Մամուլի տեսություն 11-06-2018
Այն ինչը, որ նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ԱՄՆ-ի համար առավել զբաղվածությունը, առավել ներդրումը և միջին ու կարճ ժամկետներում տնտեսական հաջողությունն է:
Էըթեմադ
Թրամփն ընդդեմ Ամերիկայի
Այն ինչը, որ նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ԱՄՆ-ի համար առավել զբաղվածությունը, առավել ներդրումը և միջին ու կարճ ժամկետներում տնտեսական հաջողությունն է: Նրա նպատակն է իրագործել այն ամենն ինչ խոստացել է ընտրարշավի ժամանակ և դա շարունակել մինչև հաջորդ ընտրությունները և այդպիսով երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվել և երկու շրջան նախագահությունից հետո էլ ԱՄՆ քաղաքական ասպարեզը թողնել, որպես հաջող ու հերոս մի նախագահ: Վերջին 30-40 տարիների ընթացքում Թրամփը միայն դրամի, կապիտալի ու տնտեսության հետ է գործ ունեցել ու միայն այդ բնագավառում է խորհում: Նրա համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ի դաշնակիցներն անվտանգության տեսակետից ի՞նչ պատկերացում կամ ակնկալիքներ ունեն: Թրամփի համար անվտանգությունը հավասար է հարստության և ֆինանսական ու տնտեսական ծաղկմամբ: Անվտանգությունը Թրամփի դիտանկյունից այն ինչն է, որ ԱՄՆ-ի ժողովրդին գոհ կպահի և նրա համար հաջորդ ընտրություններում ձայներ կհավաքի:
Անվտանգության այն համակարգը, որ ձևավորվեց սառը պատերազմի շրջանում ու սառը պատերազմից հետո էլ ժառանգություն հասավ արևմուտքից այսօր Թրամփի դիտանկյունից անցել է պատմության գիրկը: Ռուսաստանի և արևմուտքի միջև մրցակցությունը Թրամփի համար նշանակություն չունի: Նա օվկիանոսներից այն կողմ որևէ մեկի անվտանգության համար գումար հատկացնելու մտադրություն չունի և հավատացած է, որ եվրոպական երկրների անվտանգությունը պիտի ապահովվի իրենց ծախսով:
ԱՄՆ նախագահը հավատացած է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները վերջին քանի երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասնամյակներում և սառը պատերազմի շրջանում ու դրանից հետո արևմտյան աշխարհի անվտանգության պատրվակով ԱՄՆ-ին կթել են: Թրամփը մտադիր է Եվրոպայի անվտանգության համար ԱՄՆ-ի կողմից ծախսվող գումարները կրճատել և հավատացած է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից և կոմունիզմի վտանգը վերանալուց հետո Եվրոպայի անվտանգության համար գումարներ ծախսելն անօգուտ ու անտրամաբանական է:
Կարելի է ԱՄՆ-ի ներկա համաշխարհային համակարգի հիմնադիրը համարել, սակայն այսօր այդ երկրում ասպարեզ է եկել մի քաղաքական գործիչ, որը փորձում է վերատեսության ենթարկել այդ համակարգը: Թրամփը համաշխարհային համակարգում հեղափոխություն է իրականացնում, որը գուցե կարճ ու միջին ժամկետներում ԱՄՆ-ի տնտեսական ծաղկման պատճառ դառնա, սակայն երկարատևում ու հետզհետե կարող է վնասել ԱՄՆ-ի, Չինաստանի ու նրա դաշնակիցների հզորությանը:
Ջավան
Թրամփը վայրկյաններ է հաշվում Ունի հետ ֆոտոդիվանագիտության համար
Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ նախագահի Սինգապուր ժամանելուն զուգահեռ հաղորդումները վկայում են այն մասին, որ Թրամփը պատրաստ է քննարկել Հյուսիսային Կորեայում ԱՄՆ դեսպանատուն բացելու հնարավորությունը: Թրամփի վարչակազմի կողմից այդ ազդանշանները փոխանցվում են այն պայմաններում, երբ մեկ կողմից Հյուսիսային Կորեան շարունակում է պահպանել իր հրթիռային ու միջուկային կարողությունը և պարզ չե ԱՄՆ-ի հավակնած ապազինման ճակատագիրը և միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփն էլ առանց գիտուն խորհրդականներ է մասնակցում այս բանակցություններին, ինչը վկայում է այս հանդիպումը տեսախցիկների դիմաց որպես դիվանագիտական նվաճում արձանագրելու նրա շտապողականությունը, որպեսզի այդպիսով մասամբ մեղմացնի իր դաշնակիցներից հեռանալու դառնությունը:
Վաղը Սինգապուրը հյուրընկալելու է մի հանդիպում, որ երկու Կորեաների միջև պատերազմից հետո տեղի է ունենում առաջին անգամ և նման պայմաններում, երբ բանակցությունների արդյունքները դեռ պարզ չեն, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հղում կատարելով ամերիկյան աղբյուրների Փխենյանում ԱՄՆ-ի դեսպանատուն հիմնելու կապակցությամբ, գրեց. «Այս հարցը հստակ քննարկման է դրվել: Իհարկե մենք քննարկել են դրա հնարավորությունը»: Նաև մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ Թրամփը մտադիր է քննարկել ցանկացած գաղափար, որը կարող է հանգեցնել միջուկային անշրջելի ապազինման: Հարաբերությունները կարգավորելու համար Թրամփի ցուցաբերած այս անսովոր շտապողականությունը ինքը՝ Թրամփը, Կանադայից Սինգապուր թռչելու ճանապարհին լրագրողների համար այսպես է բացատրել. «Ես մեկ րոպեի ընթացքում կիմանամ, թե արդյոք Կիմ Ջունգ Ունը խաղաղության հարցում լուրջ է, թե՝ ոչ»:
Դա ի տես այն բանի, որ «Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ, Դոնալդ Թրամփն այն պայմաններում է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունների նստում, երբ միջուկային մասնագիտությամբ, որևէ խորհրդական նրան չի ընկերակցում, ինչը կարող է ԱՄՆ-ի քաղաքականությունների մշակման հարցում գիտությունը լուսանցք մղվելու ապացույցներից մեկը լինել:
Ալիք
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը։ Այն կառուցվել է 250 տարի առաջ։
Երևանի կենտրոնական, թերևս, ամենաաղմկոտ ու ամենամարդաշատ պողոտաներից մեկում կարելի է տեսնել հետաքրքիր դարպասներ՝ կապտաերկնագույն նախշազարդերով։ Ներս մտնելուն պես, քեզ շրջապատող աշխարհը միանգամից փոխվում է․վազվզոցին փոխարինում է հանգստություն ու խաղաղությունը, մեքենաների աղմուկի փոխարեն գալիս է լռությունը, որը հազվադեպ խախտում է հուզված ծիտիկի ծլվլոցը, իսկ տապին փոխարինում է բալենու փրկող ստվերը։
Թվում է՝ Կապույտ մզկիթն ու դրան կից շենքն ու այգին առանձին աշխարհ է, որը թաքնվել է քաղաքի սրտում։ Այն ապրում է իր առանձին կյանքով, որի ալարկոտ ու դանդաղ ընթացքը չի համընկնում մայրաքաղաքի արագընթաց ռիթմի հետ։ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով արագ քայլող զբոսաշրջիկներն այստեղ հայտնվելով` միանգամից թուլանում են, դանդաղ ուսումնասիրում են սրահները՝ Իրանի մայրաքաղաք Սպահանից բերված դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներով լի։
Պարսկական մզկիթը Երևանում կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին։ Յոթ հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրն իր մեջ ներառում է ներքին բակը, արարողական կառույցը, գմբեթն ու մինարեթը։
Երկու լեհ զբոսաշրջիկ պատմում են, որ նրանց շատ է հետաքրքրել Հայաստանի պես հին քրիստոնեական երկրում գտնվող մուսուլմանական հուշարձանը։ Նրանք դեռ չեն եղել ոչ մի մուսուլմանական երկրում, նախատեսում են Իրան գնալ։
Ավելի ուշ համալիրի անվտանգության աշխատակիցները ինձ ծանոթացնում են Մարիամի հետ։ Մարիամն այստեղի գրադարանում է աշխատում, նա նաև զբոսաշրջիկներին պատմում է մզկիթի մասին։ Նա իրանցի է։
Մարիամը խոստովանում է, որ հետաքրքրվել է հայերենով Պարույր Սևակի մի քանի թարգմանություն կարդալուց հետո։
Ի դեպ՝ Կապույտ մզկիթը Չարենցի շնորհիվ է մինչ մեր օրերը պահպանվել։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում քանդում էին պարսկական կառույցները, հայտնի բանաստեղծն առաջարկել է այն թանգարանի վերածել։ Այսպես` այն դարձել է Երևանի պատմության ու բնագիտության թանգարան։
Արմենպրես
Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջը:
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, իրադրությունը ՀԱՊԿ տարածաշրջանում և այլ հարցեր: