Մամուլի տեսություն 21-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94420-Մամուլի_տեսություն_21_06_2018
Միջազգային գործընթացների ու համաձայնությունների պարագային Դոնալդ Թրամփի ընդունած միակողմանի ընթացքից ու նաև ավանդական դաշնակիցների հետ առճակատվելուց հետո ԱՄՆ հեռացավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2018 07:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-06-2018

Միջազգային գործընթացների ու համաձայնությունների պարագային Դոնալդ Թրամփի ընդունած միակողմանի ընթացքից ու նաև ավանդական դաշնակիցների հետ առճակատվելուց հետո ԱՄՆ հեռացավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:

Էբթեքար

Ամերիկյան թղթի պատառիկներ

 

Միջազգային գործընթացների ու համաձայնությունների պարագային Դոնալդ Թրամփի ընդունած միակողմանի ընթացքից ու նաև ավանդական դաշնակիցների հետ առճակատվելուց հետո ԱՄՆ հեռացավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Թեև միջազգային կազմակերպությունների հանդեպ Թրամփի նախընտրական կարգախոսներն ու նաև ՆԱՏՕ-ից հեռանալու և ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ նրա սպառնալիքները նկատի առնելով ԱՄՆ-ի նախագահի կողմից նման ընթացքի որդեգրումն այնքան էլ անհավանական չէր կարող թվալ, այդուհանդերձ նկատի առնելով Սպիտակ տան քայլերի պատճառով ստեղծված միջազգային տագնապահար մթնոլորտը Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի անակնկալ հրաժարումը և դա մրցակիցների վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով օգտագործման ենթարկելը զարմանք են պատճառել փորձագետներին:

Այս շրջագծում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, Սիոնիստական ռեժիմի դեմ Մարդու իրավունքների խորհրդի մշտական տրամադրվածությունը նկատի առնելով ԱՄՆ-ն հեռանում  այդ խորհրդից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն արձագանքելով ԱՄՆ-ի այդ քայլին ցավ հայտնեց այդ կապակցությամբ և ասաց, որ Մարդու իրավունքների խորհուրդը մարդու իրավունքների ամրագրման և աշխարհում դրա հանդեպ աջակցության ուղղությամբ չափազանց կարևոր դերակատարություն է ունեցել: Ավելի վաղ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի հրաժարումը Սիոնիստական ռեժիմի չարաշահումներին աջակցություն ցուցաբերելու Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության տխուր արտացոլումը համարելով, հայտարարեց, որ դրանից անակնկալի չի եկել:

Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլն իրականացվել է այն պայմաններում, երբ փորձագետների համոզմամբ այս խորհուրդը միջազգային հանրության կարևոր գործիքներից է համարվում, այնպես որ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը քննադատելով ԱՄՆ-ի այդ քայլը, երկրներից հաշիվ պահանջելու համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի դերակատարությունը կենսական է բնութագրել: Ամերիկացի վերլուծաբաններն էլ համոզված են, որ Մարդու իրավունքների խորհրդից հեռանալու մասին ԱՄՆ-ի ընդունած որոշումը թեև պատճառ կդառնա, որ Իսրայելը կորցնի այդ խորհրդում իր գլխավոր հովանավորին, սակայն իր մեջ պարունակում է նաև այն ուղերձը, որ Թրամփի կառավարությունը չի ցանկանում մարդու իրավունքների հետ կապված հարցերում համաշխարհային դերակատարություն ունենալ և իր հեգեմոնիկ ուժի տարածման համար այլ միջոցներ է նախընտրում:

Այս շրջագծում միջազգային իրավունքի դասախոս և ՄԱԿ-ի եվրոպական կառույցներում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Խոռամը Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշման պատճառների մասին ասում է. «Մարդու իրավունքների խորհուրդն այն ժամանակ կարող է դիվանագիտական միջոց ծառայել ԱՄՆ-ի համար, որ այդ երկիրը ենթարկվի ժողովրդավարական գործընթացներին: Եթե ԱՄՆ-ն պիտի մարդու իրավունքները ոտնահարողներից մեկը լինի բնականաբար ցանկություն չպիտի ունենա անդամակցելու մի կառույցի, որտեղ կարող է պախարակվել ու որևէ ասելիք չունենալ»:  

 

Քեյհան

Հրթիռների փոխանակում Գազայի ու Իսրայելի միջև

 

