վ էր լինելու Սարգսյանից հետո երկրորդ «հարգապատիվը», որին կվստահվեր օրըստօրե թեթևացող շարքերով, իսկ նախկինում 156 հազարանոց ՀՀԿ-ի նախագահությունը: Նկատենք նաև, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, խոսելով արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի ռեսուրսների մասին, ասել էր, թե ՀՀԿ-ի ռեսուրսն «իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկը չունի»։ Այսինքն՝ մինչև գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Ս. Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով»:
Tert.am
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին:
Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ: