Մամուլի տեսություն 29-06-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչն ազդարարել է, որ այդ երկիրը դեպի իր պատմության երկրորդ քաղաքացիական պատերազմ է առաջնորդվում:
Մեհր
ԱՄՆ-ն դեպի ներքին պատերազմ է առաջնորդվում. Ստիվ Քինգ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչն ազդարարել է, որ այդ երկիրը դեպի իր պատմության երկրորդ քաղաքացիական պատերազմ է առաջնորդվում:
«Մեհր» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ռաշաթուդեյ»-ին գրեց, հանրապետական կոնգրեսական Ստիվ Քինգը հինգշաբթի օրն ազդարարեց, որ այդ երկիրը ներքին պատերազմի ուղղությամբ է առաջնորդվում:
Քինգի այս հայտարարությունը համապատասխանում է վերջերս իրականացված սոցհարցման արդյունքներին: Այս սոցհարցման արդյունքները պարզում են, որ ԱՄՆ-ի բնակչության 31 տոկոսը հավատացած է, որ հավանաբար առաջիկա 5 տարիների ընթացքում այդ երկիրը մխրճվելու է իր պատմության երկրորդ քաղաքացիական պատերազմի մեջ:
Այովա նահանգի հանրապետական ներկայացուցիչն այս հայտարարությունը կատարել է արձագանքելով Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում ԱՄՆ-ի իմիգրացիայի ու մաքսային ծառայությունների վարչության շենքը բողոքարարների միջոցով գրավվելուն:
Նա Թուիթերում կատարած գրառման մեջ անդրադարձել է 1861 թվականի ապրիլին Հարավային Քառոլինայում գտնվող Չառլսթոն նավահանգստի «Սամթեր» ամրոցի գրավմանը, որտեղից էլ սկսվեց ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության ծնունդ տված զարգացումները, նաև միգրանտ երեխաների կալանավորման ու նրանց իրենց ընտանիքներից առանձնացնելու գործընթացը, որն ավելի ուշ մեկ այլ հրամանագրով չեղարկվեց, վերջին օրերին խիստ պառակտել է ԱՄՆ-ի հասարակությունը:
Դա ի տես այն բանի, որ հեռախոսային ու առցանց սոցհարցման արդյունքները վկայում են, որ ենթադրյալ քվեարկողների 31 տոկոսը հավատացած է առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավոր է, որ ԱՄՆ-ն իր պատմության քաղաքացիական երկրորդ պատերազմի մեջ մխրճվի:
Հարցվողների 11 տոկոսը հայտարարել է, որ մոտ ապագայում քաղաքացիական պատերազմի վտանգը չափազանց հավանական է, մինչդեռ միայն 29 տոկոսն է համոզմունք հայտնել, որ քաղաքացիական պատերազմն անհավանական է:
Իրականության մեջ քաղաքացիական պատերազմի հանդեպ մտահոգ են դեմոկրատականների 37, իսկ հանրապետականների՝ 32 տոկոսը:
Միևնույն ժամանակ անկախ կուսակցությունների քվեարկողների 26 տոկոսը մոտալուտ է համարում է ԱՄՆ-ի պատմության քաղաքացիական երկրորդ պատերազմը:
ԻՍՆԱ
Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության լիազորություններն ընդլայնվեցին
Միջազգային հանրություն առավել լայն լիազորություններ շնորհեց Քիմիական սպառազինության դիտորդին, որպեսզի օգտվելով այդ լիազորությունից հայտնաբերի ու հայտարարի Սիրիայում քիմիական սպառազինության օգտագործման հեղինակներին:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն երկու օր տևած թեժ քննարկումներից հետո և չնայած Մոսկվայի ու Դամասկոսի խիստ հակառակության, Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության լիազորությունների ընդլայնման մասին բրիտանացիների նախագիծը 82 կողմ և 24 դեմ ձայներով վավերացվեց:
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ասաց. «Քիմիական սպառազինության դիտորդն այժմ կենսական առավել լայն լիազորություններ է ստացել և ոչ միայն կարող է հայտնաբերել քիմիական սպառազինությունը, այլև կարող է մեղադրանք ուղղել որևէ կազմակերպության կամ երկրի, որին ինքը պատասխանատու կճանաչի»:
Բրիտանիայի գլխավորությամբ նախագիծը ներկայացվեց նրանից հետո, երբ վերջերս Սիրիայում ու Իրաքում կրկնվեցին թունավոր գազերով հարձակումները, իսկ Մալայզիայում ու Բրիտանիայում նյարդային գործոնի միջոցով հարձակումներ իրականացվեցին: Դա ի տես այն բանի, որ Մոսկվան խիստ քննադատելով այս քայլը հայտարարեց, որ դիտորդ այս կառույցը փլուզվում է:
Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շոլգինը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունը Տայտանիկ նավի նման խորտակվում է»:
Նա պատասխանելով այդ կառույցից իր երկրի հրաժարման հավանականությանն, ասաց. «Բոլոր այլընտրանքները սեղանի վրա են»:
Քիմիական հարձակման հեղինակին ներկայացնելու լիազորությունը գերազանցում է այս կազմակերպության համար հստակեցված առաքելության սահմանները և այդ կապակցությամբ լիազորված են ՄԱԿ-ի ԱԽ-ի նման կառույցներ:
Արմենպրես
Հայաստանում ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների թիվը
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2010-2017 թվականին տարեկան միջինը գրանցել է 29.8 աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, 2017 թվականին ՏՏ ոլորտում 612 մլն դոլարի չափով ծառայություն է մատուցվել:
«Սա շատ լավ ցուցանիշ է, որովհետև նախորդ տարիների համեմատ դինամիկ աճ կա: 2015 թվականին ՏՏ ոլորտում 425 մլն դոլարի չափով ծառայություն էր մատուցվել: ՏՏ ոլորտի մեր հիմնական արտահանումն իրականացվում է դեպի ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան, Ավստրալիա, Արևելյան Ասիայի երկրներ»,-ասաց փոխնախարարը:
Ավագ Ավանեսյանը նշեց, որ տարեցտարի ոլորտում նկատվում է ընկերությունների թվի աճ: 2014 թվականին ստեղծվել է 274 կազմակերպություն, իսկ 2017 թվականին՝ 570 կազմակերպություն:
«Այսինքն՝ կրկնակի աճ է գրանցվել: Դա նշանակում է, որ ամեն տարի նոր գաղափարներ են ի հայտ գալիս ոլորտում: Մենք արձանագրում ենք, որ պոտենցիալը մեծ է, և պետք է պայմաններ ապահովենք այն իրականացնելու համար»,-հավելեց Ավագ Ավանեսյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է ինովացիոն ռազմավարություն: Քննարկվում է մտքի ուժը վերջնական արտադրանքի վերածելու համար համապատասխան պայմանների ստեղծման հարցը:
«Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնված է մարդկային կապիտալի վրա, հետևաբար մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի կադրային ռեսուրսի ձևավորումը՝ աշխատանքը սկսելով դպրոցներից: Դա՝ որպես երկարաժամկետ լուծում: Անհրաժեշտ են նաև կարճաժամկետ լուծումներ, դրանցից մեկը պետության կողմից ՏՏ ծառայությունների համար պահանջարկի ստեղծումն է»,-ասաց Ավագ Ավանեսյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ տեխնոլոգիական լուծումները Հայաստանի տարբեր ոլորտներում կիրառելու տեսանկյունից անելիքներ կան բիզնես ոլորտի տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու առումով: Ավագ Ավանեսյանի խոսքով՝ պետք է հարթակներ ստեղծել, որ բիզնեսը լիարժեք տեղեկացված լինի տեխնոլոգիական լուծումներին, և պարզ լինի, թե որտեղ դրանք կարող է կիրառել:
Առավոտ
Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ ՀՀ-ից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ պետք է նախևառաջ փոխել Սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույցը պետք է կոչվի «հայրենադարձության և աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախևառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում:
Դարձյալ վերցնենք ԱՄՆ-ում ապրող ՏՏ մասնագետի կամ Չելյաբինսկում ասֆալտ փռող մեր հայրենակցի օրինակները: Պահանջել, որ նրանք ամեն ինչ թողնեն և գան հայրենիք՝ իրատեսական չէ: Բայց նախարարությունը կարող է խրախուսել նրանց «ճանաչողական» այցը Հայաստան, թող հանդիպումներ ունենան, թող ծանոթանան շուկայի, նաև աշխատաշուկայի վիճակին, գուցե այլ հետաքրքրություններ գտնեն:
Այդ մարդկանց պետք է շահագրգռել: Միայն զգացմունքների վրա հաշվարկ անելը սխալ է»: