Մամուլի տեսություն 14-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95583-Մամուլի_տեսություն_14_07_2018
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման սեմին Վլադիմիր Պուտինը երկու ժամ տևած մի հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթիից ստացավ հեղափոխության առաջնորդի և ԻԻՀ նախագահի ուղերձները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2018 06:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-07-2018

ԱՄՆ նախագահի հետ հանդիպման սեմին Վլադիմիր Պուտինը երկու ժամ տևած մի հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթիից ստացավ հեղափոխության առաջնորդի և ԻԻՀ նախագահի ուղերձները:

Ջավան

ԱՄՆ-ին դուրս կհանենք տարածաշրջանից

 

ԱՄՆ նախագահի հետ հանդիպման սեմին Վլադիմիր Պուտինը երկու ժամ տևած մի հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթիից ստացավ հեղափոխության առաջնորդի և ԻԻՀ նախագահի ուղերձները: Հանդիպում, որից ժամեր անց Վելայաթին ընդգծեց, որ ԱՄՆ-ն իր սպառնալիքներով չի կարող Իրանին պարտադրել հեռանալ Սիրիայից:

Այսօր դիտորդների մեծամասնությունն ընդունել է, որ Իրանն առաջիկա երկուշաբթի Հելսինկիում նախատեսված Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման գլխավոր առանցքներից է լինելու: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի օրը երրորդ անգամը լինելով Մոսկվա մեկնեց, որպեսզի ռուսներին համոզի Սիրիայից Իրանի հեռանալու հարցում ու ինչպես որոշ աղբյուրներ հաղորդեցին, Պուտինին խոստացավ, որ պատրաստ է Բաշար Ասադի իշխանության դեմ որևէ քայլ չձեռնարկել, պայմանով որ ռուսներն Իրանին հեռացնեն Սիրիայից: Նա Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «40 տարի շարունակ մենք Բաշար Ասադի ռեժիմի հետ որևէ խնդիր չունեինք։ Գոլանում նույնիսկ մեկ գնդակ չեր արձակվում: Սկզբում մեզ անհանգստացնում էր Իսրայելի սահմանների մերձակայքում ԻԼԻՊ-ի ներկայությունը և հետո Իրանն ու Հեզբոլլահը եկան այդտեղ»: Այդուհանդերձ ոչ Նեթանյահուն և ոչ էլ ռուս պաշտոնատարները որևէ դիրքորոշում չկատարեցին, որից կարելի կլինի կռահել, որ Պուտինն ու Կրեմլը համաձայն են Սիրիայից Իրանի հեռանալու գաղափարի հետ: Պուտինը հետագային մի դիրքորոշման մեջ որից կարելի էր այնպես կռահել, որ չի ընդունել Նեթանյահուի խնդրանքն, ասաց. «Նեթանյահուն Ռուսաստան էր եկել դիտելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ոչ թե զրուցելու Իրանի ու Սիրիայի հարցի շուրջ»:

Պուտինի հետ Սիոնիստական ռեժիմի վարչապետի հանդիպումից մեկ օր անց նրան հանդիպեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին: Հանդիպում, որը ԻԻՀ ԱԳ նախարարության նախկին խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆիի ընդգծմամբ պաշտոնական ու դիվանագիտական հանդիպումների արարողակարգը նկատի առնելով որոշակի իմաստ էր ներկայացնում: Նա ընդգծել է. «Պուտինը դոկտ. Վելայաթիին նստեցրեց իր դիմաց և այս հանդիպումը հանելով արարողակարգային վիճակից դրան լուրջ բանակցության տեսք փոխանցեց: Նստելու կարգը արտացոլում է հարաբերություններում տիրող մթնոլորտը: Իրար դիմաց նստելը բնորոշ է բանակցություններում երկու համադասների հանդիպմանը և դա նշանակում է, որ Պուտինը դոկտ. Վելայաթիի դիրքն ու պաշտոնն իրենն համազոր է համարել և մեծ նշանակություն է տվել հանդիպմանը»:

 

Էբթեքար

Թրամփի եվրոպական շրջագայության գաղտնազերծումը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ Եվրոպա ուղևորվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Լոնդոն մեկնի ու դրանից հետո էլ Ֆինլանդիայում հանդիպի Վլադիմիր Պուտինին: Բրյուսել ու Լոնդոն կատարած այցերի ընթացքում նա կրկին հետևելով իր նախկին ռազմավարությանը դիմեց անորոշություն ու խռովություն առաջացնելու և հարվածելու մեթոդներին այնպես որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախ լարվածություն առաջացնելով ու բանավեճի մեջ մտնելով ԱՄՆ-ի դաշնակիցների հետ գանգատվեց ՆԱՏՕ-ի բյուջեի հավելման հարցում եվրոպական երկրների կողմից համագործակցություն չցուցաբերվելու կապակցությամբ և նկատելով, որ ներկա պայմաններում պարզ է դարձել ՆԱՏՕ-ի բյուջեի 90 տոկոսն ապահովում է ԱՄՆ-ն, հավելեց. «Այս կազմակերպությունը մինչ այսօր մեր հանդեպ լավ վերաբերմունք չի ցուցաբերել ու եթե նույն ընթացքը պահպանվի մենք կհեռանանք այս կազմակերպությունից»: Իհարկե նրանից հետո երբ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը խոսքն ուղղելով Թրամփին հայտարարեց, որ «Մտածիր դաշնակիցներիդ մասին, քանի որ դրանց թիվն այնքան էլ մեծ չե», ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի նստաշրջանից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմում մնալու ԱՄՆ-ի պարտավորության մասին:

Բրյուսելից հետո հերթը Լոնդոնինն էր: Նա հրապարակային բողոքների ալիքի ներքո Լոնդոն ժամանեց և հակասական արտահայտություններ կատարելով նախ խիստ քննադատության ենթարկեց Թերեզա Մեյի կառավարությանը և ապա հայտարարեց, որ Վաշինգտոնի ու Լոնդոնի հարաբերությունները գտնվում են ամենալավ ու ամուր պայմաններում:

Նա «Սան» օրաթերթին տված աղմկահարույց մի հարցազրույցում ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման նախագիծը բրիտանացի քվեարկողների հանդեպ դավաճանություն բնութագրեց ու դրանով էլ չբավարարվելով և այն պայմաններում, երբ Թերեզա Մեյի կառավարությունը հայտնվել է ճգնաժամի մեջ անդրադարձավ Բրիտանիայի ԱԳ նախարարի լիազորությունները վայր դրած Բորիս Ջանսոնին և հույս հայտնեց որ նա ինչքան շուտ Բրիտանիայի կառավարություն կվերադառնա և նրան Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար արժանավոր անձ բնութագրեց:

 

Ալիք

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ առաջին աշխարհամարտին նվիրված ելույթի ժամանակ

 

Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի մեջ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչությունը (ում օգնության էր հասել այն ժամանակ գրեթե միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որևէ բառարանում գոյություն չունեցող բառ ստեղծելու բառ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացրել՝ «ցեղասպանություն», որն այսօր, ցավոք,  ներկայիս բառապաշարի մաս է կազմում»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 13-ին Իտալիայի հեղինակավոր Իլ մեսաջերո թերթի Վատիկանում հավատարմագրված հայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանություն է հրապարակել  կարդինալ Պարոլինի ելույթի առնչությամբ, հետեւհալ վերտառությամբ՝ «Կարդինալ Պարոլինը կշտամբում է ժխտողներին.1915 Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է»:

Եթե Թուրքիայի կառավարությունը 103 տարի հետո համառորեն հերքում է Հայոց ցեղասպանության  պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանյան կառավարությանը՝ հայկական փոքրամասնության բնաջնջման ծրագրի համար: Աքուիլեա քաղաքում կայացած «Հարյուր տարի առաջին աշխարհամարտի ավարտից հետո» թեմայով ելույթի ժամանակ, Կարդինալը՝ ընդգծելով, թե ինչպես է քաոսը կարողացել քայքայել «Եվրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց հաջողելու փոխարինել այն արդար և տևական ձևով» անդրադարձավ այդ ժամանակաշրջանի ամենասև էջին:

 

 

Հրապարակ

Իշխանություններն արդեն կայաց­րել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին

 

«Մեր տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան: «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը:

Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխատած մեկ այլ օրենսդիր նկատեց. «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, նա կարող է և մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում. պետք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու:

Իսկ Վենետիկի աշխատաոճը հետևյալն է. տալիս են ԸՕ նախագիծը մի էքսպերտի, նա 1-2 ամիս ժամկետ է խնդրում՝ մանրակրկիտ ուսումնասիրելու, հետո այդ էքսպերտի կարծիքը տալիս են մեկ այլ էքսպերտի, որ այդ կարծիքի մասին իր եզրակացությունը տա և այդպես շարունակ: Այնպես որ, մեկ շաբաթում չի ստացվի»: Բոլոր դեպքերում տեղյակ ենք, որ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին»,-գրում է թերթը: