Մամուլի տեսություն 10-06-2018
Մինչև նախքան Սեֆևյանների իշխանության շրջանում Իրանի ու արևմուտքի միջև ծանոթության ստեղծումը և տնտեսական ու ռազմական լայն կապերի հաստատումն արևելքն իրանցիների կենցաղում ու տնտեսության մեջ հիմնական դիրք է զբաղեցրել:
Ջավան
Շանհայի պայմանագրին Իրանի անդամակցությունն ընդառաջվել է
Մինչև նախքան Սեֆևյանների իշխանության շրջանում Իրանի ու արևմուտքի միջև ծանոթության ստեղծումը և տնտեսական ու ռազմական լայն կապերի հաստատումն արևելքն իրանցիների կենցաղում ու տնտեսության մեջ հիմնական դիրք է զբաղեցրել: Այդուհանդերձ նրանից հետո երբ աշխարհում տարածվեց արևմուտքի տիրապետությունն ու հատկապես ցարական Ռուսաստանից Իրանի կրած պարտությունից հետո գործնականում արևելքը չքացավ Իրանի քաղաքական ու տնտեսական ասպարեզից:
Այսօր՝ հարյուրամյակներ անց արևելքը Չինաստանի ու Ռուսաստանի առանցքայնությամբ կրկին համաշխարհային ասպարեզ է վերադարձել: Իրանն էլ որ այս միջոցին միջազգային ասպարեզում իր անկած դիրքորոշումների ու նաև ԱՄՆ-ի տիրակալությանը հետ հակառակելու և իր միջուկային թղթածրարի պատճառով հայտնվել է արևմուտքի կողմից պատժամիջոցների խիստ ճնշման ներքո, վստահելի դաշնակից է որոնում իր համար: Այս միջոցին և այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ն մոտենում է իր վախճանին ու ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները, հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում դեպի արևելք ուղղված հայացքը կրկին տեղ է գրավել Ռոհանու կառավարության օրակարգում:
Դեպի արևելք ուղղված հայացքն ԻԻՀ արտաքին քաղաքականության պատմության մեջ այնքան էլ երկար անցյալ չունի: Իրականության մեջ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ-ն հիմք ընդունելով իր «ու արևելք, ոչ արևմուտք» քաղաքականություն և հեռու մնալու համար մարքսիզմից ու լիբերալիզմից երբևե լուրջ կերպով հակված չի եղել հենվելու երկու գերպետությունների վրա:
Այդուհանդերձ ԽՍՀՄ-ի փլուզումը, համաշխարհային ասպարեզում առաջացած փոփոխությունները և Չինաստանի տնտեսական գերպետության վերածվելն Իրանի ու արևելքի միջև հզոր համագործակցության հիմք ստեղծեցին: Նույնիսկ նախքան միջուկային պատժամիջոցների գործադրումը Իրանի նավթամթերքի ու նավի հիմնական շուկայի ուղղությունը փոխվել էր դեպի արևելք ու Չինաստան: Այսօր էլ Հնդկաստանը, Չինաստանն ու Ճապոնիան համարվում են Իրանի նավթային խոշոր գնորդները:
Միևնույն ժամանակ ռազմական բնագավառում Իրանի դեմ արևմուտքի պատժամիջոցների խստացմամբ Ռուսաստանն ու Չինաստանը տեխնոլոգիայի տեր միակ երկրներն էին, որ պատրաստ եղան ռազմական համագործակցություն ծավալել Իրանի զինված ուժերի հետ:
Իհարկե Հասան Ռոհանու կառավարության աշխատանքը սկսվելով ու ՀԳՀԾ-ն ստորագրվելով Իրանում որոշ ներքին շրջանակներ մեծ թափով Իրանի ու արևմուտքի միջև տնտեսական համագործակցությունների մեկնարկը դրեցին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ արևմուտքն ու մասնավորապես Եվրոպան ոչ ցանկանում են և ոչ էլ կարող են Իրանի հետ կայուն համագործակցություն ունենալ:
Այս միջոցին Իրանի ու արևելքի միջև համագործակցության ընդլայնումը լուրջ ու միջազգային շրջանակի կարիք ունի: Թվում է, որ այս ուղղությամբ իր համագործակցությունների ընդլայնման համար Իրանն ընտրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունը:
Աբթեքար
Փորձ խույս տալու համար Թրամփի ստեղծած խռովությունից