Ասվում է, որ դիմադրության ուժերի 107մմ տրամաչափով առնվազն 7 հրթիռներ անցած օրը հարվածել են զավթված Պաղեստինում գտնվող Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաները: Ի հետևումն այս հարձակումների Գազայի հատվածի մերձակա սիոնիստական շատ քաղաքավաններում օդային հարձակումն ազդարարող ահազանգ է հնչեցվել:

Գազայի հատվածից փոխանցված կրակի ծավալն այնքան մեծ է եղել, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերն ակտիվացել են ու արձակել են մի քանի հրթիռներ: Սիոնիստական ռեժիմի բանակը հետաքննություն անցկացնելով հայտարարել է, որ Գազայի հատվածից 50 ռակետներ, հրթիռներ ու հրասանդի արկեր են արձակվել մերձավոր տարածքների ուղղությամբ: Միևնույն ժամանակ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը կարողացել է թիրախ դարձնել Գազայի հատվածից արձակված հրթիռներից միայն յոթին: Մնացյալ ռակետները հարվածել են սիոնիստական քաղաքավանների տարբեր տարածքները:  

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի խոսնակ Ֆուզի Բարհումն ասել է, որ դիմադրությունը թշնամուն թույլ չի տա, որ նոր հավասարություններ պարտադրի մեր ժողովրդին և պիտի խորհի իր քայլերի հետևանքների մասին:

Պատմությունը սկսվեց այնտեղից, որ Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմական ինքնաթիռներն ու հրետանին անցած օրը վաղ առավոտյան Գազայի հատվածից դեպի զավթված տարածքներ հրծին օդապարիկներ արձակվելու պատրվակով ռմբակոծեց Գազայում գտնվող Խան Յունեսի ու Ռաֆահի որոշ տարածքներ վիրավորելով երեք պաղեստինցիների: Գազայի հատվածում դիմադրության ուժերն էլ հակազդելով այդ հարձակումներին տասնյակ ռակետներով ու հրթիռներով հարվածեցին այդ հատվածի մերձակա տարածքները:

 

Ալիք

Իրանի միջազգային մեկուսացման պարագայում Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզյակը, որից կկարողանան օգտվել իրանցիները

 

Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը ցավով հայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերություններ, որոնք միջուկային համաձայնությունից հետո սկսել էին գործունեություն ծավալել Իրանում, հնարավոր է՝ չկարողանան այլևս շարունակել իրենց հետագա համագործակցությունն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխավոր ֆինանսիստի, իհարկե, ամերիկյան նախատեսվող պատժամիջոցներն են։

Շարունակելով միտքը՝ Բ․ Լը Մերը նշել է, որ գոնե ինքն անձամբ չէր ուզենա, որպեսզի ֆրանսիացի և, ընհանրապես, եվրոպացի գործարարները հրաժարվեին իրանական շուկայից և նրա ընձեռած հնարավորություններից, սակայն ներկայումս դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Եվրոպան չունի անկախաբար գործող ֆինանսական համակարգ։ Բ․ Լը Մերն ընդգծել է, որ իրենց գլխավոր առաջնահերթությունը ներկա փուլում անկախաբար գործող ֆինանսական համակարգի ստեղծումն է, որը Եվրոպային հնարավորոթյուն կտա գործելու անկախաբար և խուսափելու ԱՄՆ-ի՝ տնտեսական աշխարհի ոստիկան լիելու կարգավիճակից։

Իրանի քաղավիացիայի և ավտոմոբիլային ոլորտի նոր և խստացված պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու ս․թ․ օգոստոսի 6-ից։

Այս ամենն անցկացնելով հայ-իրանական հարաբերությունների պրիզմայով՝ կարող ենք ասել, որ վերոնշյալն ինչքան էլ իր մեջ որոշակի ռիսկային կետեր պարունակի, այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ՝ Իրանի միջազգային մեկուսացման պարագայում Հայաստանը ճիշտ և հետևողական աշխատանք կատարելու դեպքում կարող է հանդիսանալ այն եզակի կղզյակը, որից կկարողանան օգտվել իրանցիները, մանավանդ որ Հայաստանն այս ասպարեզում ունի համապատասխան ներուժ և հնարավորություններ։

 

 

Փաստ

Կոնսենսուսի են եկել. Ընտրությունները կանցկացվեն մինչև տարեվերջ

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ:

«Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին:

Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր ընտրությունների անցկացման միջև առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար հիմա, մեր աղբյուրների համաձայն, իրավաբանները «գլուխ են կոտրում»:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա հիմնականը, որի շուրջ շատ դժվար են համաձայնության գալու, վարկանիշային ընտրակարգի վերացումն է, որին դեմ է միայն ՀՀԿ-ն»: