Մամուլի տեսություն 03-08-2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն դրան դեռ չի արձագանքել Թուրքիան:
ԻՌՆԱ
Թուրքիան լռում է հարաբերությունների հաստատման Հայաստանի կոչի դիմաց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն դրան դեռ չի արձագանքել Թուրքիան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում նկատելով, որ սահմանները Թուրքիան է փակել Հայաստանի դիմաց, հայտարարեց. «Հայաստանի կողմից սահմանը ցանկացած ժամանակ բաց է և դա Թուրքիան է, որ պիտի իր սահմանները բացելու մասին որոշում ընդունի»:
«Տարածաշրջանային բոլոր հարցերը կարելի է կարգավորել բանակցության և խաղաղ միջոցներով և մենք պատրաստ են ապահով, բարեկեցիկ ու խաղաղ տարածաշրջանի շրջագծում համագործակցության համար»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Թուրքիային ուղղված ՀՀ վարչապետի այս պատմական ուղերձից հետո Թուրքիայի «Այդինլիք» օրաթերթը չորեքշաբթի օրը հղում կատարելով ՀՀ ԱԳ նախարարին գրեց. «Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանի իր հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ»:
ՀՀ վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ այդ երկրի իշխանություններն ավելի վաղ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորել էին 1915-ից 1917 թվականների ընթացքում արևելյան Անատոլիայում բնակվող 1,5 միլիոն հայերի կոտորածի պաշտոնապես ճանաչմամբ:
Չնայած համատեղ սահմանին 1991 թվականին ՀՀ անկախացումից ի վեր Թուրքիան հրաժարվել է այդ երկրի պաշտոնական հարաբերություններ հաստատել և երկու կողմերն էլ պաշտոնական ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար ներկայացրել են պայմաններ, որոնք մերժել է դիմացի կողմը:
Երևանի կողմից հարաբերությունների հաստատման համար հնչեցված կոչի դիմաց Թուրքիայի իշխանությունների լռությունը տեղավորվում է նույն այն քաղաքականության շրջագծում, որ անցած 27 տարիների ընթացքում արգելք է հանդիսացել երկու երկրի միջև քաղաքական պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:
Անցած տարիների ընթացքում Թուրքիայի ու Հայաստանի միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման, սահմանների վերաբացման ու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեծ ջանք է գործադրվել, որոնք բոլորն էլ ձախողել են, քանի որ կողմերից որևէ մեկը պատրաստ չի եղել զիջումների գնալ և նահանջել իր դիրքերից:
Թուրքիան ու Հայաստանը հարաբերությունների կարգավորման մեծ ցանկություն ունեն, սակայն ազգայնական ու գաղափարական մոտեցումները մինչ այսօր հարաբերությունների հաստատմանն արգելք են հանդիսացել:
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է նրանով, որ Հայաստանը հրաժարվի 1915 թվականի ցեղասպանության հարցը հետապնդելուց և դա ի տես այն բանի, որ Հայաստանի քաղաքական շատ շրջանակներ ազգային շահերի տեսակետից կարմիր գիծ են համարում այս հարցը, որին ի դեպ ակնարկ է կատարված Հայաստանի սահմանադրության մեջ:
Թուրքիան միևնույն ժամանակ մտահոգ է աշխարհի տարբեր երկրների կողմից 1915 թվականի ցեղասպանության պաշտոնապես ճանաչմամբ ու նաև դա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայմաններից մեկը դառնալուն և ցանկանում է երկկողմանի բանակցության միջոցով այդ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:
Որոշ թուրք փորձագետներ հավատացած են, որ Հայաստանի հետ պաշտոնական հարաբերությունների բացակայությունը ազդեցիկ հարված է հասցրել Կովկասում Թուրքիայի ազդեցիկ ներկայացվածությանը և հանգեցրել է տարբեր երկրներում Անկարայի դեմ հայկական լաբբիներ զորաշարժին:
Թուրքիայի ազգայնականները ԼՂ-ի հակամարտության հարցում շարունակ հանդես են եկել Ադրբեջանի պաշտպանի դերում և դեմ են 1915 թվական ցեղասպանության հարցում Հայաստանի դիմաց որևէ զիջումի:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ԼՂ-ի տարածքից հայկական ուժերին հեռացնելը և հայերի ցեղասպանության պատմական հարցը փորձագետների քննարկման նյութ դարձնելը երկու երկրի հարաբերությունների կարգավորման նախապայմանն է համարել:
Ադրբեջան կատարած իր այցերի ժամանակ նա շարունակ հայտարարել է, որ հայկական ուժերը պիտի նահանջեն ԼՂ-ի տարածքներից:
Չնայած հարաբերությունների կարգավորման վրա Անկարայի ու Երևանի դրած շեշտին մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում որևէ լուրջ շրջադարձ անհավանական է թվում, միթե այն որ կողմերի դիրքորոշումներում ինչ-որ փոփոխություններ նկատվեն:
Երկու երկրի և մասնավորապես Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդի ու էլիտայի մոտ գոյություն ունեցող պատմական բացասական պատկերացումը շարունակ երկու երկրների հարաբերությունների ճամբին առկա գլխավոր խոչընդոտներից ու արգելքներից է եղել:
Առավոտ
Պուտինը Փաշինյանին խոստովանել է՝ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո նրա հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի տեղեկություններով՝ Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից:
Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հունիսի կեսին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել Քոչարյանի հետ իր մտերիմ հարաբերությունները: Պուտինը Փաշինյանին խոստովանել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերական հանդիպումներ ունեցել է նրա պաշտոնաթողությունից հետո
Փաշինյան-Պուտին այս զրույցի մասին թերթը մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ, նշելով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը փակ է եղել»:
Սպուտնիկ Արմենիա
Վրաստանում բոլորը խենթանում են Քոչարյանի համար, կամ ինչո՞վ է Փաշինյանը նման Սահակաշվիլուն
Վրաստանում հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն կրկնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու սխալները։ ՀՀ վարչապետի նախաձեռնած պայքարը կոռուպցիայի դեմ չպետք է վերածվի «ժամանակին Սահակաշվիլու սարքած շիլա–փլավին»։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։
Քանի դեռ Թբիլիսին ընտելանում է Փաշինյանին, Սահակաշվիլին վստահ հայտարարում է, որ հայ վարչապետն ու նրա թիմը ընդօրինակել է բարեփոխումների իր փորձը։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահն ասել է «Ռուսթավի–2» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Սահակաշվիլին նաև հայտնել է իր «հեղինակավոր» կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Վրաստանի նախկին նախագահը Քոչարյանի կալանավորման որոշումը ճիշտ է համարում ու իր նախագահության Վրաստանի հետ զուգահեռներ է անցկացնում։ Մասնավորապես, նա համեմատում է Քոչարյանին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանձեի ու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Սահակաշվիլին համոզված է, որ եթե նա ժամանակին Բուրջանաձեի ու Իվանիշվիլիի «հարցերը լուծեր», ապա այսօր իրավիճակը Վրաստանում լրիվ այլ կլիներ։
«Փաշինյանը ոչ միայն որպես հիմք է վերցրել իմ բարեփոխումները, այլև հաշվի է առել իմ սխալներն ու չի կրկնել դրանք», – ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի–2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
Մամրաձեն, այնուամենայնիվ, կարծում է, որ դեռ շուտ է համեմատել կամ կանխատեսումներ անել։
«Հուսով եմ` Հայաստանում սկսված հակակոռուպցիոն ծրագիրը չի կրկնի Վրաստանի «վարդերի հեղափոխություններից» հետո եղած իրավիճակը։ Այն ժամանակ մեր երկրում եղած կալանավորումների մեծ մասն ապօրինի էին, մարդկանց չգիտես ինչի համար բռնում էին ու գրավի դիմած ազատում», – ասաց Մամրաձեն։
Նրա խոսքով` հենց սկսում են ապօրինի միջոցներով պայքարել կոռուպցիայի դեմ, երկիրն էլ ավելի մեծ կոռուպցիոն ձագարի մեջ է հայտնվում։ Նման բան է տեղի ունեցել Վրաստանում։ Նա նաև սխալ է համարում համեմատել Սահակաշվիլուն ու «խարիզմատիկ Քոչարյանին»։