Մամուլի տեսություն 24-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95986-Մամուլի_տեսություն_24_07_2017
Գուցե հնարավոր չլինի ասել, թե վերջին 40 տարվա ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որ կետում են հասել ամենաբարձր լարվածության մակարդակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2018 08:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-07-2017

Գուցե հնարավոր չլինի ասել, թե վերջին 40 տարվա ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որ կետում են հասել ամենաբարձր լարվածության մակարդակին:

Էբթեքար

Առյուծի պոչից մինչև ռնգեղջյուրի կաշին

 

Գուցե հնարավոր չլինի ասել, թե վերջին 40 տարվա ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որ կետում են հասել ամենաբարձր լարվածության մակարդակին: Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան պատանդառությունը, Թաբասի դեպքը նավթատարների պատերազմն ու Պարսից ծոցի թիրախ դառնալն ամերիկացիների ու իրանցիների առճակատման միայն մի փոքր բաժինն են համարվում:

Դա ի տես այն բանի, որ Իրանի ու ԱՄՆ-ի վերջին 40 տարիների լարվածությունները հագեցած են դիվանագիտական ու տնտեսական ասպարեզներում անուղղակի հակադրություններով և կամ ուրիշի դաշտում բազկամարտով: Այդ պատճառով էլ չի կարելի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին օրերի կոշտ հայտարարությունները համարել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում ամենալարված շրջանը: Այս միջոցին դիմացի կողմին սարսափ պատճառելու ու սպառնալիք կարդալու այս ջանքերի ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն ցուցաբերել մի քանի կետերի: Նախ այն որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակադրությունը հաջորդում է Սպիտակ տանը Բարաք Օբամայի ներկայության շրջանում տեղի ունեցած երկխոսություններին: Թեև մինչև մի քանի տարի առաջ Իրանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ-ի պետքարտուղարի երկկողմ բանակցության սեղանին նստելը տարօրինակ էր թվում, միջուկային բանակցության շրջանի ավարտին ու ՀԳՀԾ-ից հետո երկու երկրի դիվանագիտության ոլորտի պաշտոնատարների միասին քայլելը տարօրինակ չէր թվում ու նույնիսկ խոսք գնաց ՄԱԿ-ի նստաշրջանին առընթեր երկու երկրի նախագահների հեռախոսազրույցի մասին: Բայց Թրամփի շրջանում երկխոսության մասին այլևս որևէ խոսք չի գնում: ԱՄՆ-ն հրաժարվել է ՀԳՀԾ-ից և նրա հռետորաբանությունն ու արարքները բացահայտ կերպով թշնամական երանգ են ստացել: Այս շրջանն Օբամայի շրջանից տարբերվում է նրանով, որ այդ ժամանակ հարցը երկխոսության մասին էր, իսկ այսօր հարցը վերաբերում է ո՞ւմ և ինչի՞ մասին բանակցելուն: ԱՄՆ-ն ասում է, որ որոշ թեմաների, այդ թվում տարածաշրջանում Իրանի դերակատարության կամ ԱՄՆ-ի հավակնությամբ միջամտության, հրթիռային կարողության ու նաև միջուկային համաձայնության վերանայման շուրջ բանակցության դեպքում կարող է հրաժարվել իր դիրքորոշումներից, այդ թվում երկրորդական պատժամիջոցներ գործադրելու իր մտադրությունից: Իրանն էլ երկխոսության հետ հարց ունենալուց առավել ասում է, որ պատրաստ չէ բանակցել Թրամփի հետ: Այն որ Ռոհանին «Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է լինելու», նախադասությանը զուգահեռ նաև ընդգծում է, որ «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է լինելու»:

Մի կողմ թողած դիվանագիտության ասպարեզը վերջ օրերին վիրտուալ ու իրական աշխարհում շատերը պաշտպանեցին Ռոհանու արտահայտությունները և դրվատեցին այն: Դա կառավարության կողմնակիցներից բացի նաև ներառում է կառավարության քննադատներին ու քաղաքական մրցակիցներին: Ժողովրդի խոշոր մասն էլ չնայած կառավարության գործունեության հանդեպ քննադատական հայացքներին դրվատեց Ռոհանի արտահայտությունները: Այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ այս առճակատումը մեծածախս  է լինելու: Եթե Ռոհանին ակնկալած նույն միասնականության վրա հիմնվելով առյուծի պոչի հետ չխաղալու կոչ է անում, այս խաղն սկսվելու դեպքում իրանցիներն էլ պիտի ռնգեղջյուրի կաշի հագնեն:

 

Քեյհան

«Ատլանտիկ» պարբերաթերթն անդրադարձել է Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային կարողությանը

 

Բեյրութում «Ատլանտիկ» պարբերաթերթի լրագրող Դեյվիդ Քեները «Ինչո՞ւ է Իսրայելը սարսափում Սիրիայում Իրանի ներկայությունից» խորագրով մի հոդվածում անդրադարձել է Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային արտակարգ հզորությանն ու գրել է. «Իրանն ու նրա լիբանանցի դաշնակից Հեզբոլլահը տիրացել են արդիական հրթիռների, որոնք օգտվելով Իսրայելի թույլ կետերից, այսինքն զավթված Պաղեստինի փոքր տարածությունից ու Սիոնիստական ռեժիմի սահմանափակ ենթակառույցներից այնպես են նախագծվել, որ կարող են հարվածել զավթված Պաղեստինի ցանկացած կետը...Լիբանանի Հեզբոլլահը վերջին տարիներին զինվել է 2006 թվականից անգամներ հզոր հրթիռների և կարող է այդ հրթիռների տարափի միջոցով անազդեցիկ դարձնել Սիոնիստական ռեժիմի Երկաթե գմբեթը և այս առաջադիմությունը մտահոգություն է պատճառում Թելավիվին»:

Քեներն այդ հոդվածում գրել է. «Իսրայելցի անվտանգության պաշտոնատարների համար մղձավանջային վիճակն այն է, որ այս սպառազինության ճշգրտությունը կարող է այնքան ընդլայնվել, որ դրանք կարողանան հարվածել Իսրայելի քաղաքային ու զինվորական ենթակառուցվածքները և անդամալույծ դարձնեն բնականոն կյանքը»: 

 

 

Ալիք

Ովքե՞ր եւ որտեղի՞ց է ֆինասավորվում Կաթողիկոսի դեմ շարժումը

 

Հայաստանում ստեղծվում է Հայ առաքելական եկեղեցու և ավանդական կրոնի պաշտպանության հիմնադրամ։ Ալեքսանդր Ամարյանը հետաքրքիր բացահայտումներ է խոստանում կրոնական կազմակերպությունների մասին։

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, որոնք հանդես են գալիս Գարեգին Բ կաթողիկոսի դեմ, օգնություն են ստանում դրսից և մտադիր են քանդել ՀԱԵ–ն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը։

Նրա կարծիքով` կառավարության որոշ անդամներ բացահայտ կերպով համակրում են շարժմանը` չգիտակցելով, թե որքան վտանգավոր է այն։ Իսկ հայ հասարակությունն ընտրական մոտեցում է ցուցաբերում. նրանք արձագանքում են կրոնական փոքրամասնությունների դեմ ոտնձգությունների դեպքում, բայց ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների։ Կենտրոնը ստեղծում է ՀԱԵ. ավանդական կրոնի պաշտպանության հիմնադրամը պայքարելու է հոգևորականների և հավատացյալների վրա մերկապարանոց հարձակումների դեմ, նշեց Ամարյանը։

Նրա համոզմամբ` ՀԱԵ–ն գտնվում է պայքարի անհավասար պայմաններում և աջակցության կարիք ունի։ Ամարյանը խոստացավ առաջիկայում հանդես գալ արտաքին ուժերի կողմից կրոնական կազմակերպություններին ֆինանսավորելու վերաբերյալ բացահայտումներով։

Հոգեբան և հասարակական գործիչ Սամվել Խուդոյանը համաձայն է Ամարյանի հետ և կարծում է, որ նախաձեռնությանն աջակցում են կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ այլ երկրների հատուկ ծառայություններ։ Նրա կարծիքով` նպատակաուղղված պայքար է ընթանում հայկական մշակույթի և կրոնի դեմ։ Բայց հենց ՀԱԵ–ում քիչ չեն խնդիրները, ուստի եկեղեցական իշխանությունը պետք է արմատական բարեփոխումների գնա և ազատվի իրեն վարկաբեկող եպիսկոպոսներից ու հոգևոր հովիվներից։

 

 

Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսաձայնագրվի. Նա ցանկանում է «մաքրվել» և քաղաքականություն մտնել.

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին Մարտի մեկին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից», և դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ Ռուսաստանը ժամանակին դժգոհ էր Սերժ Սարգսյանից, դժգոհ է նաև Նիկոլ Փաշինյանից, և չի բացառվում, որ այդ տեղը Քոչարյանին հանձնելու ծրագիր ունենա։

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․ նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։

«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։