Մամուլի տեսություն 13-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95552-Մամուլի_տեսություն_13_07_2018
ԱՄՆ նախագահի Բրիտանիա ժամանելու հետ միաժամանակ «Գարդիան» օրաթերթն իր կայքում մի հոդված հրապարակելով և անդրադառնալով Թրամփի այն հավակնությանը թե Բրիտանիայի ժողովուրդն իրեն համակրում է, գրեց. «Թրամփը Վիլսոնի նման խաղաղության պատգամաբեր չէ, նա «պատերազմի ու բախման» պատգամաբեր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 07:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-07-2018

ԱՄՆ նախագահի Բրիտանիա ժամանելու հետ միաժամանակ «Գարդիան» օրաթերթն իր կայքում մի հոդված հրապարակելով և անդրադառնալով Թրամփի այն հավակնությանը թե Բրիտանիայի ժողովուրդն իրեն համակրում է, գրեց. «Թրամփը Վիլսոնի նման խաղաղության պատգամաբեր չէ, նա «պատերազմի ու բախման» պատգամաբեր է»:

ԻՌՆԱ

Թրամփը պատերազմի ու բախման պատգամաբեր. «Գարդիան»

 

ԱՄՆ նախագահի Բրիտանիա ժամանելու հետ միաժամանակ «Գարդիան» օրաթերթն իր կայքում մի հոդված հրապարակելով և անդրադառնալով Թրամփի այն հավակնությանը թե Բրիտանիայի ժողովուրդն իրեն համակրում է, գրեց. «Թրամփը Վիլսոնի նման խաղաղության պատգամաբեր չէ, նա «պատերազմի ու բախման» պատգամաբեր է»:

«Գարդիան»-ն այս հոդվածում գրել է. «ԱՄՆ առաջին նախագահը սրանից 100 տարի առաջ Բրիտանիա ուղևորվեց: Վուդրո Վիլսոնն առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո Փարիզի խաղաղության համաժողովին մասնակցելու նպատակով Բրիտանիա ուղևորվեց: նա այս ուղևորության ընթացքում հետապնդում էր երկու նպատակ՝ ավերված Եվրոպայում օրենքի հիման վրա հաստատել խաղաղությունն ու համաշխարհային համակարգը»:

Վիլսոնի և մեկ դար անց Թրամփի ուղևորության միջև տարբերությունը նրա մեջ է, որ Թրամփը սրանից առավել պարզ չէր կարող դիրքորոշվել աշխարհում ԱՄՆ-ի դերակատարության փոփոխման մասին:

Բրիտանական օրաթերթը հավելում է. «Վիլսոնը 1918 թվականին Բրիտանիա կատարած այցի ընթացքում խոսեց որպես աշխարհի կառավարման կողմնորոշում  արդարության պարզաբանման անհրաժեշտության մասին, բայց Թրամփը 2018 թվականին վրեժխնդրության նպատակով և անարդարության ուղերձով է Բրիտանիա ժամանում»:

Վլիսոնն այդ ուղևորության ժամանակ այցելել Քառլայլում գտնվող իր մայրական ծննդավայրը և ապա մեկնեց Մանչեստեր ուր դիմավորվեց իր համախոհների կողմից: Բայց Թրամփը երբևե չի կարող Վիլսոնի նման դիմավորման ակնկալիք ունենալ: Նա թեև մի մեծ ժողովրդի ընտրյալ առաջնորդն է, բայց նրա այցը Բրիտանիա երկրի շահին չէ:

Բրիտանական օրաթերթը գրելով, որ Թրամփի այցի հետ հակառակելու համար բազմաթիվ պատճառներ գոյություն ունեն, հավելել է. «Նա ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի պաշտոնի համար ամենաանհարմար անձն է: Թրամփի վարած քաղաքականությունը, նրա արտահայտությունները, նրա քայլերն ու տեսակետները նրա աղմկահարույց լինելու պատճառներից են: Առավել դրան Թրամփի դեմ մեղադրանքների ցուցակը երկար, անհանդուրժելի ու անհերքելի է»:

Այս կապակցությամբ «Գարդիան»-ն առանձնացնելով Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունները գրել է. «Երեխային ծնողից բաժանող քաղաքականությունը գործադրելու հարցում նրա դաժանությունն ու նաև կանանց ու այլ ազգությունների իրավունքների դեմ նրա սպառնալիքները նույնպես տեղավորվում են այդ շարանում»:

Բրիտանական օրաթերթի ընդգծմամբ Թրամփի լիարժեք անխոհեմությամբ հրաժարվեց կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան համաձայնությունից, մամուլի ազատության դեմ պայքար է ծավալել, վիրավորվել է ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներին ու նրանց հետ առևտրական պատերազմի մեջ է մտել:

«Վերջին մեկ դարվա ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ նախագահներ այցելել են Բրիտանիա, որոնց քաղաքականությունների հետ բրիտանացիները կողմ չեն եղել, բայց Թրամփը մեկ այլ երևույթ է: Նա համաշխարհային համակարգին վիրավորելու հարցում իր նմանը չունի, թյուրըմբռնումով է մոտենում ԱՄՆ-ի պատմական դաշնակիցներին, ճշմարտությանը կարևորություն չի տալիս և հստակ կերպով ցանկանում է խափանում առաջացնել աշխարհում»,-գրում է բրիտանական օրաթերթը:

«Գարդիան»-ը հավելել է. «Թրամփի Բրիտանիա կատարած այցը պաշտպանելով երբեմն այն տեսակետն է առաջ քաշվում, որ Բրիտանիայի շահերը թելադրում են հանդիպել վատահամբավ ու ու նույնիսկ դաժան առաջնորդներին, որոնց հետ որևէ ընդհանուր եզր չունենք, մինչդեռ ԱՄՆ նախագահը մեր գլխավոր դաշնակիցն է: Մեր երկրները ենթադրյալ մասնավոր հարաբերություններ և ժողովրդավարական ու խոր ընդհանուր արժեքներ ունեն: Երբ նա թիկունք է դարձնում այդ արժեքներին, պատմությունը մեզ ուսուցանում է, որ չպիտի դա հանդուրժել»:

Բրիտանական այս օրաթերթն ընդգծելով, որ պաշտպանում է անվստահելի դաշնակից համարվող Թրամփի այցի դեմ բողոքներին, անդրադարձել է Բրիտանիա ուղևորվելուց առաջ Թրամփի կատարած այն հայտարարությանը, թե «Բրիտանիայի ժողովուրդն ինձ համակրում է» և եզրակացրել է. «Եվս մեկ այլ սուտ: Մեկ բնավ նրան չենք համակրում ու նրան չենք ողջունում»: 

 

Արմենիա Սպուտնիկ

Նիկոլ Փաշինյանի և թուրք նախարարի «սրընթաց» շփումը. վարչապետը մանրամասներ է ներկայացրել

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Վարչապետի խոսքով` երբ նստած են եղել պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, որին ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն:

«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-ասել է վարչապետը:

 

 

Առավոտ

«Մասունքների» ժամանակը դեռ չի եկել

 

Այն, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, անկասկած, դրական երեւույթ է: Նախորդ իշխանությունը շատ էր լճացել, մեծամտացել, չափից դուրս «արխային» էր, որ երբեք չի փոխվի, կորցրել էր կապը իրականության հետ, չէր զգում հասարակական տրամադրությունները: Կյանքի՝ նման ոչ ադեկվատ ընկալումը, ի վերջո, կարող է նաեւ վտանգավոր լինել՝ մանավանդ հաշվի առնելով մեր երկրի արտաքին մարտահրավերները: (Հատուկ չեմ խոսում ենթադրյալ հանցագործությունների մասին՝ հարգելով անմեղության կանխավարկածը): Սակայն այն հանգամանքը, որ հեղափոխությունն, ընդհանուր առմամբ, բարիք էր Հայաստանի համար, չի նշանակում, որ դրա իրականացումից երկու ամիս անց պետք է դնել, փոխաբերական իմաստով, այդ հեղափոխության «բրոնզաձույլ արձանը»: Երեւի այդ հարցում չարժե շտապողականություն դրսեւորել  եւ հեղափոխության «կանոնիզացիայի», դրա շուրջ պաշտոնական քարոզչական առասպելաբանություն հյուսելուց առաջ պետք է, հավանաբար, գոնե առաջին մոտեցմամբ գնահատել դրա դրական հետեւանքները: Հայկական ԽՍՀ հեղափոխության թանգարանի մասին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը որոշում է կայացրել է 1921 թվականի հունիսի 8-ին՝ չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե երբ եւ ովքեր են Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն իրականացրել: Բայց եթե անգամ «հեղափոխություն» համարենք 11-րդ կարմիր բանակի ներխուժումը, ապա այդ իրադարձությունից  մինչեւ Մյասնիկյանի որոշումն անցել էր մոտավորապես 6 ամիս: Այդ ընթացքում քիչ թե շատ պարզ դարձավ, թե ինչ է ուզում անել նոր իշխանությունը, եւ, ի դեպ, հաղթահարվեց ծայրահեղ հեղափոխական, «ամեն ինչ քանդելու եւ զրոյից նոր բան սարքելու» բոլշեւիկյան մոտեցումը: Խորհրդային Հայաստանի հեղափոխության թանգարանում առանձնապես «մասունքներ» չկային՝ Մոսկվայից ուղարկած հրահանգ-հեռագրեր, այստեղից «կենտրոն» գնացած զեկուցագրեր, լուսանկարներ, նշանավոր հեղափոխականների գործունեության մասին պատմող փաստաթղթեր: Մոսկվայում եւ Լենինգրադում համանման թանգարաններում ցուցադրությունն ավելի հարուստ էր՝ ընդհուպ մինչեւ Լենինի կեպկան (առանց որեւէ մակագրության) եւ մանրակերտը այն հյուղակի, որտեղ հեղափոխության առաջնորդը, ըստ պաշտոնական առասպելաբանության, ապրել էր Ֆինլանդիայում՝ գրելով ապրիլյան թեզիսները: Նոր Հայաստանում պաշտոնական «կանոնիզացիայի» եւ «մասունքների» ժամանակն առայժմ չի եկել: Կցանկանայի, որ այն որքան հնարավոր է՝ ուշ գար, որովհետեւ երբ հեղափոխության առաջնորդների մեջքից թեւեր են աճում, վտանգ կա, որ նրանք թռչելու են եւ այդպիսով դարձյալ հեռանալու են իրականությունից: Այնպես որ, առաջարկում եմ գոնե կես տարով հետաձգել «հեղափոխության մասունքների» ցուցադրության որոշման իրականացումը: