Մամուլի տեսություն 05-08-2018
Այս օրերին ամեն տեղ կարելի է հանդիպել «նանո» եզրույթին, մետրոյից, խանութներից ու գնման կենտրոններից սկսած մինչև օրաթերթերը և ներքին ու արտասահմանյան լուրերը:
Ջավան
Նանոյի բնագավառում Իրանը չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում
Այս օրերին ամեն տեղ կարելի է հանդիպել «նանո» եզրույթին, մետրոյից, խանութներից ու գնման կենտրոններից սկսած մինչև օրաթերթերը և ներքին ու արտասահմանյան լուրերը: Դա վերաբերում է չափազանց փոքր չափսերին, որը անհնար է տեսնել ոչ միայն անզեն աչքով, այլև լուսային ամենահզոր մանրադիտակներով: Այսօր հենց այս փոքր չափսերն աշխարհում կարևոր գիտության են վերածվել: Գիտություն, որն Իրանում այս բնագավառի գիտնականների ու հետազոտողների ջանքերի շնորհիվ կարողացել է թիկունքում թողնել Հարավային Կորեայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման երկրներին և նանոյին վերաբերող հոդվածների տեսակետից աշխարհում զբաղեցնել չորրորդ տեղը:
Նանոտեխնոլոգիան աշխարհում արդյունաբերական հեղափոխության չորրորդ ալիքն ու մեծ երևույթ է համարվում, որի հետքը կարելի է գտնել գիտական գրեթե բոլոր ճյուղերում: Դա իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ու որոշակիորեն վերջին տարիներին Իրանին պատիվ բերած բնագավառներից, որտեղ իրանական 1380-ական թվականներից հետո ուշագրավ աճ է արձանագրվել: Ասվում է, որ այսօր գյուտերի գրանցման ու մասնավորապես գիտական արտադրությունների տեսակետից աշխարհում զբաղեցնում ենք չորրորդ տեղը: Այս նանոյի ոլորտում Իրանում աշխատում են 160 ընկերություններ, որոնք 370 տեսակ արտադրանքներ ունեն:
Այն պայմաններում, երբ մինչև 2011 թվականի ապրիլ ամսվա վերջն աշխարհի 30 երկրների մեջ Իրանը 850 հոդվածներով զբաղեցնում էր 12-րդ տեղը, ISI կայքի վերջին աստիճանավորման համաձայն 2018 թվականին իմաստավոր տարածությամբ առաջ անցնելով Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի նման երկրներից և 5089 հոդվածներ արտադրելով զբաղեցրել է աշխարհում չորրորդ տեղը:
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղար Սաիդ Սարքարի ընդգծմամբ այս տեխնոլոգիան կարող է բարելավել մարդկանց կյանքի մակարդակը և հարստություն արտադրել:
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարը նաև ներկայացնելով վիճակագրական ուշագրավ տվյալներ, նշել է. «Այսօր Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտում 35 հազար ուսանողներ և կամ մագսիտրոսական մակարդակում շրջանավարտներ ու գիտության թեկնածուներ ենք և դա ի տես այն բանի, աշխատանքի սկզբում նանոտեխնոլոգիայի միայն 10 դասախոսներ ունեինք: Այսօր գիտական խորհուրդներին անդամակցում են 2450 նանոտեխնոլոգիայի մասնագետներ և անցած տարի համաշխարհային մակարդակով 3325 հոդվածներ են հրապարակվել»:
Ռեսալաթ
Թրամփն ԱՄՆ-ի ամենաատելի նախագահն է. Յուրամ Վայլեր
Ամերիկացի մի տեսաբան ընդգծում է, որ միջազգային հարցերի կապակցությամբ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը լի է հակասություններով»:
Յուրամ Վայլերը «Ռեսալաթ»-ի հետ զրույցում ասաց. «Թրամփն ընդհանրապես ցանկանում է անկանխատեսելի մարդու տպավորություն գործել և հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Նա ցանկանում է ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս գտնվող իր լսարանին ինչ-որ անորոշության մատնել: Իմ համոզմամբ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենաատելի նախագահն է: Իհարկե ես նրան որպես նախագահ չեմ ընդունում և նրան «Սպիտակ տան բնակիչ» եմ անվանում»:
Վայելն ապա անդրադառնալով Թրամփի յուրահատուկ անհատականությանը հավելել է. «Եթե ընթերցեք նրա «Գործարքի արվեստը» գիրքը կնկատեք, որ նրա ամբողջ կյանքը կյանքը պտտվում է առևտրական գործարքի և առավել շահ վաստակելու շուրջը: Իհարկե Թրամփը սիրում է այն գործարքը, որ միանշանակ միակողմանի լինի, այսինքն դրա մի կողմը հաղթող, իսկ մյուս կողմը՝ պարտվող լինի: Նա հեշտությամբ պատրաստ է լուսանցք մղել չքավոր մարդկանց և նրանց հարուստ մարդկանց թռիչքի պատվանդան դարձնել: Թրամփը նվազագույն սրտացավություն չի ցուցաբերում իր ուժի շրջանակից դուրս հայտնված մարդկանց համար»:
«Թրամփի քաղաքական դիրքորոշումները լի են հակասություններով: Օրինակ նա 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ժամկետն անց է: Սակայն Սպիտակ տուն մուտք գործելուց և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգին իր գրասենյակում ընդունելուց հետո հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ժամկետը չի սպառվել և պայքարում է ահաբեկչության դեմ: Նա Ստիվ Բենոն իր գլխավոր ստրատեգիստն ու խորհրդականը դարձրեց և գովեստով արտահայտվեց նրա կարողությունների մասին, սակայն կարճ ժամանակ անց նրան անմիտ անվանեց: Թրամփը Չինաստանին մեղադրեց, որ միջամտում է արտարժույթի փոխարժեքում, հետո դա հերքեց: Իսկ ամենահետաքրքիրն այն որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն քվեարկողներին վստահեցրեց, որ Օբամայի նման իր ժամանակը գոլֆ խաղալով չի վատնելու, հետո պարզվեց, որ ինքը երեք անգամ ավելի ժամանակ է հատկացրել գոլֆին»,-եզրակացրել է ամերիկացի այս տեսաբանը:
Ալիք
Պետք չէ մեր հասարակության մեջ լրացուցիչ վախեր և անհանգստություններ առաջացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելիս․ Վարդան Ոսկանյան
Իրանում դժգոհություններ մշտապես եղել են և կան․ ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ այստեղ տարբեր սոցիալական և հասարակական խմբեր գրեթե մշտապես իրենց բողոքն արտահայտում են, որևէ արտառոց երևույթ չկա:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով այս օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցող ցույցերի մասին:
«Խնդիրն այն է, որ երբ սրվում են Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին որոշ լրատվամիջոցներ ուռճացված կերպով տեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ Իրանի ներսում իբր աննախադեպ զանգվածային բողոքի գործընթաց է սկսվել»,- ասաց նա:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ հիմա իսկապես Իրանում որոշակի տնտեսական խնդիրներ կան, նա էլ նկատեց՝ հիմնական խոշոր խնդիրն ազգային արժույթի արժեզրկումն է՝ համեմատած ամերիկյան դոլարի հետ:
«Դա, իհարկե, որոշակի անհանգստություն բերում է իր հետ, բայց եթե հաշվի առնենք, որ իրանական տնտեսությունն ինքնաբավ է, և շատ դեպքերում դոլարի տատանումն զգալիորեն չի ազդում այն մարդկանց առօրյա կյանքի վրա, որոնք աշխատավարձ են ստանում հենց իրանական դրամով, ապա պետք է արձանագրել՝ ազգային փոխարժեքի արժեզրկման ազդեցությունն էլ իրականում այն աստիճանի չէ, ինչ աստիճանի փորձ է արվում ներկայացնել»,- ասաց նա:
«Եթե հետևենք Իրանում ստեղծված վիճակը բացասական կերպով ուռճացված ներկայացնող լրատվամիջոցներին՝ կտեսնենք նաև հակասություններ: Մի կողմից ցույց է տրվում, որ Իրանը խիստ բռնատիրական, անհանդուրժողական, տոտալիտար երկիր է, մյուս կողմից՝ տեղեկատվություն է հաղորդվում, որ Իրանում պարբերաբար տեղի են ունենում ցույցեր, և խորհրդարանում կառավարության դեմ բարձրացվում են տարբեր խնդիրներ: Ստանում ենք հակասություն․ իրապես տոտալիտար երկրներում ցույցեր տեղի չեն ունենում, տոտալիտար երկրներում խորհրդարանում կառավարությանը չեն մեղադրում և խստորեն չեն քննադատում»,- ասաց նա: