Մամուլի տեսություն 24-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94684-Մամուլի_տեսություն_24_06_2018
Ըստ երևույթին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները հետաձգվել են մինչև Պաղեստինի գործի լիարժեք կարգավորումը և կամ նույն «Դարի գործարք»-ի իրագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 08:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-06-2018

Ըստ երևույթին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները հետաձգվել են մինչև Պաղեստինի գործի լիարժեք կարգավորումը և կամ նույն «Դարի գործարք»-ի իրագործումը:

Խոռասան

Դարի դավաճանությունը

 

Ըստ երևույթին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները հետաձգվել են մինչև Պաղեստինի գործի լիարժեք կարգավորումը և կամ նույն «Դարի գործարք»-ի իրագործումը: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Արաբիայի ԱԳ փոխնախարար Աբդոլռահման Ալ-Ռոսիի արտահայտություններին, որ ասել էր, թե մինչև Պաղեստինի գործը չկարգավորվի, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվի: Այս շրջագծում եբրայատառ «Մաարիվ» օրաթերթը տեղեկացրել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյուհի հետ Սաուդյան Արաբիայի գահաժառանգի գաղտնի հանդիպման մասին: «Մաարիվ»-ը գրել է, որ Բենյամին Նեթանյահուն անցած շաբաթ Աման կատարած ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց է ունեցել Մոհամմեդ Բեն Սալմանի հետ: Այս հանդիպումը կայացել է Միջին Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Ջեյսոն Գրինբլաթի և և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջերդ Քուշների Աման կատարած ուղևորությանն առընթեր: ԱՄՆ-ի որոշ լրատվական աղբյուրներ հավակնել են, որ մոտ ժամանակներս Թրամփը մի ասուլիսի ընթացքում կներկայացնի «Դարի գործարք»-ի բովանդակությունը: Այս շրջագծում Ամանում Նեթանյահուի և Հորդանանի թագավորի հանդիպմանը Մոհամմեդ Բեն Սալմանի թաքուն պահված մասնակցությունը գուցե կարելի լինի գնահատել Պաղեստինի հարցի կարգավորման և կամ «Դարի գործարք» կամ ավելի ճիշտ «Դարի դավաճանություն» կոչվող ԱՄՆ-ի վտանգավոր նախագծի շրջագծում: Այս կապակցությամբ Հորդանանը պահանջել է լուրջ բարեփոխումներ մտցնել «Դարի գործարք» նախագծում, ինչը վերաբերում է բռնազավթված Ղոդսի սրբավայրերի և այդ քաղաքի պատմական բաժնի պարագային վերահսկողությանը: «Դարի գործարք»-ը կամ վերջնական համաձայնությունն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կողմից առաջարկված և Արաբիայի աջակցությունը վայելող նախագիծ է, որ ասվում է, թե մծակվել է վերջ  տալու համար Պաղեստինի հետ Իսրայելի հակամարտությանը և հող նախապատրաստել արաբա-իսրայելյան հարաբերությունների կարգավորման համար: Այս նախագիծը, որ Թրամփի վարչակազմը մտադիր է գործադրման հանձնել պաղեստինցիներին պարտադրում է մեծ ու բազմաթիվ զիջումներ կատարել սիոնիստների դիմաց: Հետաքրքիրն այն է, որ այս նախագծում պաղեստինցի տարհանվածների վերադարձի իրավունքի մասին որևէ կետ ներառված չէ և մի խոսքով անտեսվել է պաղեստինցի տարագիրների վերադարձի իրավունքը և այդ հարցը լուծվել է զավթված Պաղեստինից դուրս «այլընտրանքային հայրենիք» նկատի առնելով:

 

Քեյհան

Ամեն ինչ Թուրքիայի ընտրությունների մասին

 

Արդյոք Էրդողանն այսօր իրականություն կդարձնի իր երազանքը: Անցած 15 տարիների ընթացքում Թուրքիայում քաղաքական առաջին դեմքը համարվող քաղաքական գործիչն այսօր «ներքին ճգնաժամեր» կոչվող մեծ մարտահրավեր է դիմագրավում և այդ իրավիճակից փրկվելու և իշխանության ղեկն իր ձեռքում պահելու համար դիմել է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Իր վարչապետության շրջանի ավարտին Էրդողանը Թուրքիայի նախագահ ընտրվեց: Սակայն նախագահի պաշտոնում նրա լիազորությունները սահմանափակ էին, այդ պատճառով էլ հիշյալ խնդիրը կարգավորեց սահմանադրական բարեփոխումների և երկրի իշխանական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելով, ինչը լայն լիազորություններ էր փոխանցում նախագահին, որոնցից միայն մեկը նրան թույլատրում է լուծարել խորհրդարանը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո նրա վերջին քայլը նախագահական առաջին շրջանի ընտրությունների կազմակերպումն է: Ծրագրավորման համաձայն այս ընտրությունները պիտի կազմակերպվեին 2019 թվականի նոյեմբերին, սակայն այդ թվականը թե շատ ուշ էր և թե վտանգավոր ու պատճառով էլ նա այդ ընտրությունները կազմակերպեց որոշված ժամկետից 1,5 տարի ավելի շուտ: Էրդողանն ավելի վաղ արտահերթ ընտրությունների կողմնակիցներին դավաճան էր անվանում:

Այսօր կայանալիք ընտրությունները պարզելու են, թե նախագահի և թե խորհրդարանի վիճակը: Նախագահի պաշտոնի համար մրցում են 6, իսկ խորհրդարանի 600 մանդատների համար հազարավոր թեկնածուներ:

 

Ալիք

Փաշինյանն ու Ծառուկյանը մի ձեռքով միմյանց դեմ են պայքարում, մյուսով` ՀՀԿ–ի

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաց առճակատման չեն գնա, քանի դեռ ՀՀԿ–ն վերջնականապես չի կորցրել իր ազդեցությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որի կառավարությունը բարեգործության մասին օրինագիծ էր նախապատրաստել` չքննարկելով այն «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ով «իրականացնում է երկրի բարեգործության 95%–ը»։

Սակայն հունիսի 21-ին ԱԺ–ն միաձայն ընդունեց օրինագիծը։

«Բոլորս հասկանում ենք, որ ապագա խորհրդարանում հիմնական մրցակիցները լինելու են Փաշինյանի և Ծառուկյանի թիմերը։ Հասկանալի է, որ այժմ գերիշխում է Փաշինյանը, և նա փորձում է նվազեցնել Ծառուկյանի հավանական ազդեցությունը, բարեգործության մասին օրինագիծն էլ հենց դրան է ուղղված», – ասաց Բոզոյանը։

 

Նրա խոսքով` հասկանալի պատճառներով Փաշինյանն ու Ծառուկյանը չեն անցնի «ռուբիկոնը», բայց նրանք արդեն իսկ մրցակիցներ են։ Օրինագծի հարցում երկու ուժերի փոխզիջումները սպասելի էին, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու։

Երկու կողմն էլ, քաղաքագետի խոսքով, օբյեկտիվորեն պատրաստ չեն բացեիբաց հակազդելու միմյանց։ Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունը դեռևս շատ ուժեղ է և վտանգավոր, ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար:

«Քանի դեռ համակարգը մինչև վերջ չի վերացվել, երկու այդ ուժերն էլ ռիսկի չեն դիմի միմյանց դեմ դուրս գալու։ Միևնույն ժամանակ նախընտրական գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Մի կողմից` նրանք մրցելու են միմյանց հետ, մյուս կողմից` պայքարելու ՀՀԿ-ի դեմ, որը տեղի մակարդակով դեռ մեծ ազդեցություն ունի։ Այն պետություն էր պետության մեջ», – նշեց Բոզոյանը։

Այդ համակարգի դեմ պայքարելը շատ դժվար է։ ՀՀԿ–ն հիմա իշխանություն չէ, սակայն նրա ազդեցությունը մնում է և դժվար է ասել, թե որքան ձայն նրանք կբերեն ընտրություններին։

Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելիս` ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն նախատեսում է կառավարական մարմին ստեղծել, որը կզբաղվի բարեգործական ծրագրերի դասակարգմամբ։

 

 

Այսօր

Հայաստանը Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հետ դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձևի նախագիծ, որը կոչ է անում անմիջապես և լիակատար դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ռազմական ուժերը Մերձդնեստրից:

64 երկիր կողմ է քվեարկել, դեմ՝ 15-ը, 83-ը ձեռնպահ են մնացել: Բանաձևի նախագիծը մշակվել է Մոլդովայի կողմից Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:

Բանաձևի կողմնակիցների թվում էին ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Պորտուգալիան և այլն, նաև ԱՄՆ-ն ու Կանադան:

Աֆրիկյան, լատինաամերիկյան և ԱՊՀ մի շարք անդամներ ձեռնպահ են մնացել:

Դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Նիկարագուան, Սիրիան և Վենեսուելան և այլն։