Մեծ Յոթնյակի գագաթնաժողովն այն պայմաններում երեկ իր աշխատանքն ավարտեց Կանադայում, երբ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման և իր տնտեսական դաշնակիցների դեմ ԱՄՆ-ի հայտարարած առևտրական պատերազմն այս տարվա գագաթնաժողովի գլխավոր մարտահրավերներն էին: Մեծ Յոթնյակն անցած տարի գումարված իր երկու գագաթնաժողովներում էլ ԱՄՆ-ի հետ տարաձայնության ու տարակարծության որոշ նշաններ էր ցուցադրել, բայց այս անգամ դա այնպես ստացվեց, որ որոշ վերլուծաբանների համոզմամբ ԱՄՆ նախագահը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում աննախընթաց մեկուսացման մեջ հայտնվելով նաև այդ խմբից իր երկրի հրաժարման ցանկության նշաններ արտահայտեց:
Գրեթե մեկ տարի առաջ և Իտալիայում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից հետո հայտնի տեսաբան ու փիլիսոփա Ֆրանսիս Ֆոկոյաման իտալական մի պարբերաթերթի տված հարցազրույցում ԱՄՆ-ի ու անդրատլանտյան հարաբերություններում նման օրերի մասին կանխատեսում կատարելով, հորդորել էր. «Թրամփը եկել է, որ ամեն ինչ ավերի: Գերադասելի է, որ դուք ձեր ճանապարհով գնաք»: Նա հայտարարել էր, որ Թրամփը ժողովրդավար աշխարհի ու մասնավորապես Եվրոպայի հետ լուրջ խնդիրներ ունի և այդ պատճառով էլ ընդունակ չե եվրոպացի լիբերալ առաջնորդների հետ կապեր հաստատել, բայց ընդհակառակը չափազանց լավ հարաբերություններ ունի Արաբիայի թագավորի, Վլադիմիր Պուտինի և Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի նման ավտորիտար ղեկավարների հետ: Ֆոկոյաման նաև կանխատեսել էր, որ նկատի առնելով ժողովրդավարական արժեքներից Թրամփի տարածությունը նա միահեծանության հակում է ցուցաբերելու և այդ պատճառով էլ մոտ ապագայում վերադարձ ենք կատարելու դեպի բազմաբևեռ աշխարհ և գեոպոլետիկայի բնագավառում ճեղքվածքի ականատես ենք լինելու:
Ալիք
Հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն ամփոփվել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի արդյունքները: Քննարկվելեն նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որանհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:
Սպուտնիկ Արմենիա
Ինչպես են ադրբեջանցիները հասել Գյուննութ ու լուսանկարներով ողողել համացանցը
Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ ներկայացնելով իրական պատմությունն այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները հասել հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն տարածում են տեղեկությունն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը:
Իրականում, սակայն, պարզվում է` բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Գյուննութը գտնվում է այնպիսի տեղանքում, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը չեն կարող լիարժեք վերահսկողություն ունենալ:
«Ավերված գյուղի մի արվարձանում մեր դիրքերն են, մյուսում իրենք դիրքեր ունեն: Ուղղակի հաշվի առնելով լարվածության թուլացման հանգամանքը և այն, որ ադրբեջանական կողմն այս հատվածի վերաբերյալ առաջին անգամ է նման խնդրանքով դիմել, մենք մարդասիրական նկատառումներից ելնելով` թույլատրել ենք մի քանի ադրբեջանցիների մոտենալ իրենց գերեզմաններին, հարգանքի տուրք մատուցել և հեռանալ»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ խոսնակի հավաստմամբ` նման նախադեպեր հայաստանյան տարածքի այլ հատվածներում ևս եղել են, ուստի հայկական կողմը դրանում որևէ ռիսկային բան չի տեսնում: