Մամուլի տեսություն 26-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96077-Մամուլի_տեսություն_26_07_2018
Այս տարվա իրանական օրդիբեհեշտ ամսին (մայիս) հեղափոխության մեծարգո առաջնորդը հազարավոր աշխատավորների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ տնտեսական պատերազմն Իրանի դեմ Վաշինգտոնի քայլերի կենտրոնացման կետը համարեց և ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը ԻԻՀ համակարգի դեմ տնտեսական պատերազմի սենյակ կոչեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2018 08:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-07-2018

Այս տարվա իրանական օրդիբեհեշտ ամսին (մայիս) հեղափոխության մեծարգո առաջնորդը հազարավոր աշխատավորների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ տնտեսական պատերազմն Իրանի դեմ Վաշինգտոնի քայլերի կենտրոնացման կետը համարեց և ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը ԻԻՀ համակարգի դեմ տնտեսական պատերազմի սենյակ կոչեց:

Քեյհան

ԱՄՆ-ի գանձապահության նախարարության Իրանի պատժամիջոցների բաժնի աշխատողների թիվը բարձրացվել է 380 հոգու

 

Այս տարվա իրանական օրդիբեհեշտ ամսին (մայիս) հեղափոխության մեծարգո առաջնորդը հազարավոր աշխատավորների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ տնտեսական պատերազմն Իրանի դեմ Վաշինգտոնի քայլերի կենտրոնացման կետը համարեց և ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը ԻԻՀ համակարգի դեմ տնտեսական պատերազմի սենյակ կոչեց:

Ավելի վաղ տված խոստումի համաձայն Իրանի միջուկային համաձայնությունը լքելուց միայն մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն այս տնտեսական պատերազմի սենյակին առաքելություն տվեց հող նախապատրաստել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների լիարժեք վերականգնման համար, որպեսզի այդպիսով իր ենթադրությամբ առավելագույն ճնշումը գործադրի Իրանի վրա:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարության աշխատանքների մասին հրապարակված հաղորդումների համաձայն ինչպես ենթադրվում էր ԻԻՀ-ի դեմ տնտեսական պատերազմն այս պահին դարձել է այդ նախարարության գերակայությունը և վերջին ամիսներին Իրանի դեմ տնտեսական ճնշումների խստացման նպատակին մեծ բյուջե և աշխատուժ է հատկացվել: Անցյալի փորձը նկատի առնելով պատժամիջոցների քաղաքականության ձախողման սարսափն ու նաև միակողմանի պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի մեկուսացումը պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն ուշագրավ չափերով մեծացնի Իրանի գործով զբաղվող աշխատուժի քանակը:

Ինչպես ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն է պաշտոնապես հայտարարել, հակաիրան պատժամիջոցների հարցում համադրումներ կատարելու և այդ պատժամիջոցներին միանալու հարցում այլ մայրաքաղաքներին համոզելու նպատակով վերջին ամիսներին այդ նախարարության ավագ փորձագետներից բաղկացած տասնյակ պատվիրակություններ գործուղվել են տարբեր երկրներ, այդ թվում Ճապոնիա, Թուրքիա, Հարավային Կորեա ու եվրոպական երկրներ:

Ի դեպ, վերջին ամիսներին ուղղակի կերպով Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցիկ գործադրման հարցի վրա աշխատող ԱՄՆ գանձապահության նախարարության փորձագետների թիվը 300-ից բարձրացվել է 380 հոգու: Դա ի տես այն բանի , որ ԱՄՆ-ի գանձապահության ահաբեկչության և ֆինանսական տեղեկությունների տեղակալությունն ընդհանուր հաշվով 700 աշխատողներ ունի:

 

Մառդոմսալառի

Թուրքիան անտեսում է ԱՄՆ-ի հակաիրան պատժամիջոցները

 

Թուրքիայի կառավարությունն իր պարտավորված չի զգում հետևելու Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցներին:

Ի հետևումն Իրանի դեմ նավթային ու բանկային պատժամիջոցների գործադրման եղանակի շուրջ զրուցելու նպատակով  ԱՄՆ պետքարտուղարության ու գանձապահության նախարարության ներկայացուցիչների Թուրքիա կատարած այցին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասաց, որ այդ երկիրը հակառակ է Իրանի դեմ ԱՄՆ միջուկային պատժամիջոցներին և իրեն պարտավորված չի զգում հետևել դրանց:

Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «մենք որևէ պարտավորություն չենք զգում հետևել մեկ այլ երկրի դեմ մեկ ուրիշ երկրի սահմանած պատժամիջոցներին» և հավելել է «ի դեպ, ճիշտ չենք համարում այս պատժամիջոցները»:

