Մամուլի տեսություն 22-06-2018
Թրամփի շրջանի Ամերիկան Իրանի կապակցությամբ ընդունել է ամենաթշնամական քաղաքականություններն ու դիրքորոշումները և նման պայմաններում Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ բանակցության մեկ սեղանին նստելն անհերքելի կասկածների տակ է առնվել:
ԻՌՆԱ
Թրամփիզմի սև խոռոչը
Թրամփի շրջանի Ամերիկան Իրանի կապակցությամբ ընդունել է ամենաթշնամական քաղաքականություններն ու դիրքորոշումները և նման պայմաններում Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ բանակցության մեկ սեղանին նստելն անհերքելի կասկածների տակ է առնվել:
ԱՄՆ-ի վարչակազմի հետ դիվանագիտական բանակցությունների նոր շրջանի սկսվելը մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին Դոնալդ Թրամփի կատարած հայտարարությունից հետո ներկայացված հնարավոր սցենարներից էր:
Որոշ դիտորդների համոզմամբ այդ քայլին գնալով ԱՄՆ նախագահը նպատակ է ունեցել փլուզել միջուկային համաձայնությունն ու իր ցանկած պայմաններով համաձայնության համար նոր շրջանակ ձևավորել, որպեսզի իր դեմոկրատական նախորդի ժառանգությունը քամուն տալուն զուգահեռ իր քաղաքական մրցակիցների դիմաց հանդես գա մեկ ուրիշ այլընտրանքով ու ծավալուն քարոզչություն իրականացնել:
Այդուհանդերձ ու ինչպես հիշատակվեց Իրանում արծարծվել է ԱՄՆ-ի հետ բանակցության նստելու այլընտրանքը և դա հարմար որոշում է ներկայացվել, որը կարող է կանխել Թրամփի վարչակազմի թշնամության խորացումը և նրան հեռու պահել նավթային, ֆինանսական ու տրանսպորտային ոլորտներում պատժամիջոցներ գործադրելուց: Այլընտրանք, որը կառավարության խոսնակն մամուլի վերջին ասուլիսի ժամանակ դա երկրում քաղաքական ու խոսքի ազատության առկայության ապացույց համարելով նաև ընդգծեց, որ դրա համար այս պահին որևէ ենթահող գոյություն չունի:
Մոհամմեդբաղեր Նոբախտը նաև հավելեց. «Ազգային անվտանգության շուրջ կարելի է բանակցել նրան հետ ով կհաստատի Իրանի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը»: Նա ազգային շահերի ապահովման ուղղությամբ բանակցությունն ազդեցիկ միջոց համարեց և նշեց. «Այս պահին ԻԻՀ-ի դիվանագիտությունն ակտիվ է եվրոպական երկրների հետ խորհրդակցության գծով»:
Երկրի գործադիր պատասխանատուներն ու մասնավորապես նախագահն ԱՄՆ-ի խոստումնադրժությունից հետո այդ երկրի հետ բանակցության կապակցությամբ ընդգծում են, ներկա պարտավորությունները ոտնահարած պետության հետ ինչպե՞ս կարելի է ապագայում պայմանավորվածություն ձեռք բերել:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը հայտարարվելուց դեռ երկու շաբաթ չանցած այդ երկրի պետքարտուղարը Թեհրանի դեմ պատմության ամենախիստ պատժամիջոցների գործադրման խոստում տալով և ազդարարելով Իրանի առևտրական ու տնտեսական գործընկերներին, նոր պայմանավորվածության հանգելու համար Վաշինգտոնի պահանջների ցուցակ ներկայացրեց:
Մայք Պոմպեոյի ընդարձակ ցուցակը, որտեղ ներառված էին մի շարք պահանջներ, այդ թվում Իրանի համակողմանի կերպով հանձնվելը, տարածաշրջանային նպատակներից ու քաղաքականությունից հրաժարվելը և պաշտպանական ոլորտում աշխատանքների դադարեցումը, ապացուցեց, որ Թրամփի վարչակազմն Իրանի հետ տրամաբանական երկխոսության գործնական որևէ ծրագիր ու մտադրություն չունի:
Այս պահին Թրամփի կառավարության կազմը կարող է վկայել Թեհրանի դիմաց ԱՄՆ նախագահի հարձակողական դիրքավորման մասին: Սպիտակ տուն մուտք գործելուց դեռ մեկ ու կես տարի չանցած ու ազգային անվտանգության երկու խորհրդականներ փոխելուց հետո Թրամփն այդ կարևոր պաշտոնին նշանակեց ամերիկացի ամենածայրահեղական դիվանագետներից համարվող Ջոն Բոլտոնին, ով Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի հետ սերտ կապերի պատճառով թշնամական ամենախիստ դիրքորոշումներն ունի ԻԻՀ-ի դեմ:
Բոլտոնի ու Պոմպեոյի նման դեմքերի ծայրահեղական քայլերն ու թշնամական դիրքորոշումներն այնպես են, որ նրանց համեմատությամբ ԱՄՆ պաշտպանության նախարար և կառավարության կազմում ՀԳՀԾ-ից հրաժարվելու հիմնական ընդդիմադիր Ջեյմս Մաթիսի կողմնորոշումը չափազանց տրամաբանական է համարվում: Հետաքրքիրն այն է, որ Իրանի հետ ռազմական բախման մեջ մտնելու գաղափարը պաշտպանելու պատճառով Բարաք Օբամայի նախագահության շրջանում Մաթիսը հեռացվել էր զինվորական բոլոր պաշտոններից:
Պարզ է, որ Թրամփը խստացնելով Իրանի դեմ ճնշումներն ու պատժամիջոցների վերականգնման համար ժամանակացույց ներկայացնելով վերցրել է Թեհրանի հետ առճակատման ուղղությամբ առաջին քայլը և այս պահին սպասում է դիմացի կողմից միավորներ վաստակելու համար իր խաղի արդյունքներին և դա ի տես այն բանի, որ Իրանին նեղը դնելու համար ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը, ԻԻՀ-ի պատասխան քայլերը և ի վերջո եվրոպացիների, նաև Չինաստանի ու Ռուսաստանի արձագանքն ու խաղի տեսակը դեռ պարզ չեն:
Այս պայմաններում առանց Թրամփի կողմնորոշումներում վերատեսություն կատարվելու Վաշինգտոնի պաշտոնատարների հետ բանակցություններ սկսելը կնշանակի քայլ վերցնել ԱՄՆ նախագահի ակնկալած ուղղությամբ, իսկ դրա արդյունքում Թեհրանին քայլ առ քայլ նահանջ պարտադրելու համար նա փորձելու է նոր պահանջներ ներկայացնել:
Ժամանակ
Փաշինյանը մեկնում է Բրյուսել. Ինչու է կարեւոր նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին:
Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարեւոր է այնքանով, որ Հայաստանը չնայած ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հուսալի դաշնակից»:
Իրավունք
Կուլիսներում հասունանում է կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև
«Ըստ վստահելի աղբյուրի՝ կուլիսներում հասունանում է կոնֆլիկտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև: Բանն այն է, որ ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին այցերի հարցում նախագահը գործնականում ոչինչ չի համաձայնեցնում վարչապետի հետ, ինչը վերջինիս դժգոհությունն է հարուցում: Դա անգամ ակնարկների տեսքով երևում է վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառումներում»,-գրում է թերթը:
Փաստ
Ծանր խոսակցություն. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ:
Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը:
Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձեւավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:
«Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարեւորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»: