Մամուլի տեսություն 27-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96111-Մամուլի_տեսություն_27_07_2018
ԱՄՆ-ի նախագահի լեզվագարություններին ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կատարած արտահայտությունները լայն արձագանք գտան աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 07:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-07-2018

ԱՄՆ-ի նախագահի լեզվագարություններին ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կատարած արտահայտությունները լայն արձագանք գտան աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում:

Մեհր

Թրամփի սպառնալիքներին ի պատասխան գեներալ Սոլեյմանիի արտահայտությունները լայն արձագանք են գտել

 

ԱՄՆ-ի նախագահի լեզվագարություններին ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կատարած արտահայտությունները լայն արձագանք գտան աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ռոյտերզ»-ն այս մասին գրեց. «Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից գեներալ Սոլեյմանին հինգշաբթի օրը խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին հայտարարեց. «Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնի  ցանկացած քայլին: Ձեզ ասում եմ, որ ձեր ենթադրածից շատ ավելի մոտիկ ենք գտնվում ձեզ»»:

ԱՄՆ-ի «Վայս Նյուզ»-ը հաղորդեց. «Իրանի բարձրաստիճան գեներալը հինգշաբթի օրը կրակոտ արտահայտություններ կատարելով Թրամփին ազդարարեց, որ մենք պատրաստ ենք»:

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրեց. «Ղոդս զորքի հրամանատարն ասաց. «Թրամփը պիտի գիտակցի, որ մենք նահատակության ժողովուրդ ենք: Իմացեք, որ եթե պատերազմ դրա ավարտը կարձագանքի ձեր բոլոր հնարավորությունների ոչնչացումն ու մեր հաղթանակը, ուրեմն դուք սկսեք պատերազմը ու մենք դա կվերջացնենք»:

«Ալ-Մայադին» հեռուստակայանն էլ մեջբերում կատարելով գեներալ Սոլեյմանիի արտահայտություններից գրեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պիտի իմանա, որ մենք նահատակության սպասող ու դրան սիրահար ժողովուրդ ենք: Կարող է պատահել, որ պատերազմը սկսողը դու լինես, սակայն դրան վերջ ենք տալու՝ մենք»:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ն գրեց. «Իրանի Ղոդս զորքի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Թրամփի հայտարարություններն անարժեք համարելով խոսքն ուղղեց նրան և ասաց. «Մենք առավել քան երբևե մոտիկ ենք կանգնած ձեզ և դուք տեղյակ է ոչ-սիմետրիկ պատերազմում Իրանի կարողություններին»:

«Ռուսիա-ալ-Յում»-ն էլ գրեց. «Ղոդսի զորքի հրամանատար Սոլեյմանին խոսքն ուղղելով Թրամփին ասաց. «Դուք իմ և Ղոդսի զորքի հետ գործ ունեք, ոչ թե Իրանի բոլոր զինված ուժերի հետ»:

Սիոնիստական «Յեդիութ  Ահարանոտ» օրաթերթն էլ արձագանքելով գեներալ Սոլեյմանիի արտահայտություններին իր ինտերնետային կայքում գրեց. «Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս զորքի հրամանատարը հինգշաբթի օրն ԱՄՆ նախագահին ազդարարեց Իրանի դեմ ռազմական ցանկացած քայլի կապակցությամբ և ասաց, որ եթե Վաշինգտոնը պատերազմ սկսի, դրան վերջ տվողը մենք կլինենք»:

Արաբերեն «Սպուտինկ»-ը մի հաղորդման մեջ անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի արտահայտություններին գրեց. «Սոլեյմանին խոսքն ուղղելով Թրամփին ասաց. «Քո սպառնալիքներն ուղղված են ինձ, ոչ թե ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին»:

Լիբանանյան «Ալ-Նաշրա»-ն հաղորդեց. «Պահակազորի Ղոդս զորքի հրամանատարը հայտարարեց, որ ամերիկացիներն ինձ խնդրեցին, որ իրենց զինվորների դեմ իրաքցիների հարձակումների առաջն առնեմ: Թրամփը պիտի իմանա, որ մենք նահատակության սիրահար ենք ու դրան ենք ձգտում»:

«Ալ-Դիար» լրատվական կայքն էլ անդրադառնալով Թրամփին ուղղված գեներալ Սոլեյմանիի արտահայտություններին գրեց. «Դու պիտի իմանաս, որ այս պատերազմը ոչնչացնելու է քո ամբողջ ունեցվածքը: Այս պատերազմը կսկսեք դուք, բայց դա կվերջացնենք մենք: Հետևաբար զգուշացիր, որ հանկարծ չվիրավորես մեր ժողովրդին ու նախագահին  և իմացիր, թե ինչ ես ասում»:

«Ղումարբազ Թրամփ, ես ինքս միայնակորեն կկանգնեմ քո դեմ: Մեր ժողովուրդը ծանր դեպքեր է թողել թիկունքում: Գնացեք ու հարցրեք ձեր նախորդներին և մեզ սպանելով մի սպառնացեք»:

 

Ժամանակ

Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը ՀԱՊԿ-ից

 

«էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին, թե արդյոք Հայաստանը կձգտի՞ դեպի հյուսիսատլանտյան դաշինք, Նիկոլ Փաշինյանը կտրուկ «ոչ» է ասել: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել նման դիրքորոշումը: «Ինչո՞ւ ոչ, որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը»,- մանրամասնել է Փաշինյանը:

Վարչապետը թավշյա հեղափոխությունից հետո քանիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխությունների չի ենթարկվելու, և այս համատեքստում նրա այս հայտարարությունը միանգամայն օրինաչափ է:

Մյուս կողմից՝ մի փոքր մշուշոտ է մնում, թե ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանն ավելի արդյունավետ դարձնել ՀԱՊԿ-ն, որո՞նք են այս ուղղությամբ մեր երկրի դիվանագիտական ջանքերի գնահատման չափանիշները՝ ժամկետների ու բովանդակության առումով: Գլոբալ իմաստով՝ արդյո՞ք Հայաստանն ունի ռեսուրսներ, որպեսզի կարողանա փոխել ՀԱՊԿ գործունեության բովանդակությունը կամ այն ավելի արդյունավետ դարձնել:

Սրանք ամենևին էլ հռետորական հարցադրումներ չեն, որովհետև ՀԱՊԿ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինություն են մատակարարում Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բոլոր սկզբունքային հարցերում աչքի է ընկնում Բաքվի դիրքորոշումներին համարժեք տեսակետներով: Ընդհանուր պատկերը, փաստորեն, այնպիսին է, որ Հայաստանի նոմինալ ռազմաքաղաքական դաշնակիցները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները Հայաստանի հանդեպ, այլ նաև շատ դեպքերում սպառնամ են մեր երկրի անվտանգությանը:

Նման իրավիճակում, անշուշտ, պարզունակ է ենթադրել, որ խնդիրները կարող են լուծվել մեկ-երկու ամսում, մյուս կողմից՝ պետք է հստակ սահմանվեն այն նշաձողերը, որոնք մեզ թույլ կտան գնահատել, թե ինչքանով է ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ դարձել Հայաստանի համար: Իհարկե, տվյալ պարագայում ավելի տեղին կլինի խոսել, թե ինչքանով են նվազել ՀԱՊԿ-ից կամ նրա անդամներից եկող ռիսկերը»,-գրում է թերթը:

 

Սպուտնիկ Արմենիա

Տոնոյան. «ԱՄՆ–Իրան հակասությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար»

 

Իրանի շուրջ իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ–ն կարող է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ներկայացնում է մեր երկրին սպառնացող վտանգները։

Փորձագետը նշեց, որ Վաշինգտոնից սկսել են տնտեսական պատժամիջոցների մասին սպառնալիքներ հնչեցնել։ Ամերիկացիները, մասնավորապես, սպառնացել են թույլ չտալ, որ իրանական նավթն արտահանվի։

Իրանագետի կարծիքով` հարաբերությունների սրման պատճառ կարող է լինել Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ավելացումը, նաև Թեհրանի ու Պեկինի միջև հնարավոր էներգետիկ համագործակցությունը։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը նպաստում է նավթի գնի աճին, ու Ադրբեջանը կարող է օգտվել դրանից։

«Մենք արդեն տեսել ենք, ինչպես է նավթի գնի աճը հանգեցնում Ադրբեջանի վստահության աճին ու ռազմական հռետորաբանության ուժեղացմանը», — ասաց Տոնոյանը։

Սակայն կարող են լինել ոչ միայն բացասական սցենարներ։ Պատմությունը ցույց է տալիս, որ Թեհրանը կարող է մասամբ հաղթահարել տնտեսական պատժամիջոցները` օգտագործելով Հայաստանի միջոցով ելքը դեպի արտաքին աշխարհ։ Այսպիսով` Երևանը կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։