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիա գործուղված ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «նրանց հստակ ասվել է, որ Թուրքիան իրեն անհրաժեշտ նավթն ու գազն ապահովում է Ադրբեջանից, Իրանից, Ռուսաստանից ու Իրաքից» և հավելեց. «Հիմք եթե մենք Իրանից նավթ ու գազ չգնենք, ինչպե՞ս պիտի ապահովենք մեր կարիքները»:

Թուրքիան իրեն անհրաժեշտ գրեթե բոլոր նավթն ու գազը ներկրում է արտասահմանից և ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին ավելի քան 3 միլիոն տոննա կամ շուրջ 22 միլիոն բարել նավթ է գնել Իրանից, ինչը նույն ժամանակահատվածում Թուրքիայի ներկրած անմշակ նավթի ծավալի գրեթե կեսն է համարվում: Իրանն իր նավթային հաճախորդներին պահպանելու և գրավելու նպատակով նրանց հարմար պայմաններ է առաջարկում:

Իրանի հետ նավթային գործարքներից բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու այդ թվում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի քաղաքական հարաբերություններում որոշ բարդություններ են առաջացել: 2016 թվականի ամռանը տեղի ունեցած ձախողած հեղաշրջման հանդեպ Թուրքիայի կառավարության ցուցաբերած հակազդեցությունը, այդ թվում իրականացված ձերբակալություններն ու համատարած բռնաճնշումները դժգոհություն են պատճառել արևմտյան երկրներին, որոնք նման քայլերը դեմ են համարում մարդու իրավունքների չափանիշներին և ժողովրդավարության բնագավառում Թուրքիայի կառավարության ստանձնած պարտավորություններին:

Ի դեպ, անցած շաբաթ Թուրքիայում մի դատարան երկարաձգեց ամերիկացի քահանա Անդրյու Բրանսոնի կալանքի շրջանը, ով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրների հետ կապեր ունենալու մեղադրանքով արդեն երկու տարի է ինչ կալանքի տակ է պահվում: Այս վճիռն արժանացավ ամերիկացի պաշտոնատարների, այդ թվում ԱՄՆ նախագահի քննադատությանը: 

 

Ալիք

Հայ-իրանական երկաթգիծը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն

 

Դեռեւս 2014 թվականին «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը Հայաստանում ներկայացրեց հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը, որի մեկնարկը պետք է տրվեր  2016 թվականին: Երկաթգծի երկարությունը կազմելու էր 300 կմ, ունենալու էր 27 կայարան`բաղկացած լինելով 60 թունելներից: Երկաթգծի կառուցման համար պահանջվելու էր մոտ 6 տարի եւ  3,2 մլրդ դոլարի ներդրում:

Սակայն մինչեւ այսօր ծրագիրն իրականություն չի դարձել, ավելին` նոր կառավարության օրոք հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագրի մասին չի հիշատակվում: Չնայած, փորձագետները բազմիցս են խոսել երկաթգծի կառուցման կարեւորության մասին, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` հայ-իրանական երկաթգիծը Հայաստանին ձեռնտու է ոչ միայն տնտեսապես, այլեւ ունի քաղաքական եւ ռազմավարական նշանակություն. «Կարծում եմ` նոր կառավարության համար այդ երկաթուղին կլինի էլ ավելի կարեւոր, քանի որ սա  մի քանի հարցեր է լուծում: Նախ` Պարսից ծոցը կապում է Սեւ ծովին, հաշվի առնելով որ երկաթգիծն ունի ռազմավարական նշանակություն, ուստի չի կարելի այդ ծրագիրը դուրս մղել կառավարության ծրագրերից, այն բանի համար, որ ֆինանս չունենք: Կառավարությունը պետք է ջանք գործադրի ծրագրի համար համապատասխան միջոցներ հայթայթելու համար: Հատկապես այն դեպքում, որ նորընտիր վարչապետի շուրջ համախմբվել է Սփյուռքը եւ, այս ամենը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ հնարավոր է այդ պոտենցիալն օգտագործի եւ Սփյուռքից  միջոցներ բերի Հայաստան` հայ-իրանական երկաթգիծը կառուցելու համար: Հարեւան Իրանը միշտ շահագրգռված է այդ ճանապարհը կառուցելու համար, ճիշտ է, նրանք դիտարկում են մի քանի ճանապարհներ, այդ թվում`  Ադրբեջանի միջոցով: Բայց Իրանն այդ ճանապարհի կառուցումը դիտարկում է, պարզապես այստեղ ֆինանսական խնդիրն է, եւ իրանական կողմը մշտապես շեշտել է, որ ճանապարհն իր համար կարեւոր է, այդ մասին շեշտել է նաեւ Իրանի նախագահը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց իրանագետը: